Յուլիան Ֆալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիան Ֆալատ
լեհ.՝ Julian Fałat
Ծնվել էհուլիսի 30, 1853(1853-07-30)[1][2][3][…]
ԾննդավայրTulyholove, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 9, 1929(1929-07-09)[2][4][5][…] (75 տարեկան)
Մահվան վայրԲիստրա, Gmina Wilkowice, Bielsko County, Սիլեզիայի վոյեվոդություն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա և Կրակովի արվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, ջրանկարիչ և ուսուցիչ
Ժանրբնանկար, ռեալիզմ և Երիտասարդ Լեհաստան (արվեստ)
Ուշագրավ աշխատանքներAsh Wednesday? և View of Cracow?[6]
Պարգևներ
Երկաթե թագի շքանշան Լեհաստանի վերածննդի շքանշանի աստղով կոմանդոր և Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր
Պաշտոնռեկտոր
ԱնդամակցությունSociety of Polish Artists "Sztuka"?
 Julian Fałat Վիքիպահեստում

Յուլիան Ֆալատ (լեհ.՝ Julian Fałat, հուլիսի 30, 1853(1853-07-30)[1][2][3][…], Tulyholove, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն - հուլիսի 9, 1929(1929-07-09)[2][4][5][…], Բիստրա, Gmina Wilkowice, Bielsko County, Սիլեզիայի վոյեվոդություն), լեհ նշանավոր նկարիչ, ռեալիզմի և բնանկարային իմպրեսիոնիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1864-1869 թվականներին սովորել է Պերեմիշլի (այժմ` Պշեմիսլ) գիմնազիայում, այնուհետև ընդունվել է Կրակովի գեղարվեստի դպրոց (1870-1871)։ Ներկեր գնելու գումար չունենալով` հիմնականում հմտացել է ջրաներկով նկարներ անելու մեջ։

1872-1873 թվականներին Յուլիան Ֆալատը մեկնել է Ուկրաինա, նկարիչ աշխատել հնագիտական պեղումներում, այնուհետև Օդեսայում աշխատել է ճարտարապետի օգնական։

1873 թվականին տեղափոխվել է Շվեյցարիա, ապա Մյունխեն, որտեղ սովորել է Բավարական թագավորական տեխնիկական բարձրագույն դպրոցում (այժմ` Մյունխենի տեխնիկական համալսարան), որն ավարտելուց հետո 1878 թվականին աշխատանքի է ընդունվել երկաթուղու շինարարությունում։

1878-1880 թվականներին Յուլիան Ֆալատը գեղանկարչական իր հմտությունները կատարելագործել է Շտրաուբերի և Ռաաբեի` Մյունխենի ակադեմիայում։ Այս շրջանում նա հիմնականում ստեղծել է բնանկարներ, ժանրային նկարներ և դիմանկարներ։

1881-1886 թվականներին ապրել է Վարշավայում, մի շարք ուղևորություններ կատարել Իտալիա, Իսպանիա, Մերձավոր Արևելք, Ուկրաինա, Լիտվա։ 1886 թվականին Բեռլինում ներկայացրել է ջրաներկով աշխատանքների շարք, որը պատկերում էր Ռաձիվիլով իշխանների որսորդության տեսարաններ։ Ցուցադրությունից հետո նա նշանակվել է Վիլհելմ II-ի պալատական նկարիչ։ Բեռլինում նկարիչը մնացել է մինչև 1895 թվականը։ Այս շրջանում նա եղել է 1891 թվականի Համաշխարհային ցուցահանդես լեհական բաժնի կազմակերպիչը։

1893 թվականին Յուլիան Ֆալատը դարձել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ, շքանշաններով պարգևատրվել է Բեռլինի, Մյունխենի, Վիեննայի ցուցահանդեսներում։

1895 թվականի ապրիլին նշանակվել է Կրակովի գեղարվեստի դպրոցի տնօրեն։ Այս պաշտոնում նա աշխատել է մինչև 1910 թվականը` իրականացնելով ուսման գործընթացի բարեփոխումներ, աշխատանքի ընդունելով նոր պրոֆեսորներ։ Ֆալատի ջանքերի շնորհիվ` դպրոցը դարձել է ակադեմիա (1900)։

Ինքնադիմանկար, 1896

1894-1895 թվականներին համագործակցել է նկարիչներ Վոյցեխ Կոսակի, Յան Ստանիսլավսկու, Միխալ Գորստկին-Վիվյուրսկու հետ։ Մասնակցել է «Բերյոզինա» համայնապատկերի ստեղծմանը («Նապոլեոնի զորքերի անցումը Բերյոզինայով 1812 թվականին», 1895)։

Յուլիան Ֆալատը եղել է լեհ նկարիչների` «Արվեստ» (լեհ.՝ «Sztuka») միավորման հիմնադիրներից։ Մասնակցել է միավորման բոլոր ցուցահանդեսներին երկրում և երկրից դուրս։

1910 թվականին հաստատվել է Սիլեզիայում։ 1921 թվականին դարձել է ժողովրդական լուսավորության նախարության` մշակույթի ու արվեստի բաժնի ղեկավար։

1878 թվականից իր աշխատանքները ներկայացրել է Վարշավայում (1890 թվականից համարվել է վարշավյան ցուցահանդեսների կոմիտեի անդամ, 1926 թվականին դարձել է նրա պատվավոր անդամ), նաև արտասահմանում կազմակերպված ցուցահանդեսներին, այդ թվում` Փարիզում (1879), Բեռլինում (1891), Մյունխենում (1892), Դրեզդենում և Վիեննայում (1894), Սենթ Լուիսում (1904)։

Հիմնականում նկարել է ձմեռային բնանկարներ, գյուղական ու որսորդական տեսարաններ։ Մեծ ճանաչում է ձեռք բերել ջրաներկով աշխատանքներով (ժանրային նկարներ, որսորդություն, ձմեռային բնանկարներ, լանդշաֆտային տեսարաններ, պատմական ճարտարապետություն)։ Նկարազարդումներ է արել լեհական ու արտասահմանյան մի շարք հրատարությունների համար։ Նկարիչն ասել է. «Լեհական արվեստը պետք է փոխանցի մեր պատմությունն ու մեր համոզմունքները, մեր որակները, ինչպես նաև մեր թերությունները. այն պետք է լինի մեր հողի, երկնքի ու իդեալների արտացոլումը»[7]։

Յուլիան Ֆալատի երկու նկար Լեհաստանի` ֆաշիստերի կողմից 1944 թվականի օգոստոսին բռնազավթումից հետո դուրս է բերվել Լեհաստանի ազգային թանգարանից և արդյունքում հայտնվել ԱՄՆ-ում։ 2011 թվականին երկու նկարները հանդիսավոր վերադարձվել են Լեհաստանի ներկայացուցիչներին[8]։

Հատընտիր գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մոխրի ծածկույթ» (Popielec, 1881)
  • «Աղոթող ծերունի» (Modlący się starzec, 1881)
  • «Վերադարձ արջի հետ» (Powrót z niedźwiedziem, 1892)
  • «Դեղձերով տղա» (Chłopiec z brzoskwiniami, 1882)
  • «Նապոլեոնի անցումը Բերյոզինայով» (Przejście Napoleona przez Berezynę, 1890)
  • «Որսիղ առաջ Ռիտվանայում» (Przed polowaniem w Rytwianach, II пол. 90-х годов XIX века)
  • «Բերյոզինա» (Berezyna, 1907)
  • «Ձյուն» (Śnieg, 1907)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jerzy Malinowski: Julian Fałat. Warszawa: Krajowa Agencja Wydawnicza, 1987. ISBN 83-03-01696-2.
  • Maciej Masłowski: Julian Fałat. Warszawa: Wydawnictwo Arkady, 1964.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիան Ֆալատ» հոդվածին։