Ճանճորսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ճանճորսներ

Ճանճորսներ (լատ.՝ Muscicapidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։

Հայտնի է մոտ 400, Հայաստանում՝ 5 տեսակ՝ խայտաբղետ ճանճորս, կիսասպիտակավիզ ճանճորս, մոխրագույն ճանճորս, սպիտակավիզ ճանճորս, փոքր ճանճորս։ Մարմնի երկարությունը 9-23 սմ է, կենդանի զանգվածը՝ 12-18 գ։ Մեծ մասի կտուցը լայն է, սպիտակ (վերին կտուցի ծայրը՝ ցած կեռված), հիմքում՝ լավ զարգացած կոշտ ցցամազիկներով։ Ոտքերը կարճ են, թույլ զարգացած, հարմարված չեն քայլելուն։ Հանդիպում են հիմնականում առանձին անհատներով։ Բնադրում են ծառերին, փչակներում, ժայռածերպերում, շինություններում։ Դնում են 2-6 ձու։ Միջատակեր են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png