Միխայլո Լոմոնոսով (ֆիլմ, 1986)
«Միխայլո Լոմոնոսով» (ռուս.՝ «Михайло Ломоносов»), բազմասերիանոց ֆիլմ XVIII դարի Ռուսաստանի պատմության մասին (1725 թվականից մինչև 1765 թվական), որը ներկայացվում է ականավոր ռուս գիտնական և գրող Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովի կյանքի և գործունեության միջոցով։ Ֆիլմը բաղկացած է երեք մասից՝ «Յուր ընդերքից» (ռուս.՝ «От недр своих»), «Գիտության դարպասներ» (ռուս.՝ «Врата учёности») և «Ի փառս Հայրենիքի» (ռուս.՝ «Во славу Отечества»), որոնցից յուրաքանչյուրում 3-ական սերիա է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում պատմվում է Լոմոնոսովի մանկության և պատանեկան տարիների մասին, որն անցկացրել է Արխանգելսկի նահանգում՝ հայրական տանը։ Այդ ժամանակի ամենատպավորիչ իրադարձություններից մեկն այցելությունն է Սոլովեցի վանք և հանդիպումը հնադավան Մոշկարի հետ։ Պատանի Միխայլո Լոմոնոսովի անսովոր միտքն ու գիտելիքի ձգտումը նրան դրդում են լքել հարազատ վայրերը։ Նա տեղափոխվում է Մոսկվա և հայտնվում է Մոսկվայի Սլավոնա-հունա-լատինական ակադեմիայում։ Սկսվում է նոր կյանք…
Միխայլո Լոմոնոսովը կրթությունը շարունակում է Սանկտ Պետերբուրգում, ապա Գերմանիայում։ Վերադառնալով հայրենիք՝ դառնում է Պետերբուրգի գիտությունների ակադեմիային ադյունկտ ֆիզիկական դասարանում։ Նա պայքարում է հայրենական գիտության կայացման և զարգացման համար։ Լոմոնոսովը հասնում է ժամանակի համար ֆանտաստիկ արդյունքների և ստանում պրոֆեսորի կոչում։ Նրա աջակցությամբ 1755 թվականին հանդիսավոր կերպով բացվում է Մոսկվայի համալսարանը։
Ելիզավետա կայսրուհու թագավորության տարիները Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովի գործունեության ծաղկման ժամանակն է։ Գիտության, լուսավորության, պոեզիայի մեջ սկսվում է Լոմոնոսովի դարաշրջանը։ Նրա նախաձեռնությամբ կառուցվում են նավաշինարաններն ու գործարանները։ Այն ճանաչվել է ոչ միայն հայրենիքում, այլև հայտնի է դառնում Եվրոպայում։ 1762 թվականին ռուսական գահին բազմած կայսրուհի Եկատերինայի հետ մեծ գիտնականի փոխհարաբերությունները հեշտ չէին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Վիկտոր Ստեպանով | Միխայիլ Լոմոնոսովը հասուն տարիքում |
Իգոր Վոլկով | Լոմոնոսովը երիտասարդ տարիքում (երկրորդ ֆիլմում հնչյունավորել է Վիկտոր Ստեպանովը) |
Ալեքսանդր Միխայլով | Միխայլո Լոմոնոսովը պատանեկան տարիքում |
Իլզե Լիեպա | Ելիզավետա Անդրեևնա Լոմոնոսովա (Էլիզաբեթ Քրիստինա Ցիլխ) |
Անատոլի Վասիլև | Լոմոնոսովի հայրը Վասիլի Դորոֆեևիչ |
Լյուդմիլա Պոլյակովա | Լոմոնոսովի խորթ մայրը Իրինա Սեմյոնովնա Կարելսկայա |
Անդրեյ Դուդարենկա | Մոշկար |
Սոս Սարգսյան | Ֆեոֆան Պրոկոպովիչ (հնչյունավորել է Ալեքսանդր Լազարևը) |
Ալեքսանդր Տկաչենոկ | Նեչաև |
Միխայիլ Սոլոդովնիկով | Բիրոն |
Լեոնիդ Պլեշակով | հայր Սեմյոն |
Դմիտրի Դիջիոկաս | Պետրոս I |
Սեմ Ցիխոցկի | Գոլիցին |
Աննա Ֆրոլովցևա | Եկատերինա I |
Կիրիլ Կոզակով | Պետրոս II |
Մարիա Պոլիցեյմակո | Աննա Յոհանովնա |
Նատալյա Սայկո | Ելիզավետա Պետրովնա |
Բորիս Պլոտնիկով | Պետրոս III |
Կատրին Կոխվ | Եկատերինա II |
Մարինա Ֆեդինա | Եկատերինա Դաշկովա |
Անդրեյ Բոլտնև | Իվան Կարգոպոլսկի |
Նիկոլայ Կոռնոուխով | Միլյուկով |
Գենադի Յուխտին | մայոր |
Կոնստանտին Սոպելնիկով | Իվան և նրա որդեի Ֆեդոտ Շուբիններ |
Դմիտրի Կոզնով | Ստեփան Կրաշենիննիկով |
Սերգեյ Տարամաև | սեմինարիստ Դմիտրի Սեմյոնով |
Վլադիմիր Դյոմին | հայր Արսենի |
Նիկոլայ Բարմին | գեներալ-լեյտենանտ Իգնատև |
Օլեգ Մենշիկով | Դմիտրի Վինոգրադով |
Ալեքսեյ Ժարկով | Տարաս Վասիլևիչ Պոստնիկով |
Յուրի Յարվետ | Քրիստիան Վոլֆ (հնչյունավորել է Ալեքսանդր Դեմյանենկոն) |
Վիկտոր Սերգաչյով | Գենկել |
Ալեքսանդր Սիրին | Լեոնարդ Էյլեր |
Վերներ Գոդեման | Յոհան Սեբաստիան Բախ |
Սերգեյ Կոկովկին | Վասիլի Տրեդիակովսկի |
Յուրի Վոլկով | Իվան Շումախեր |
Նիկոլայ Պրոկոպովիչ | Գեորգ Վոլֆգանգ Կրաֆտ |
Եվգենի Դվորժեցկի | Պյուտտեր |
Բորիս Խիմիչև | Կնոպս |
Էլվիրա Ժեբերտավիչյուտե | Ցիլիխի այրին |
Սերգեյ Պլոտնիկով | Անդրեյ Նարտով |
Ալեքսանդր Դոմոգարով | Ալեքսանդր Սումարոկովը երիտասարդ տարիքում |
Ալեքսանդր Պրոշկին | կադրից դուրս ձայն Ալեքսանդր Սումարոկովը հասուն տարիքում(7-րդ սերիա, լուսագրերում նշված չէ) |
Լեոնիդ Յարմոլնիկ | Գեորգ Վիլհելմ Ռիխման |
Գեորգի Դրոզդ | Իվան Տաուբերտ |
Վալերի Աֆանասև | Ֆոմա |
Անաստասիա Դերևշչիկովա | Ելենա Լոմոնոսովա |
Իվան Վորոնով | Միլլեր |
Ալեքսանդր Ստարիկով | Գրիգորի Տեպլով (հնչյունավորել է Ալեքսեյ Սաֆոնովը) |
Արիստարխ Լիվանով | Կիրիլ Գրիգորևիչ Ռազումովսկի |
Դմիտրի Պիսարենկո | Իվան Շուվալով |
Մարինա Յակովլևա | Մատրյոնա |
Լև Լեմկե | գիմնազիայի տեսուչ |
Վլադիմիր Պինչևսկի | Ավգուստ Լյուդվիգ Շլյոցեր |
Անդրեյ Մոլոտկով | Ստեպան Ռումովսկի |
Բորիս Կլյուև | Գրիգորի Օռլով |
Ալեքսանդր Բերդա | Ալեքսեյ Օռլով |
Ալեքսանդր Շվորին | Նիկիտա Պանին |
Սերգեյ Մուչենիկով | Իվան Ելագին |
Անդրեյ Պոդոշյան | Ալեքսեյ Կոնստանտինով |
Վլադիմիր Չուպրիկով | Գորչակով |
Գեորգի Տեյխ | Պետրոս III-ի քեռին |
Սերգեյ Վարչուկ | Գրինյա |
Նիկոլայ Բրիլինգ | Մինիխ |
Պյոտր Մերկուրև | կրտսեր դասարանների ուսուցիչ |
Վլադիմիր Բոլշով | Արխիպիչ |
Ալեքսանդր Ավերկով | ուսանող |
Ալեքսեյ Նիկուլնիկով | ուսանող |
Անդրեյ Գուսև | ուսանող |
Անատոլի Եգորով | մորուքավոր |
Վալենտին Բրիլեև | պանդոկապան (7-րդ սերիա) |
Կոնստանտին Տիրտով | դատավոր |
Յուրի Լեոնիդով | էպիզոդ |
Նիկոլայ Ավերյուշկին | Շումախերի քարտուղարը |
Վալերի Դոլժենկով | երգիչ (8-րդ սերիա) |
Յանա Դրուզ | հոլանդացի կապիտանի դուստրը (2-րդ սերիա) |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարիստներ՝ Լեոնիդ Նեխորոշև, Օլեգ Օսետինսկի
- Ռեժիսոր՝ Ալեքսանդր Պրոշկին
- Օպերատոր՝ Վալենտին Մակարով
- Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Մարտինով
- Նկարիչ՝ Վադիմ Կիսլիխ
- Կոստյումների նկարիչ՝ Տատյանա Վադեցկայա
- Կոստյումների հարցերով խորհրդատու՝ Մ. Ն. Մերցալովա
Նկարահանման վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վեզել անառիկ ամրոցը, որտեղ բռնությամբ պահում էին ռեկրուտ Լոմոնոսովին, նկարահանել են Գերմանիայի դաշնային հանրապետությունում՝ Սաքսոնական Շվեյցարիայի Քենիգշտայն ամրոցի տարածքում[1]։
- Արխանգելսկի շրջանի Կիմժա Մեզենսկի շրջանի գյուղը ֆիլմի նկարահանման ժամանակ մարմնավորել է Հոլմոգորան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Sächsische Schweiz». tourism.realstil24.de. RS GmbH Service Center. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|