Շիկապոչ քարաթռչնակ
| Շիկապոչ քարաթռչնակ | |
Շիկապոչ քարաթռչնակ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
| Ընտանիք | Ճանճորսներ (Muscicapidae) |
| Ցեղ | Oenanthe |
| Տեսակ | Շիկապոչ քարաթռչնակ (O. xanthoprymna) |
| Միջազգային անվանում | |
| Oenanthe xanthoprymna | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Շիկապոչ քարաթռչնակ (լատին․՝ Onanthe xantoprymna), կեռնեխների ընտանիքին պատկանող թռչուն։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակի պոպուլյացիայի հիմնական մասը կենտրոնացած է Հարավային Կովկասում, Իրանի հյուսիսում, Հարավային Տաջիկստանի ու Աֆղանստանի արևելքում և Արևմտյան Պակիստանում։ Հայաստանը այս տեսակի արեալի ծայրհյուսիսային կետերից մեկն է, հանդիպում է Ուրծի լեռնաշղթայում և Մեղրու շրջանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է կիսաանապատներում՝ բնակեցնելով քարքարոտ լանջերը։ Բները տեղադրվում են ժայռերի նեղ ճեղքերում։ Տարեկան ձվադրում է երկու անգամ՝ դնելով 4-6 ձու, սնվում են միջատներով, հիմնականում՝ մրջյուններով, բզեզներով և թրթուրներով[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր թվաքանակով, խոցելի տեսակ է, որը ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն։ Մեղրու շրջանում խտությունը կազմում է միջին հաշվով 0,23 թռչուն 1 հա վրա։
Հայաստանում շիկապոչ քարաթռչնակի թվաքանակի վրա ազդող բացասական գործոններից է մարդու կողմից բնական բիոտոպերի յուրացումը և գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտգործումը։
Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիկապոչ քարաթռչնակ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիկապոչ քարաթռչնակ» հոդվածին։ |
| ||||||