Jump to content

Մոնտե Տիտանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնտե Տիտանո
Monte Titano*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Սան Մարինոյի Հանրապետություն
Տիպ մշակութային
Չափանիշներ III
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Կոորդինատներ 43°55′42″ հս․ լ. 12°27′08″ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2008 թվական  (անհայտ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Մոնտե Տիտանո (իտալ.՝ Monte Titano)[1], լեռ Ապենիններում, Սան Մարինոյի ամենաբարձր կետը, ծովի մակարդակից[2] բարձր է 739 մետրով, գտնվում է մայրաքաղաքից դեպի արևելք։ Մակագրվել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-Ի Համաշխարհային ժառանգության տարածք՝ «Սան Մարինոյի պատմական կենտրոն և Տիտանո լեռ» համակցված անվան տակ։ Միասին զբաղեցնում են 55 հա տարածք։ Այն իր մեջ ընդգրկում է Տիտանո լեռը, ամրոցային աշտարակները, պատերը, դարպասներն ու նկուղները, ինչպես նաև լանջերին տեղակայված նեոկլասիկական բազիլիկը՝ կազմելով փոքրիկ, բայց եզակի քաղաքային կոնգլոմերատ[3][4]։

Մոնտե Տիտանո լեռան գագաթին գտնվում է Սան Մարինոյի Հանրապետության Սան Մարինո քաղաքը, որի պատմությունը սկսվում է 4-րդ դարի սկզբից։ Համաձայն լեռան և նրա տեղամասերի հետ կապված լեգենդի 8-րդ դարում սարի գագաթին գոյություն ուներ փոքրիկ վանք։ Մոնտե Տիտանոյի մեկուսացած լինելը Սան Մարինոյին ապահովել է գաղտնիությամբ՝ վերջին մի քանի դարերի ընթացքում որպես հանրապետություն գոյատևելու համար.[4][5]:

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնտե Տիտանոն կարծես Ապենինյան լեռներում փորված կրաքարային ելք լինի, գտնվում է Սան Մարինոյի կենտրոնում, Սան Մարինո քաղաքից հարավ-արևելք, Մուրատա գյուղից հյուսիս, Ադրիատիկ ծովի ափերից 13 կմ հեռավորության վրա (մեկ այլ աղբյուրում նշվում է 10 կմ)[5][6]։ Չնայած որ ամենաբարձր կետը գտնվում է ծովի մակարդակից 739 մ բարձրության վրա, ժայռոտ գագաթները չեն գերազանցում 200 մետրը։ Մոնտե Տիտանոյի լանջերից սկիզբ են առնում մի քանի գետեր, այդ թվում Սան Մարինո գետը, որն արևմտյան լանջին հոսում է լայն ձորով[7] և թափվում Մարեչիա Տորելո գետը։ Տեղանքը բերրի հողեր ունի Էմիլիա Ռոմանիայի դաշտավայրում, Մարչեի և Մոնտեֆելտրոյի շրջանի բլուրներում։

Երրորդական դարաշրջանում տեղամասը, որտեղ գտնվում է Սան Մարինոն, եղել է ծով։ Ուժեղ երկրաշարժերը մեծ փոփոխություններ են առաջացրել Երկրի մակերևույթի վրա։ Դրանց հետևանքով Մոնտե Տիտանոյից 80 կմ հեռավորության վրա գտնվող ժայռից մի զանգված պոկվել և ընկել է Ադրիատիկ ծովը՝ առաջացնելով զանազան լեռներ՝ ներառյալ Տիտանոն։ Այդ իսկ պատճառով էլ Տիտանո լեռան լանջին հայտնաբերված բրածո ողնաշարավորները հիմնականում ջրային ծագում ունեն։ Մոնտե Տիտանոյի վրա հայտնաբերվել են տարբեր ձկների մնացորդներ, հատկապես շնաձկների ատամներ, որոնցից շատերը թվագրվում են միոցենի ժամանակաշրջանին[8]։ Ամենակարևոր հայտնաբերված մնացորդը կետինն է, որն այժմ պահպանվում է Բոլոնիայի հնագիտական թանգարանում։

Մոնտե Տիտանոյի կլիման մեղմ ցամաքային է, առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է ամռանը +26 °C, իսկ նվազագույնը՝ -7 °C ձմռանը։ Տարեկան տեղումների քանակը հասնում է 550 մմ-800 մմ։

Ֆլորա և ֆաունա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջերկրածովային գոտուն բնորոշ բուսականությունը տարածված է բարձրադիր վայրերում։ Ծառատեսակներից հանդիպում են շագանակենի, կաղնի, եղևնի, սոճի։ Երեք աշտարակների շրջակայքի ցածրադիր վայրերում տարածված է ծնեբեկը, Սիցիլիայի և Սարդինիայի բնորոշ բուսատեսակներից՝ Ephedra nebrodensis-ը։

Վայրի բնությունը ներկայացված է ողնաշարավորների բոլոր դասերով։ Թռչուններից հանդիպում են բու, մկնբազե, կաչաղակ, անգղ, կենդանիներից՝ եղնիկ, եղջերու, վայրի խոզ, նապաստակ, ոզնի, աղվես և այլն[5]։

Պահպանվող տարածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականից Տիտանո լեռն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, Սան Մարինոյի պատմական կենտրոնի հետ միասին[9]։ Կոմիտեի կողմից տրված պատճառաբանությունն է՝ «այն վկայությունն է միջնադարից ի վեր անկախ հանրապետության շարունակականության մասին»[10]։ Սան Մարինոյում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված են՝ աշտարակները, պատերը, դռներն ու նկուղները, Սան Մարինոյի 19-րդ դարի բազիլիկը, 14-րդ և 16-րդ դարի մի շարք վանքեր, 18-րդ դարի Տիտանո թատրոնը, 19-րդ դարի Պալացցո Պուբլիկո ամրոցը[10]։

Տիտանո լեռան հատակագիծը ներկայացնում է երեք գագաթ, որոնցից յուրաքանչյուրի վրա կառուցված է աշտարակ՝ Գուաիտա, Չեստա, Մոնտալե անուններով։ Աշտարակների վրա ամրացված է մետաղական հողմացույց՝ ջայլամի փետուրի տեսքով։ Երկրի պետական դրոշի կենտրոնական մասում գտնվում է զինանշանը, որի վրա պատկերված են երեք աշտարակները։ Մայրաքաղաքը գտնվում է Տիտանո լեռան արևմտյան կողմում[5][11] և ճանապարհային ցանցով միանում է ամրոցներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Spink & Son (1898). The Numismatic circular (Italian). Vol. 6–7. էջ 531.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Official Italian 1:25,000 mapping; other sources give slightly higher figures.
  3. «San Marino Historic Centre and Mount Titano». UNESCO.org. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
  4. 4,0 4,1 «San Marino» (PDF). UNESCO.org. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Travel & Geography: Mount Titano». Encyclopædia Britannica. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. «Beyond geography». Republic Di Martino: Visitsanmarino.com. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունիսի 17. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  7. Scottish geographical magazine, Volumes 39–40, Royal Scottish Geographical Society, (1923)
  8. Lawley, R. (1880). Selache manzoni n. sp. – Dente fossile délia molassa miocenica del Monte Titano (Repubblica di San Marino). Atti della Società Toscana di Scienze Naturali, 5. էջեր 167–172, fig. 1–3.
  9. Iscrizione tra i patrimoni dell'umanità
  10. 10,0 10,1 Scheda UNESCO
  11. «Flag of San Marino». Encyclopædia Britannica. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտե Տիտանո» հոդվածին։