Jump to content

Սանգվինիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Սանգվինիկ» արձանը, հեղինակ՝ Յոհան Գոթֆրիդ (1715—1779)

Սանգվինիկ (լատիներեն՝ sanguis, sanguis - «արյուն»[1][2][3], «կյանքի ուժ»[1][2]), խառնվածքի չորս տիպերից մեկ՝ ըստ Հիպոկրատի (օրգանիզմում գերակշռությում է արյունը)։ Սանգվինիկ խառնվածքի տեր մարդկանց կարելի է բնութագրել որպես աշխույժ, շարժուն, անհաջողություններին և տհաճություններին համեմատաբար հեշտությամբ վերաբերվող անձ[3][4]։ Այսպիսի խառնվածք են ունեցել Ալեքսանդր Իվանովիչ Գերցենը, ավստրիացի կոմպոզիտոր Մոցարտը, ինչպես նաև՝ Նապոլեոն Բոնապարտը[3]։

Սանգվինիկը հոգեբանական բարձր ակիվությամբ, էներգիայով, աշխատունակությամբ, արագ և աշխույժ շարժումներով, հարուստ և փոփոխվող դիմախաղով, խոսքի բարձր տեմպով անձինք են[4][5]։ Սանգվինիկը ձգտում է հաճախակի փոփոխվող տպավորությունների, հեշտ և արագ արձագանքում է շրջապատող իրադարձություններին, շփվող է[4][5]։ Էմոցիաները սանգվինիկների մոտ գերազանցապես դրական են, դրանք արագ առաջանում են և արագորեն փոխվում[4][5]։ Նա շատ արագ հարմարվում է նոր միջավայրին և արագ մտերմանում մարդկանց հետ[3]։ Նրա զգացմունքները հեշտությամբ առաջանում են և արագ փոխարինվում են նորերով, նրան բնորոշ է արտահայտչականությունը, երբեմն նաև անկայունությունը[3]։

Իվան Պավլովը համարել է, որ սանգվինիկների մոտ գրգռման և արգելակման գործընթացները բավականին ուժեղ են, նրանք հավասարակշռված և շարժուն են[5]։ Պավլովը այս խառնվածքը դասել է ուժեղ տիպերի շարքում[6]։ Անբարենպաստ իրավիճակներում և բացասական դաստիարակության դեպքում այդ շարժունությունը կարող է հանգեցնել կենտրոնացման բացակայության, չհիմնավորված շտապողականության և անլրջության[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Большая советская энциклопедия: В 30 т. — М.: «Советская энциклопедия», 1969—1978.
  2. 1 2 Большой Энциклопедический словарь. — 2000.
  3. 1 2 3 4 5 И. М. Кондаков. Психологический словарь. — 2000.
  4. 1 2 3 4 Словарь практического психолога. — М.: АСТ, Харвест. С. Ю. Головин, 1998.
  5. 1 2 3 4 5 Краткий психологический словарь. — Ростов-на-Дону: «ФЕНИКС». Л. А. Карпенко, А. В. Петровский, М. Г. Ярошевский, 1998.
  6. Психологический словарь

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Большая советская энциклопедия: В 30 т. — М.: «Советская энциклопедия», 1969—1978.
  • Краткий психологический словарь. — Ростов-на-Дону: «ФЕНИКС». Л. А. Карпенко, А. В. Петровский, М. Г. Ярошевский, 1998.
  • Словарь практического психолога. — М.: АСТ, Харвест. С. Ю. Головин, 1998.
  • И. М. Кондаков. Психологический словарь. — 2000.
  • Большой Энциклопедический словарь. — 2000.