Jump to content

Յուրի Խրժանովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Խրժանովսկի
Ծնվել էօգոստոսի 30, 1905(1905-08-30)[1]
ԾննդավայրԿազան, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 24, 1987(1987-09-24)[1] (82 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՎխուտեին
Մասնագիտությունդերասան, նկարիչ և performance artist

Յուրի Բորիսովիչ Խրժանովսկի (ռուս.՝ Юрий Борисович Хржановский, օգոստոսի 30, 1905(1905-08-30)[1], Կազան, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 24, 1987(1987-09-24)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ, դերասան, էստրադայի արտիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Խրժանովսկին ծնվել է 1905 թվականի օգոստոսի 30-ին Կազանում։ Ավարտել է գեղարվեստի դպրոց Իրկուտսկում (եղել է Իվան Լավրովիչ Կոպիլովի աշակերտը)։ 1922 թվականին տեղափոխվել է Պետրոգրադ, որտեղ ընդունվել է Գեղարվեստի ակադեմիայի նախապատրաստական դասարան՝ սովորելով Սերգեյ Պրիսելկովի մոտ։ 1923 թվականից սովորել է Ակադեմիայում՝ Կուզմա Պետրով-Վոդկինի, Կազիմիր Մալևիչի, Պավել Ֆիլոնովի արվեստանոցներում։ 1927-1929 թվականներին եղել է «Անալիտիկ արվեստի վարպետներ» (ռուս.՝ «Мастера Аналитического Искусства», МАИ, «Ֆիլոնովի դպրոց») խմբի անդամ։ 1927 թվականին մասնակցել է ֆիլոնովականների մեծ ցուցահանդեսին Մամուլի տանը։ Հենց դրա համար է նախատեսված եղել Խրժանովսկու «Սիբիրյան պարտիզաններ» (ռուս.՝ «Сибирские партизаны») կտավը, որը ներկայում պահվում է Ռուսական պետական թանգարանում։

1929 թվականին Յուրի Խրժանովսկին թողել է գեղանկարչությունն ու լիովին նվիրվել բեմին։ Ունեցել է բացարձակ երաժշտական լսողություն և դերասանական լավ ունակություններ։ Ելույթ է ունեցել ակումբներում և մշակույթի տներում ձայնային իմիտացիայի ժանրում, ինչի արդյունքում հետագայում սկսել է զբաղվել հնչյունավորմամբ։ Աշխատել է Լենինգրադի մանրապատումների թատրոնում։ 1939 թվականին Յուրի Խրժանովսկին դարձել է Էստրադայի արտիստների I համամիութենական մրցույթի դափնեկիր և նույն թվականին տեղափոխվել Մոսկվա, որտեղ աշխատել է Մյուզիք-հոլլում և Մանրապատումների թատրոնում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ելույթ է ունեցել ռազմաճակատային բրիգադներում։

1950-ական թվականներից սկսած Յուրի Խրժանովսկին հնչյունավորել է ավելի քան 30 մուլտֆիլմ[2] և կինոֆիլմ, այդ թվում՝ «Սպիտակ Բիմ Սև ականջ» (ռուս.՝ «Белый Бим черное ухо»), «Ո՞վ ասաց մյաու» (ռուս.՝ «Кто сказал мяу?»), «Մաուգլի)» (ռուս.՝ «Маугли»), «Կաշտանկա)» (ռուս.՝ «Каштанка»), «Ներկված աղվեսը» (ռուս.՝ «Крашеный лис») և այլն։ Նուրբ ձայնի և բարեհոգի առոգանության շնորհիվ նա մուլտֆիլմերում հնչյունավորել է գերազանցապես արջուկների։

Յուրի Խնժանովսկու որդին՝ Անդրեյ Խրժանովսկին, դարձել է հայտնի ռեժիսոր-մուլտիպլիկատոր։

1960-ական թվականների վերջին Յուրի Խրժանովսկին նորից սկսել է զբաղվել գեղանկարչությամբ՝ ստեղծելով աբստրակտ աշխատանքներ Պաուլ Կլեեի ազդեցությամբ։

Յուրի Խրժանովսկին մահացել է 1987 թվականի սեպտեմբերի 24-ին։

Մուլտֆիլմերի հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]