Օտտո Վալլախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Օտտո Վալլախ
Otto Wallach
Otto Wallach.jpg
Ծնվել է մարտի 27, 1847({{padleft:1847|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2][3]
Քյոնիգսբերգ, Պրուսիա նահանգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն
Մահացել է փետրվարի 26, 1931({{padleft:1931|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:26|2|0}})[4][1][2][3] (83 տարեկանում)
Գյոթինգեն, Գյոթինգեն, Գերմանիա[4]
Գերեզման Գյոտինգենի քաղաքի գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of the German Empire.svg Գերմանական կայսրություն
Մասնագիտություն քիմիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Բոննի համալսարան և Գյոթինգենի համալսարան
Գործունեության ոլորտ Օրգանական քիմիա
Անդամակցություն Լեոպոլդինա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Գյոթինգենի համալսարան և Հումբոլդտի համալսարան
Տիրապետում է լեզուներին գերմաներեն[5]
Գիտական ղեկավար Ավգուստ Հոֆման
Եղել է գիտական ղեկավար Ուոլտեր Նորման Հեվորթ
Պարգևներ Order of the Red Eagle 3rd Class Քիմիայի Նոբելյան մրցանակ[6][7] Davy Medal և Քոթենիուսի մեդալ
Otto Wallach Վիքիպահեստում

Օտտո Վալլախ (գերմ.՝ Otto Wallach, մարտի 27, 1847({{padleft:1847|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2][3], Քյոնիգսբերգ, Պրուսիա նահանգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն - փետրվարի 26, 1931({{padleft:1931|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:26|2|0}})[4][1][2][3], Գյոթինգեն, Գյոթինգեն, Գերմանիա[4]), գերմանացի օրգանիկ-քիմիկ։ Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր` 1910 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հոր ընտանիքը` Գերհարդ Վալլախի, լյութերականությունից անցել է հուդայականության. մայրը` Օթիլլիյա Թոման, սերում էր գերմանացի բողոքականների ընտանիքից։

Ավարտել է Գյոթինգենի համալսարանը (1869Բոննի համալսարանում դոցենտ է եղել (1873 թվականից), ինչպես նաև պրոֆեսոր, իսկ հետո Գյոթինգենի համալսարանում (1889 թվականից մինչև 1915

Եղել է տերպենների քիմիայի առաջին հետազոտողներից մեկը։ Այդ ոլորտում իր աշխատանքները սկսել է 1884 թվականից, հետապնդելով այն միտքը, որ շատ բնական տերպեններ կազմված են միատիպ ածխաջրածիններից։ Բնական տերպենները օգտագործում են տարբեր ռեակտիվներում (HCl, HBr, N2O3, N2O4, NOCl)։ Վալլախը ստացավ լավ բյուրեղացված միացություններ` միացած տերպենների հետ, որը թույն է տվել իրականացնել դրանց բաժանումը։ Վալլախը բացահայտել ու ուսումնասիրել է տերպենների դասի միացությունները (լիմոնեն, ֆելլանդրեն, տերպինեոլ, ֆենխոն, մեթիլհեպտանոն, տերպինոլեն), ինչպես նաև 1891 թվականին ուսումնասիրել է տերպենների ու իզոպրենի գենետիկական կապերը. բացահայտել է ալդեհիդների ու կետոնների ամինային վերականգնման ռեակցիան` մինչև առաջնային և երկրորդային ամիններ ու մրջնաթթու։ Նոբելյան մրցանակը (1910) ստացել է «Ի նշան խոստումնալից ձեռքբերումների` օրգանական քիմիայի ու քիմիական արդյունաբերության բնագավառում, ինչպես նաև նրա համար, որ նա առաջինն է աշխատանքներ իրականացրել ալիցիկլիկ միացությունների բնագավառում»։

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտո Վալլախի պատվին 1979 թվականին անվանվել է Լուսնի խառնարանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лауреаты Нобелевской премии: Энциклопедия. Пер. с англ։
  • Волков В. А., Вонский Е. В., Кузнецова Г. И.։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]