Սպիտակավիզ ճանճորս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սպիտակավիզ ճանճորսներ

Սպիտակավիզ ճանճորս, (լատիներեն՝ Ficedula albicollis), ճանճորսների ընտանիքի թռչուն։ Պատահական չվահյուր է։ Մարմնի երկարությունը 13 սմ է, թևերի բացվածքը՝ 22,5-24,5 սմ։ Բնադրման շրջանում արուի մարմինը վերևից սև է, ներքևից՝ սպիտակ։ Ճակատը, թևի բիծը, լայն օձիքը սպիտակ են։ Արտաքին թևի թափահարող փետուրների հիմքում կա մեծ սպիտակ պուտ, գոտկատեղին՝ մոխրագույն կամ սպիտակ ցայտուն բիծ։ Էգի մարմինը վերևից մոխրադարչնագույն է, ներքևից՝ սպիտակավուն, գոտկատեղը՝ բաց մոխրագույն, թևին կա փոփոխվող փոքր սպիտակ բիծ, առաջնային թափահարող փետուրների հիմքում՝ սպիտակ մեծ պուտ։ Բնակվում է սաղարթավոր անտառներում, պտղատու այգիներում, թփուտներում։ Սնվում է միջատներով, որոնց որսում է՝ կարճ տարածություն թռչելով կամ կտրուկ գետին նետվելով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png