Շվեդական երկրորդ արշավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեդական երկրորդ արշավանք
Northern Crusades?

1239-1245 թվականների քարտեզը
Թվական 1240-1250
Վայր Արևելյան Մերձբալթիկա
Արդյունք Ֆինլանդիան առաջիկա 550 տարիների ընթացքում դարձավ Շվեդիայի մի մասը

Շվեդական երրորդ արշավանք, շվեդների ռազմական գործողությունները արևելյան Մերձբալթիկայում 1240-1250-ական թվականներին[1] ֆիննական «յամ» ցեղի դեմ էին, բարդացված էին Նովգորոդի Հանրապետության դեմ ընդհարումներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1237 թվականի դեկտեմբերին, երբ սկսվեցին մոնղոլական ավերիչ արշավանքները դեպի Ռուսիա, Հռոմի Պապ Գրիգոր IX-ը հայտարարեց երկրորդ խաչակրաց արշավանքը դեպի Ֆինլանդիա, իսկ 1238 թվականի հունիսին դանիացի թագավոր Վալդեմար II-ը և Տևտոնական օրդենի մագիստրոս Հերման Բալկը պայմանավորվեցին Էստոնիայի բաժանման և մերձբալթյան տարածաշրջանում շվեդների մասնակցությամբ Ռուսիայի դեմ ռազմական գործողությունների մեջ[2]։

1240 թվականի հուլիսին Շվեդական նավատորմը Ուլֆ Ֆասի գլխավորությամբ մտել է Նևա՝ Լադոգայի զավթման նպատակով և գրավել է սպասողական դիրք (լիվոնական մուտքը Ռուսիա տեղի է ունեցել միայն օգոստոսին)։ Նովգորոդի իշխան Ալեքսանդր Նևսկին իր ջոկատի ուժերով գրոհել է շվեդական ճամբարը և հաղթանակել հուլիսի 15-ին։ Սառցաջարդում (1242 թվական), մասնակիցների թվում հիշատակված են թագավորի զինվորները[3]։

1248 թվականին Բիրգերը 1249-1250 թվականներին դարձել է կոմս և հիմնադրել Տավաստգուս ամրոցը՝ դրանով իսկ դուրս գալով Նովգորոդի հողի սահմաններից դեպի Կարելիա։ Նովգորոդացիների հետ բախումը հաճախակի բնույթ էր կրում[4]։

Պատմագրություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական պատմագրության մեջ[4], որում 1240 թվականի իրադարձություններին մեծ նշանակություն է տրվում, քան արևմտյանում. շվեդական առաջին խաչակրաց արշավանք անվանում են հենց սա։ Ընդ որում 1249 թվականի Բիրգերի արշավանքը արևմտյան պատմագրությանը հակառակ՝ համարելով շվեդական երկրորդ արշավանք։ 1240 թվականի Նևայի ճակատամարտը, Կոպենհագենի համալսարանի պրոֆեսոր Ջոն Լինդը[5] համարում է Շվեդական երկրորդ արշավանքի մաս։ Սկանդինավյան աղբյուրներում մեծ պարտության մասին հիշատակումներ չկան, թեև 1240 թվականին իրականում սկանդինավյան մի ջոկատ հարձակվել է Ռուսիայի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Originaltext ur Erikskrönikan (2 augusti 2013). «Korståg mot Tavasterna». {{cite web}}: Text "lastRuneberg.org" ignored (օգնություն)
  2. Ужанков А. Меж двух зол. Исторический выбор Александра Невского
  3. «Бегунов Ю. К., Клейненберг И. Э., Шаскольский И. П. Письменные источники о Ледовом побоище». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  4. 4,0 4,1 Похлёбкин В. В. Внешняя политика Руси, России и СССР за 1000 лет в именах, датах, фактах. Москва. «Международные отношения». 1995 г.[1]
  5. Линд Д.Г.Некоторые соображения о Невской битве и ее значении // Князь Александр Невский и его эпоха. С.51-52.[2]