Jump to content

Նիկոլա Լուի Լակայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլա Լուի Լակայլ
ֆր.՝ Nicolas-Louis de Lacaille
Դիմանկար
Ծնվել էմարտի 15, 1713(1713-03-15)[1][2][3]
ԾննդավայրՌումինի
Մահացել էմարտի 21, 1762(1762-03-21)[4][5][2][…] (49 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[6]
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն և  Ֆրանսիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունCollège de Lisieux? և Նավառայի քոլեջ
Մասնագիտությունաստղագետ, մաթեմատիկոս, գրող և ուսուցիչ
ԱշխատավայրՓարիզյան աստղադիտարան[7] և Փարիզի միջնադարյան համալսարան
Զբաղեցրած պաշտոններկաթոլիկ սարկավագ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բոլոնիայի ինստիտուտի գիտությունների ակադեմիա և Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա
 Nicolas Louis de Lacaille Վիքիպահեստում

Նիկոլա Լուի Լակայլ (ֆր.՝ Nicolas-Louis De la Caille, մարտի 15, 1713(1713-03-15)[1][2][3], Ռումինի - մարտի 21, 1762(1762-03-21)[4][5][2][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[6]), ֆրանսիացի վանահայր, աստղագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆրանսիայի Ռումինի քաղաքում։ Փարիզի Քոլեջ Դե Լիզում (ֆր.՝ Collège de Lisieux) ուսումնասիրել է հռետորություն և փիլիսոփայություն, այնուհետև Նավառայի քոլեջում՝ աստվածաբանություն։ Ստացել է վանահոր պատվավոր կոչում։ Աստղագիտություն ուսումնասիրել է ինքնուրույն։ Ճշտգրիտ գիտությունների հանդեպ սերը օգնեց նրան կայացնել որոշում Փարիզ տեղափոխվելու մասին, որտեղ Կասինիի և Ֆուշիի հետ ծանոթությունը օգնեց նրան 1736 թվականին տեղ ստանալ Փարիզյան աստղադիտարանում։ 1739 թվականին Ֆրանսիայում Լակայլը զբաղվում է աստիճանային չափումների ուսումնասիրություններով Փարիզից մինչև Պերպինյան և նշանակված է եղել մաթեմատիկայի պրոֆեսոր Չորս Ազգերի քոլեջում (Մազարինի քոլեջ)։ Այստեղ նա ամբողջ լսարանի համար պատրաստել էր դասագրքեր մաթեմատիկա, աստղագիտություն և մեխանիկա առարկաներից։

1741 թվականին Լակայլը դարձել է Ֆրանսիական Գիտությունների Ակադեմիայի անդամ։ 1750 - 1754 թվականներին Լակայլն անցկացրել է հարավային կիսագնդում, Իլ Բուրբոն և Իլ-դը-Ֆրանս կղզիներում, որոշել է Լուսնի տրամագիծը, չափել զենիթի աղեղը հարավային Աֆրիկայից և որոշել շուրջ 10000 աստղերի դիրքը հարավային կիսագնդից և հաշվարկել 1942 աստղերի դիրքերը, որոնք կցել է նախնական կատալոգին։ Լակայլը ավարտին է հասցրել հարավային երկնքի բաժանումը համաստեղությունների, որը սկսել էր հոլանդացի ծովագնացը մոտավորապես 1600 թվականին։ Առանձնացրել է 14 նոր համաստեղություններ և տվել նրանց անուններ։ 1751-1752 թվականների ընթացքում կատարել է Լուսնի, Մարս, Վեներա մոլորակների բազմաթիվ հետազոտություններ։ Ստացավ Արեգակնային պարալաքսի արժեքը՝ (9.5"), որը ավելի մոտ էր ժամանակակցին։ Մասնակցել է Փարիզյան աստղադիտարանի մի շարք գեոդեզիական աշխատանքների։

1738 թվականին Դ. Մարալդի հետ կատարեցին Ֆրասիայի ափերի քարտեզագրում Նանտ և Բայոնոյ քաղաքների միջև։ 1739-1741 թվականներին Ֆրանսիայի տարածքում իրականացրեց զենիթի մեծ աղեղի չափումներ, ցույց տալով, որ Երկրագնդի հասարակածային շառավիղը մեծ է բևեռայինից։ Առաջին անգամ զենիթի աղեղի չափումները կատարել է Աֆրիկայում։ Կազմել է քարտեզներ և ճիշտ որոշել Մավրիկի, Ռեյունյոն և Համբարձման կղզիների ճիշտ աշխարհագրական դիրքը։ Կազմել է մթնոլորտային բեկման մանրամասն աղյուսակը, հաշվի առնելով մթնոլորտային ճնշումը և եղանակային փոփոխությունները։ Կազմել է մեր թվարկությունից առաջ մինչև 1800-ական թվականների խավարումների աղյուսակը։ Գրել է մաթեմատիկայի (1741), մեխանիկայի (1743), աստղագիտության (1746) և օպտիկայի (1756) դասագրքեր։

Փարիզ վերադարձից հետո էլ Լակայլը շարունակել է իր աշխատանքները Մազարինիի աստղագիտական քոլեջում, առանց առողջությունը խնայելու։ Լակայլը մահացել է 1762 թվականի մարտի 21-ին, Փարիզում։ Նա եղել է Պետերբուրգյան գիտությունների ակադեմիայի օտարերկրացի անդամ, 1755 թվականի դեկտեմբերի 13-ից Ռուսական գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։

Լակայլի համաստեղություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժառանգություն և ուսանողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լակայլի աշակերտներից առավել հայտնի են Բալլին և Լալանդը։ Բացի վերը թվարկված աշակերտներից և Փարիզյան գիտությունների ակադեմիայում բազում հուշագրություններից Լակայլը տպագրել է «Astronomiae Fundamentas» (1757) և «Coellum australe stelliferum; seu Observationes ad construendum stellarum australium catalogum institutae, in Africa ad Caput Bonae-Spei» (1763) աշխատությունները։

Ավելի քան 100 տարի անց անգլիացիներն առանձնացրեցին և հրատարակեցին Լակայլի աստղերի ցուցակը «A Catalogue of 9766 stars in the southern hemisphere» (Լոնդոն, 1847) վերնագրով։ Լակայլի կենսագրությունը գրվել է Ֆուշիի, Լալանդի և Արագոյի կողմից։

1935 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Լակայլի անունով կոչեց Լուսնի երևացող կողմի խառնարաններից մեկը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп.. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 Biographical Database of Southern African Science — 2002.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #119174596 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.)London: John Murray, 1898.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Լուի Լակայլ» հոդվածին։