Փոքր ճանճորս
Փոքր ճանճորս | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Muscicapa parva | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Փոքր ճանճորս (լատ.՝ Muscicapa parva), ճանճորսների ընտանիքին պատկանող ամենափոքր թռչունը։ Բնադրող-չվող թռչուն է։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոքր թռչուն է։ Մարմնի վերին մասը մոխրադարչնագույն է իսկ պարանոցը՝ մոխրագույն։ Մեջքը և պոչի փետուրները մոխրագույն են, թևերը՝ դարչնագույն, կոկորդը, կտնառքի վերին հատվածը՝ շիկավուն, կուրծքը, որովայնը և պոչի եզրային փետուրները՝ սպիտակ։ Էգը դարչնագույն է, շատ քիչ արտահայտված շիկավուն բծիկներով։ Քաշը՝ 8,5-13,5 գ է, թևի երկարությունը՝ 64-71 մմ։
Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլ-մայիս ամիսներին, աշնանը չվում է սեպտեմբերին։ Հիմնականում տարածված է անտառային շրջաններում, հիմնականում բարձրաբուն սաղարթավոր անտառներում։ Չուի ընթացքում փոքր թվաքանակով հանդիպում է նաև Արարատյան հարթավայրերում, Երևանի շրջակա անտառագոտում և հովտային այլ վայրերում։ Բնադրվում է փչակներում, առանձին դեպքերում՝ ծառի ճյուղերի ճյուղավորված հատվածում։ Բնադրումը չի բացառվում նաև արհեստական թռչնաբներում։ Բույնը սարքում մամուռից, չոր տերևներից ու խոտերից։ Սնվում է ճանճերով և միջատների անտառային տեսակներով։ Դնում է 5-7 երկնագույն, ժանգակարմիր պտերով ձու։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Կենտրոնական Եվրոպայում և Հյուսիսային Իրանում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մ․Ս․Ադամյան, Հայաստանի թռչունները, Երևան, «Արևիկ», 1988
|