Ուոլտեր Նորման Հևորթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուոլտեր Նորման Հևորթ
Walter Norman Haworth
Ծնվել էմարտի 19, 1883(1883-03-19)[1][2][3][…]
Չորլի, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմարտի 19, 1950(1950-03-19)[1][2][3][…] (67 տարեկան)
Բարնտ Գրին, Bromsgrove District, Վուստերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
բնական մահով
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Լոնդոնի համալսարան, Լոնդոնի կայսերական քոլեջ, Բիրմինգհեմի համալսարան[4], Դարհեմի համալսարան և Սենթ Էնդրյու համալսարան
Գործունեության ոլորտքիմիա
Պաշտոն(ներ)university demonstrator?, համալսարանի դասախոս, պրոֆեսոր, պրոֆեսոր, vice chancellor?, ընկերության նախագահ և փոխնախագահ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա և Manchester Literary and Philosophical Society?
Ալմա մատերՄանչեսթերի համալսարան (1909)[5], Գյոթինգենի համալսարան (1910)[5] և Մանչեսթերի համալսարան[5]
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարՈւիլյան Հանրի Պերկին կրտսեր և Օտտո Վալլախ
Պարգևներ
Ստորագրություն
Изображение автографа
 Norman Haworth Վիքիպահեստում

Հևորթ Ուոլտեր Նորման (անգլ.՝ Sir Walter Norman Haworth, մարտի 19, 1883(1883-03-19)[1][2][3][…], Չորլի, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 19, 1950(1950-03-19)[1][2][3][…], Բարնտ Գրին, Bromsgrove District, Վուստերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի քիմիկոս օրգանիկ և կենսաքիմիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1928 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Գյոթինգենի համալսարանը (փիլիսոփայության դոկտոր, 1910 թվական), 1911 թվականին՝ Մանչեսթրի համալսարանում գիտությունների դոկտոր։ Սանտ Անդրուսի (1912 թվականներից), Բիրմինհեմի (1925—1948 թվականներ) համալսարանների և Նյուքասլի Արմսթրոնգ քոլեջի (1920 թվական) պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ածխաջրերի քիմիային։ Ուսումնասիրել է բազմաթիվ շաքարների (ածիկաշաքարի, կաթնաշաքարի, օսլայի, թաղանթանյութի են) հատկությունները և որոշել դրանց կառուցվածքը։ Կատարելագործել է շաքարների անվանակարգումը։ Առաջիններից է, որ իրականացրել է (1933 թվականին) ասկորբինաթթվի (վիտամին C) սինթեզը։ Գիտության մեջ մտցրել է կոնֆորմացիա տերմինը։ Նոբելյան մրցանակի դափնեկիր (1937 թվական, Կառերի հետ) է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 370