Մելանի Գրիֆիթ
Մելանի Գրիֆիթ (անգլ. Melanie Griffith, օգոստոսի 9, 1957[3][4][5][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ամերիկացի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մելանին միակ երեխան էր դերասանուհի և ֆոտոմոդել Թիպպի Հեդրենի, որը ուներ շվեդական, գերմանական և նորվեգական ծագում և Փիթեր Գրիֆիթի, որն ուներ անգլիական ծագում, ավագ երեխան։ Նրա մայրը հանրաճանաչ էր դարձել շնորհիվ Հիչքոքի «Թռչուններ» և «Մարնի» ֆիլմերում խաղացած դերերի։ Մելանիի ծնողները բաժանվեցին երբ նա չորս տարեկան էր։ Նրա հայրը երկրորդ անգամ է ամուսնանում և ունենում է երկու զավակներ՝ դերասանուհի Թրեյսի Գրիֆիթը (հայտնի է «Հավերժ քնի ճամբար 3» ֆիլմում խաղացած դերով) և դեկորացիաների նկարիչ Քլեյ Գրիֆիթը։
Մելանիի առաջին դերը գովազդային հոլովակն էր, որում նա նկարահանվել է 9 ամսական հասակում։ Իր հետևում ունենալով մի քանի մանր դերակատարումներ, Մելանին լուրջ դեր է ստանում Արթուր Պենի «Գիշերային քայլեր» («Night Moves», 1975 թվական) ֆիլմում։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ծանոթանում է իր առաջին ամուսին Դոն Ջոնսոնի հետ։
Թմրանյութերի պատճառով Մելանիի կարիերան ընդհատվում է մոտ տասը տարով։ Նրա վերադարձը սկսվում է շնորհիվ Բրայան Դե Պալմայի «Մարմնի նմանակը» («Body Double») ֆիլմի։ Այդ ֆիլմը նրան բերում է «Վայրի հնարք» («Something Wild») ֆիլմի աստղային դերին։ Համընդհանուր ճանաչման հաջորդ քայլը դառնում է «Գործարար աղջիկը» («Working Girl») ֆիլմը։ Այդ դերակատարման համար նա արժանանում է «Ոսկե Գլոբուս» մրցանակի, որպես լավագույն կատակերգական դերասանուհի և անվանակարգվում է «Օսկար» մրցանակի։ Եվս մեկ ֆիլմ՝ «Երկուսն արդեն շատ է» («Two Much», 1955 թվական) կարևոր դեր է խաղում նրա կյանքում։ Նկարահանումների ժամանակ նա ծանոթանում է Անտոնիո Բանդերասի հետ, որի հետ էլ ապագայում ամուսնանում է։
Գրիֆիթը նկարահանվում է նաև հեռուստատեսային նախագծերում։ 1999 թվականին HBO մալուխային հեռուստատեսությունը նրան հրավիրում է «Նախագիծ 281» («RKO 281») ֆիլմում դերակատարման, որի համար նա ավելի ուշ արժանանում է «Էմմի» մրցանակի՝ «Երկրորդ պլանի կանացի դերակատարում» անվանակարգում։ Նաև Մելանին մասնակցություն է ունենում այլ հեռուստանախագծերում։
2003 թվականին Մելանին որոշում է ուժերը փորձել այլ ոլորտում։ Նա նորամուտն է նշում «Չիկագո» («Chicago») մյուզիքլում՝ Ռոքսիի դերում։ Հետաքրքիր է, որ, միևնույն ժամանակ, Անտոնիո Բանդերասը խաղում էր մեկ այլ՝ «Ինը» մյուզիքլում, ընդ որում այդ թատրոնը գտնվում էր մեկ փողոց այն կողմ։ Չնայած այն բանին, որ Մելանին վերջերս էր սկսել երգել և պարել, այնուամենայնիվ նա թատերական քննադատի սյունակի է արժանանում «Նյու Յորք Թայմս»-ում և, որպես հետևանք, հանդիսատեսի ուշադրություն։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիֆիթը ամունացած է եղել չորս անգամ։ Կարճ ժամանակ նրա ամուսինն է եղել Դոն Ջոնսոնը՝ 1976 թվականին։ Այնուհետև նա ամուսնանում է Սթիվեն Բաուերի հետ՝ 1980 թվականին և 1987 թվականին բաժանվում է նրանից։ 1989 թվականին նա նորից ամուսնանում է Դոն Ջոնսոնի հետ և յոթ տարի անց՝ 1996 թվականին, նրանք նորից բաժանվում են։ Մելանի Գրիֆիթը Դոն Ջոնսոնին լքում է Անտոնիո Բանդերասի պատճառով, որի հետ ամուսնանում է նույն թվականին։ 2014 թվականի մայիսի 6-ին Գրիֆիթը Բանդերասին ամունալուծման հայտարարություն է անում[7]։
Մելանին ունենում է երեք զավակ՝ բոլոր երեք ամուսիններից. Ալեքսանդր Գրիֆիթ Բաուեր (ծնվել է 1985 թվականին), Դակոտա Մայի Ջոնսոն (ծնվել է 1989 թվականին), Ստելլա դել Կարմեն Բանդերաս Գրիֆիթ (ծնվել է 1996 թվականին)։ Դակոտան գնացել է մոր հետքերով և 2006 թվականին «Ոսկե Գլոբուս» կինոփառատոնի արարողությունում դարձել է «Միսս «Ոսկե Գլոբուս»» (Մելանի Գրիֆիթը Միսս «Ոսկե Գլոբուս» է դարձել 1975 թվականին)։
Մրցանակներ և անվանակարգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Օսկար» մրցանակաբաշխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1988 թվական — Լավագույն կանացի դերակատարում՝ «Գործարար աղջիկ» ֆիլմի համար - անվանակարգում։
BAFTA մրցանակաբաշխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989 թվական — Լավագույն կանացի դերակատարում՝ «Գործարար աղջիկ» ֆիլմի համար - անվանակարգում։
«Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 թվական — Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում՝ «Նախագիծ 281» հեռուստաֆիլմի համար - անվանակարգում։
- 1995 թվական — Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում՝ «Աղջիկները վայրի Արևմուտքից» ֆիլմի համար - անվանակարգում։
- 1988 թվական — Լավագույն կանացի դերակատարում կատակերգությունում կամ մյուզիքլում՝ «Գործարար աղջիկ» ֆիլմի համար - մրցանակ
- 1986 թվական — Լավագույն կանացի դերակատարում կատակերգությունում կամ մյուզիքլում՝ «Վայրի հնարք» ֆիլմի համար - անվանակարգում։
- 1984 թվական — Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում՝ «Մարմնի նմանակը» ֆիլմի համար - անվանակարգում։
- 1974 թվական — Միսս «Ոսկե Գլոբուս»։
«Էմմի» մրցանակաբաշխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000 թվական — Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում մինի սերիալում կամ ֆիլմում՝ «Նախագիծ 281» հեռուստաֆիլմի համար - անվանակարգում։
AACTA մրցանակաբաշխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 թվական — Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում՝ «Գիշեր, որը մենք անվանեցինք ցերեկ» ֆիլմի համար - անվանակարգում։
«Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000 թվական — Վատագույն դերասանուհի՝ «Խելագար Սեսիլ Բ» ֆիլմի համար - անվանակարգում։
- 1999 թվական — Վատագույն դերասանուհի՝ «Կինն առանց կանոնների» ֆիլմի համար - անվանակարգում։
- 1996 թվական — Երկրորդ պլանի վատագույն դերասանուհի՝ «Մալհոլանդ լեռը» ֆիլմի համար - մրցանակ։
- 1996 թվական — Վատագույն դերասանուհի՝ «Երկուսը արդեն շատ է» ֆիլմի համար - անվանակարգում։
- 1993 թվական — Վատագույն դերասանուհի՝ «Սիրո դասեր» ֆիլմի համար - անվանակարգում։
- 1992 թվական — Վատագույն դերասանուհի՝ «Անծանոթը մեզանում» և «Լույս մթության մեջ» ֆիլմերի համար - մրցանակ։
- 1990 թվական — Վատագույն դերասանուհի՝ «Սնափառության խարույկ» ֆիլմի համար - անվանակարգում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Օրիգինալ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1975 | Գիշերային քայլեր | Night Moves | Դելի Գրաստներ |
1975 | Մահացու լողավազան | The Drowning Pool | Սքայլեր Դևերեքս |
1975 | Ժպիտ | Smile | Կարեն Լով |
1977 | Այգի | Gan, Ha | երիտասարդ աղջիկ |
1977 | Մեկը մյուսի դեմ | One on One | |
1977 | Զվարճալի ուղևորություն | Joyride | Սյուզի |
1978 | Հայրիկ, ես չեմ սիրում այդպես անել | Daddy, I Don’t Like It Like This | աղջիկ հյուրանոցի համարում |
1978 | Երկաթե կովբոյ | Steel Cowboy | Ջոննի |
1981 | Մռնչյուն | Roar | Մելանի |
1981 | Ստորգետնյա արքաներ | Underground Aces | Լյուսի |
1981 | Աստղեր ստեղծողը | The Star Maker | Դոն Բարնետ Յանգբլադ |
1981 | Հիմա նա բանակում է | She’s in the Army Now | շարքային Սիլվի Նոուլ |
1981 | Ոսկե դարպասներ | Golden Gate | Կարեն |
1984 | Սարսափի քաղաք | Fear City | Լորետա |
1984 | Մարմնի նմանակը | Body Double | Հոլլի Բոդի |
1985 | Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում է | Alfred Hitchcock Presents | աղջիկ |
1986 | Վայրի հնարք | Something Wild | Օդրի Հանկել |
1987 | Մայամիի ոստիկանություն։ Բարքերի բաժին | Miami vice (3 եթերաշրջան 20 մաս) | Քրիստին վան Մարբուրգ |
1987 | Չերրի 2000 | Cherry 2000 | Էդիտ Է Ջոնսոն |
1988 | Պայքար Միլագրոյի ունդի դաշտում | The Milagro Beanfield War | Ֆլոսի Դևայն |
1988 | Փոթորկոտ երկուշաբթի | Stormy Monday | Քեյտ |
1988 | Գործարար աղջիկ | Working Girl | Տէսս Մաքգիլ |
1990 | Կին և տղամարդ։ Գայթակղության պատմություն | Women and Men։ Stories of Seduction | Հեդլի |
1990 | Ոգով ուժեղները | In the Spirit | Լուրին |
1990 | Խաղաղօվկիանոսյան բարձունքներ | Pacific Heights | Պատտի Պալմեր |
1990 | Սնափառության խարույկ | The Bonfire of the Vanities | Մարիա Ռասկին |
1991 | Դրախտ | Սնափառության խարույկ | Լիլի Ռիդ |
1992 | Լույս մթության մեջ | Shining Through | Լինդա Վոսս |
1992 | Օտարը մեզանում | A Stranger Among Us | Էմիլի Իդեն |
1993 | Սիրո դասեր (Երեկ չենք ծնվել) | Born Yesterday | Բիլլի Դոն |
1994 | Մանրուք (Գրպանի գումար) | Milk Money | Վի |
1994 | Առանց ապուշի | Nobody’s Fool | Տոբի Ռոուբակ |
1995 | Աղջիկները վայրի Արևմուտքից | Buffalo Girls | Դորա Դյուֆրան |
1995 | Ժամանակ առ ժամանակ | Now and Then | Թինա «Թինի» Թերսել |
1995 | Երկուսը արդեն շատ է | Two Much | Բեթթի Կերներ |
1996 | Մալհոլանդ լեռը | Mulholland Falls | Կատերին Հուվեր |
1997 | Ուրիշ օր դրախտում | Another Day in Paradise | Սիդ |
1997 | Լոլիտա | Lolita | Շառլոտա Հեյզ |
1998 | Դավադրություն | Shadow of Doubt | Կիտ Դևերեքս |
1998 | Հանրաճանաչը | Celebrity | Նիկոլ Օլիվեր |
1999 | Կինն առանց կանոնների | Crazy in Alabama | Լուսիլ Վինսոն |
1999 | Նախագիծ 281 | RKO 281 | Մարիոն Դեյվիս |
2000 | Խելագար Սեսիլ Բ | Cecil B. DeMented | Հոնի Ուիտլոկ |
2000 | Ուղեկիցները | Forever Lulu | Լուլու Մակաֆի |
2001 | Քոլլեջ | Tart | Դայան Միլֆորդ |
2002 | Ստյուարտ Լիթլ 2 | Stuart Little 2 | Մարգալո |
2003 | Գիշեր, որին մենք անվանեցինք ցերեկ | The Night We Called It a Day | Բարբարա Մարքս |
2003 | Հմուտ ձեռքեր | Shade | Եվա |
2003 | Տեմպ | Tempo | Սառա |
2005 | Ճակատագրական գայթակղություն | Heartless | Միրանդա Ուելս |
2006 | Խղճացեք Մերսիին | Have Mercy | |
2010 | Շարժիր լաստերը | Sammy’s Adventures | ձայնավորում |
2012 | Դեղին | Yellow | Պատսի |
2012 | Ողբի ճանապարհորդը | The Grief Tourist | Բեթսի |
2013 | Անվանիր ինձ խելագար | Call Me Crazy։ A Five Film | Կրիստին |
2014 | Ապահովագրողը | Autómata | Դոկտոր Դյուպրե/Կլեո ձայնավորում |
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт
- Мелани Гриффит (անգլ.) Internet Movie Database կայքում
- Melanie Griffith at Emmys.com
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.goldenglobes.com/film/working-girl
- ↑ https://www.goldenglobes.com/articles/missmrgolden-globe-presenting-hollywoods-next-generation
- ↑ Discogs — 2000.
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 6,0 6,1 Deutsche Nationalbibliothek Record #122510135 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Melanie Griffith Divorcing Antonio Banderas
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելանի Գրիֆիթ» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1957 ծնունդներ
- Օգոստոսի 9 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ