Խայտաբղետ ճանճորս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խայտաբղետ ճանճորս
Խայտաբղետ ճանճորս
Խայտաբղետ ճանճորսի էգը
Խայտաբղետ ճանճորսի երգը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Ճանճորսներ
Ցեղ Խայտաբղետ ճանճորսներ
Տեսակ Խայտաբղետ ճանճորս
Լատիներեն անվանում
Ficedula hypoleuca
(Pallas, 1764)
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 560081
NCBI 46689

Խայտաբղետ ճանճորս (լատ.՝ Ficedula hypoleuca), ճանճորսների ընտանիքի թռչուն։ Հայաստանում չվող է, հազվագյուտ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 13 սմ է, թևերի բացվածքը՝ 21,5-24 սմ, կենդանի զանգվածը՝ 16 գ։ Բնադրման շրջանում արուի մարմինը վերևից սև է կամ մուգ դարչնագույն, ներքևից՝ սպիտակ։ Թևին կա վառ սպիտակ հատված, արտաքին թևի թափահարող փետուրների հիմքում՝ 1 (հաճախ՝ աննկատ), ճակատին՝ 2 փոքր սպիտակ պտեր։ Էգի մարմինը վերևից դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ, գոտկատեղը՝ ավելի բաց գույնի։ Թևին կա փոփոխական փոքր սպիտակ բիծ։ Բնակվում է անտառներում, անտառածածկ գետաձորերում, պտղատու այգիներում, թփուտներում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է միջատներով, որոնց որսում է ճյուղից ճյուղ տեղափոխվելով (հաճախ՝ ծառերի վերին սաղարթում)։

Չու[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնանային վերադարձը՝ ապրիլի 2-րդ կեսին։ Բնադրում է հիմնականում փչակներում, հաճախ զբաղեցնում է արհեստական թռչնաբները։ Բույնը կառուցում է չոր խոտերից, մամուռներից։ Դնում է 5-7 ձու։ Աշնանային չուն՝ հուլիսի վերջից օգոստոսի 2-րդ տասնօրյակը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png