Jump to content

Շիկապոչ քարաթռչնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիկապոչ քարաթռչնակ
Շիկապոչ քարաթռչնակ
Շիկապոչ քարաթռչնակ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճնճղուկազգիներ (Passeriformes)
Ընտանիք Ճանճորսներ (Muscicapidae)
Ցեղ Oenanthe
Տեսակ Շիկապոչ քարաթռչնակ (O. xanthoprymna)
Միջազգային անվանում
Oenanthe xanthoprymna
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Շիկապոչ քարաթռչնակ (լատին․՝ Onanthe xantoprymna), կեռնեխների ընտանիքին պատկանող թռչուն։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակի պոպուլյացիայի հիմնական մասը կենտրոնացած է Հարավային Կովկասում, Իրանի հյուսիսում, Հարավային Տաջիկստանի ու Աֆղանստանի արևելքում և Արևմտյան Պակիստանում։ Հայաստանը այս տեսակի արեալի ծայրհյուսիսային կետերից մեկն է, հանդիպում է Ուրծի լեռնաշղթայում և Մեղրու շրջանում[1]։

Հայաստանում հանդիպում է կիսաանապատներում՝ բնակեցնելով քարքարոտ լանջերը։ Բները տեղադրվում են ժայռերի նեղ ճեղքերում։ Տարեկան ձվադրում է երկու անգամ՝ դնելով 4-6 ձու, սնվում են միջատներով, հիմնականում՝ մրջյուններով, բզեզներով և թրթուրներով[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր թվաքանակով, խոցելի տեսակ է, որը ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն։ Մեղրու շրջանում խտությունը կազմում է միջին հաշվով 0,23 թռչուն 1 հա վրա։

Հայաստանում շիկապոչ քարաթռչնակի թվաքանակի վրա ազդող բացասական գործոններից է մարդու կողմից բնական բիոտոպերի յուրացումը և գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտգործումը։

Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիկապոչ քարաթռչնակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիկապոչ քարաթռչնակ» հոդվածին։