Ուայթ կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
Տեսակկղզի, արարողական կոմսություն և unitary authority area in England?
Երկիր Միացյալ Թագավորություն
Վարչատարածքային միավորՀարավարևելյան Անգլիա
Մասն էՀարավարևելյան Անգլիա
Մակերես380,1644 կմ² (2016)[1]
Քարտեզ
Քարտեզ

Ուայթ կղզի, կոմսություն Անգլիայում և վերջինիս ամենամեծ ու բնակչության թվով երկրորդ կղզին։ Այն տեղեկայված է Լա Մանշում՝ Հեմփշիր կոմսությունից 2-5 մղոն հեռավորության վրա՝ առանձնացված Սոլենթ նեղուցով։ Կղզին ունի հանգստավայրեր, որոնք Վիկտորյան դարաշրջանից ի վեր ծառայել են որպես հանգստատեղեր։ Այն հայտնի է իր մեղմ կլիմայով, առափնյա տեսարանով, դաշտային գեղեցիկ բնապատկերներով, հարթավայրերով ու լեռնաշղթաներով։

Կղզում ապրել են բանաստեղծներ Ալգերնոն Չարլս Սուինբյորնը, Ալֆրեդ Թեննիսոնը և թագուհի Վիկտորյան, ով Օսբորն Հաուսի Իսթ Քաուս քաղաքում կառուցել է իր շատ սիրելի ամառային հանգստավայրը։ Կղզին հայտնի է նավերի ու առագաստանավերի կառուցմամբ, հիդրոինքնաթիռների, օդաբարձիկով նավերի ու բրիտանական տիեզերահրթիռների արտադրությամբ։ Կղզում ամեն տարի անցկացվում են երաժշտական փառատոններ՝ ներառյալ Ուայթ կղզու փառատոնը, որը 1970 թվականին երբևէ տեղի ունեցած ամենամեծ փառատոնն էր՝ նվիրված ռոք երաժշտությանը[2]։ Կղզին ունի լավ պահպանված վայրի բնություն։ Այստեղ են գտնվում Եվրոպայի ամենավայրի ժայռերից որոշները և դինոզավրի բրածո մնացուկների քարհանքեր։

Կղզին մինչև 1293 թվականը պատկանում էր մի նորմանդական ընտանիքի, իսկ ավելի վաղ այն «Վիտվարա» անվամբ թագավորություն էր իր իսկ տիրապետության հաստատմամբ[3]։ Թագավորական կախյալ տարածքների հետ մեկտեղ բրիտանական տարածքն այն ժամանակ ներկայացված էր որպես կղզի, որի վրա մինչև 1995 թվականը տիրում էր Ուայթ կղզու կառավարիչը։ Կղզին կարևոր դեր է խաղացել Սաութհեմփթոն և Պորտսմութ նավահանգիստների պաշտպանության ժամանակ. այն դարեր շարունակ այնպիսի հակամարտությունների, ինչպիսիք են Անպարտելի արմադան և Բրիտանիայի համար մղված ճակատամարտը, առաջնագծին մոտ դիրք է գրավել։ Ուշ 19-րդ և վաղ 20-րդ դարերում կղզին էական քաղաքական զարգացում ապրեց շնորհիվ պատմության միջոցով ձեռք բերած գյուղական հեղինակության, Վիկտորյան նորաձևության և հանգստավայրերի մատչելիության։ Կղզին, որը պատմականորեն պատկանում է Հեմփշիրին, 1890 թվականին դարձավ առանձին ադմինիստրատիվ կոմսություն։ Այն մինչև 1974 թվականը շարունակեց մնալ Լորդ լեյտենանտի հրամանատարության տակ, մինչ որպես առանձին կոմսություն հաստատվելը։ Բացի ոստիկանական ուժերից և կղզում գտնվող անգլիական եկեղեցիներից, որոնք պատկանում են Վինչեսթերի թեմին, այլևս ոչ մի ադմինիստրատիվ կապ չկա Հեմփշիրի հետ, չնայած Սաութհեմփթոնի և Պորտսմութի տեղական միացյալ իշխանությունը պետք է լիներ նրանց միջև հաղորդակցական կամուրջ, բայց քննարկումների արդյունքում գործին ընթացք չտրվեց[4][5]։

Ամենաարագ հասարակական տրանսպորտը դեպի մեծ կղզի Ռայդից Սաուզսի տանող օդաբարձիկով նավն է։ Գործում են նաև լաստանավեր և այլ փոխադրամիջոցներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոլիտիկ Ուայթ կղզի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին սառցադաշտային ժամանակաշրջանի ժամանակ ծովի մակարդակը գնալով իջնում էր, իսկ Սոլենթը այդ ժամանակ Փուլ նավահանգստի հարավարևելքից Դոգերլենդի ջրանցք անցնող գետի կողքին էր գտնվում։ Բոլդներ Քլիֆը 1 կմ երկարությամբ հնագիտական տարածք է՝ 8000-ամյա փայտե հին պլատֆորմ նեոլոտիկ գետափի վրա, և այն գտնվում է ծովի մակարդակից 12 մ ցածրության վրա։ Ծովի մակարդակի բարձրացման հետևանքով գետահովտում ջրհեղեղ առաջացավ, որն էլ իր հերթին նպաստեց Նիդլսի ճեղքմանը՝ ձևավորելով կղզին։ Ուայթ կղզին առաջին անգամ հիշատակվում է Կլավդիոս Պտղոմիոսի «Աշխարհագրություն» աշխատության մեջ։

Ուայթ կղզին Բրոնզե և երկաթե դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնզեդարյա Բրիտանիան ուներ անագի հարուստ պաշարներ Կոռնուոլի և Դեվոնի կոմսություններում։ Այդ ժամանակ ծովի մակարդակը շատ ավելի ցածր էր և այն ժամանակ գործող նավերի միջոցով Սոլենթի վրայով սայլերով անագ էր արտահանվում։ Անտոնի Սնոդգրասը ենթադրում է՝ մ․թ․ա․ 1300 թվականին անագի պակասը, նպաստելով բրոնզեդարյան անկմանն և առևտրի խափանմանը Միջերկրական ծովում, ստիպում է մետաղագործներին բրոնզապատելու այլընտրանքային եղանակ փնտրել[6][7]։ Ուշ բրիտանական երկաթե դարի ընթացքում Ուայթ կղզին զավթված էր կելտական Դուրիթրիգս ցեղի կողմից, որի փաստացի վկայությունն է նրանց գտնված կոպեկները[8][9].[10]։ Հարավարևելյան Բրիտանիան ապրել է խոշոր ներգաղթ, որի ազդեցությունը դեռևս նկատելի է ներկայիս բնակչության վրա[11]։ Երկաթե դարի մուտքով անագի արժեքը կտրուկ նվազում է, և սա, հավանաբար, մեծ ազդեցություն է ունեցել Ուայթ կղզու տնտեսության վրա[12][13]։

Հռոմեական Ուայթ կղզին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիոս Կեսարը նշել է, որ Բելգին մ․թ․ա․ 85 թվականին գրավել է Ուայթ կղզին, իսկ այս տարածքի մշակույթը ստացել է «Բելգիկ» անունը, որը որևէ կապ չունի Վեկտիս անվան հետ[14][15]։ Հռոմեացի պատմագիր Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոսը նշում է, որ կղզին զավթվել է հռոմեական կայսր Վեսպասիանոսի կողմից։ Հռոմեացիները ոչ մի քաղաք կղզում չեն կառուցել, բայց հայտնաբերվել են մոտ 7 հռոմեական ամառանոցներ, որոնք գյուղատնտեսության բարգավաճման վառ ապացույցն են[16]։ Առաջին դարում արտահանանում էին գլխավորապես ստրուկներ, որսի շներ, հացահատիկներ, խոշոր եղջերավոր անասուններ, արծաթ, ոսկի և երկաթ[15]։

Ժամանակակաից պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1860-ական թվականներին կառավարությունը ներդրեց երբեմնի ամենամեծ ծախսերը՝ կղզում և Սոլենթում, ինչպես նաև կղզու հարավային ափին մի շարք ամրություններ կառուցելու, որոնց վառ օրինակներից են Փալմերսթոն ամրոցը, Նիդլսի ռազմական մարտկոցները ու Վիկտորիա ամրոցը։ Այս ամենը արվել է ֆրանսիական ներխուժումը կանխելու համար[17]։

Ապագա թագուհի Վիկտորիան իր մանկությունը անցկացրել է կղզում և շատ էր սիրում այն։ Թագադրվելուց հետո նա Օսբերն Հաուսը դարձրեց իր ձմեռային տունը և կղզին դարձավ նորաձև հանգստավայր շատ մարդկանց, այդ թվում և Ալֆրեդ Թեննիսոնի, Մարգարետ Քեմերոնի, Չառլզ Դիքենսի (նա գրել է իր գլուխգործոցը՝ «Դավիթ Կոպպերֆիլդը» հենց այստեղ), հայտնի ֆրանսիացի նկարիչ Բերտա Մորիզոյի և եվրոպական թագավորական իշխանության ներկայացուցիչների համար[18]։

Մինչ թագուհու նախաձեռնումը կղզին գյուղական էր և մարդկանց մեծամասնությունը զբաղված էր գյուղատնտեսությամբ, ձկնորսությամբ կամ նավակառուցմամբ։ Զբոսաշրջության կտրուկ զարգացումը բերեց կղզու ծովափնյա հանգստավայրերի ուրբանիզմանը։ Ինչպես մի զեկույցում վկայված է՝ թագուհու ներկայությունը կղզում բերել է նրան, որ Ուայթ կղզին հայտնվի քարտեզին որպես «Վիկտորյան հանգստավայր» և բերրիության աղբյուր, իսկ նրա նախկին բնակավայրը՝ Օսբորն Հաուսը դասվում է կղզու այցեքարտային վայրերի շարքին[19]։ Կղզում գտնվելու ժամանակ թագուհին օգտագործել է լողանալու համար նախատեսված սարքավորում։ Փայտից պատրաստած փոքրիկ խրճիթում նա կարող էր զգեստափոխվել, ցնցուղ ընդունել և ոչ ոք դրսից չէր տեսնի՝ այսինքն այն ապահով էր[20]։ Նրա սարքավորումը ուներ հանդերձարաններ և զուգարաններ։ Սարքի ավելի բարելլավված տարբերակը գտնվում է ծովափի մոտ[21][22]։

1878 թվականի հունվարի 14-ին Ալեքսանդր Գրահմ Բելլը թագուհուն ներկայացրեց հեռախոսի վաղ տարբերակը՝ զանգեր իրականացնելով Քաուս, Սաութհեմփթոն և Լոնդոն[23]։ Մարդկությունն առաջին անգամ ականատես է եղել հեռահար հեռախոսազանգերի իրականացմանը Միացյալ Թագավորությունում։ Թագուհին փորձեց սարքը, որը նրա համար, իհարկե, արտասովոր էր, բայց հարկ է նշել որ հեռախոսից եկող ձայնը այդքան էր հստակ չէր[24]։ Նա ավելի ուշ ցանկացավ գնել օգտագործված սարքը, բայց Բելլը առաջարկեց ստեղծել նոր հեռախոսներ հատուկ թագուհու համար[25][26]։

1897 թվականին կղզու արևմտյան մասում՝ Նիդլս ռազմական մարտկոցում, Մարկոնի Գուլիելմոն հիմնադրել է աշխարհի առաջին ռադիոկայարանը[27][28]։ Թագավորական Նիդլս հյուրանոցի մոտ կառուցվեց 168 ոտնաչափ բարձրությամբ կայմ, որը ծառայում էր որպես նավերի միջև հաղորդակցություն հաստատելու միջոց։ Այդ տեղանքը ներկայումս Մարկոնի հուշարձանի տարածքում է[29]։ 1898 թվականին առաջին անթել հեռագիրն ուղարկվել է հենց այս կայարանից[30][31]։

Թագուհի Վիկտորիան մահացել է 1901 թվականի հունվարի 22-ին 81 տարեկան հասակում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կղզին հաճախակի էր ռմբակոծվում։ Կղզին, համագործակցելով Գերմանիայի կողմից զավթված Ֆրանսիայի հետ, կառուցեց ռադիոկայաններ և ռադիոհաղորդիչներ, ինչպես նաև թագավորական ռազմաօդային ուժերի ռադիոլոկացիոն կայան Վենթնորում, որտեղ էլ իրականացվեց Պլուտօ օպերացիան՝ նորմանդական ներխուժումներից հետո Եվրոպային վառելիքով ապահովելու նպատակով[32]։

Նիդլս ռազմական մարտկոցը շահարկվել է՝ գործի դնելու «Black Arrow» և «Black Knight» տիեզերական հրթիռները, որոնք արձակվել են Վումերայից, Ավստրալիա[33]։

Ուայթ կղզու փառատոնը շատ մեծ ռոք փառատոն էր, որը տեղի է ունեցել 1970 թվականին Աֆթոն Դաունում՝ Ուեսթ Ուայթում, որին հաջորդեցին ավելի փոքր համերգներ 1968 և 1969 թվականներն։ 1970 թվականի ցուցադրությունը հիշարժան էր, քանի որ Ջիմի Հենդրիքսի վերջին ներկայացումն էր հանրության առաջ, իսկ համերգին ներկա էր մոտ 600,000 մարդ[34]։ 2002 թվականին Փառատոնը վերականգնվեց և ամեն տարի անցկացվում է, բայց արդեն այլ ձևաչափով[35]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://ons.maps.arcgis.com/home/item.html?id=a79de233ad254a6d9f76298e666abb2b
  2. «Isle of Wight Festival history». Redfunnel.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. «Isabella de Fortibus, "Queen of the Wight" - English Heritage».
  4. «Portsmouth agrees to launch Solent Combined Authority bid». BBC News. BBC. 2016 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. «Solent Combined Authority bid 'almost certainly dead'». BBC. 2017 թ․ հունվարի 26. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  6. Adams, William Henry Davenport (1877). Nelsons' hand-book to the Isle of Wight. Oxford University. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  7. Snodgrass, A. M. (1971). The Dark Age of Greece. Edinburgh University Press, Edinburgh.
  8. Williams, Jonathan; Hill, J.D.[1], Portable Antiquities Scheme, Record ID: IOW-38B400.
  9. The Isle of Wight Ingot Hoard [2] Արխիվացված 2013-12-02 Wayback Machine The Art Fund
  10. Leins,Ian; Joy, Jody; Basford, Frank [3], Portable Antiquities Scheme, Record ID: IOW-EAAFE2.
  11. Leslie, et al. 2015, Stephen (2015). «The fine-scale genetic structure of the British population». Nature. 519 (March 2015): 309–314. doi:10.1038/nature14230. PMC 4632200. PMID 25788095.{{cite journal}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  12. Wellington, Imogen (February 2001). «Iron Age Coinage on the Isle of Wight». Oxford Journal of Archaeology. 20 (1): 39–57. doi:10.1111/1468-0092.00122.
  13. Crawford, Osbert Guy Stanhope (1912). «The distribution of early bronze age settlements in Britain» (PDF). Geographical Journal. 1912: 184–197.
  14. Adams, William Henry Davenport (1877). Nelson's Hand-book to the Isle of Wight. Oxford.
  15. 15,0 15,1 «Romano-British Occupation». Vectis. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  16. The Journal of the British Archaeological Association (PDF). December 1866. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  17. «Fort Nelson History». Royal Armouries. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 8-ին.
  18. «Isle of Wight history and heritage». visitisleofwight.co.uk. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  19. Visiting the Isle of Wight: Queen Victoria Trail
  20. Why does the Queen use a “bathing machine” to go swimming in ITV’s Victoria?
  21. The Queen's Bathing Machine
  22. Victoria's plunge: Queen's beach to open to public
  23. «140 YEARS SINCE FIRST TELEPHONE CALL TO QUEEN VICTORIA ON THE ISLE OF WIGHT». Island Echo. 2018 թ․ հունվարի 14. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին. «He made the UK's first publicly-witnessed long distance calls, calling Cowes, Southampton and London from Osborne House. Queen Victoria liked the telephone so much she wanted to buy it.»
  24. «Alexander Graham Bell demonstrates the newly invented telephone». The Telegraph. 2017 թ․ հունվարի 13. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին. «one of the Queen's staff wrote to Professor Bell to inform him "how much gratified and surprised the Queen was at the exhibition of the Telephone"»
  25. «pdf, Letter from Alexander Graham Bell to Sir Thomas Biddulph, February 1, 1878». Library of Congress. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին. «The instruments at present in Osborne are merely those supplied for ordinary commercial purposes, and it will afford me much pleasure to be permitted to offer to the Queen a set of Telephones to be made expressly for her Majesty's use.»
  26. Ross, Stewart (2001). Alexander Graham Bell. (Scientists who Made History). New York: Raintree Steck-Vaughn. էջեր 21–22. ISBN 978-0-7398-4415-1.
  27. Lee, Eric (2005). How internet radio can change the world: an activist's handbook. New York: iUniversr, Inc. ISBN 9780595349654. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  28. «Connected Earth». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  29. Marconi Statue
  30. «What happened to the National Wireless Museum?». Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  31. Julia Skinner (2012). Isle of Wight: A Miscellany. www.francisfrith.com. ISBN 978-1-84589-683-6.
  32. «PLUTO pumping station, Sandown, Isle of Wight». D-Day Museum and Overlord Embroidery. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  33. «Welcome to Britain's secret Cape Canaveral (... on the Isle of Wight)». London Evening Standard. 2007 թ․ մարտի 31. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  34. «Movies». Movies.msn.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  35. «Isle of Wight Festival History 1968 to Today». isleofwightguru.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուայթ կղզի» հոդվածին։