Թիփի Հեդրեն
![]() անգլ.՝ Tippi Hedren | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 19, 1930[1][2][3][…] (93 տարեկան) |
Ծննդավայր | Նոր Ուլմ, Մինեսոտա, ԱՄՆ |
Կրթություն | Huntington Park High School? և West High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ամուսին(ներ) | Նոել Մարշալ և Փիթեր Գրիֆիթ |
Երեխա(ներ) | Մելանի Գրիֆիթ |
Պարգևներ և մրցանակներ | |
Նատալի Քեյ «Թիպի» Հեդրեն (անգլ.՝ Nathalie Kay «Tippi» Hedren, հունվարի 19, 1930[1][2][3][…], Նոր Ուլմ, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և կենդանիների իրավունքների պաշտպանության ակտիվիստ։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նատալի Քեյ Հեդրենը ծնվել է 1930 թվականի հունվարի 19-ին Մինեսոտա նահանգի Նյու-Ալմ քաղաքում՝ Դորոտեա Հենրիետայի և Բերնարդ Կարլ Հեդրենի ընտանիքում[4]։ Հայրական պապը Շվեդիայից գաղթել է ԱՄՆ, իսկ մոր նախնիները եղել են գաղթականներ Գերմանիայից և Նորվեգիայից[4]։ «Թիփի» մականունը նա ստացել է դեռ մանկուց՝ հոր կողմից, որը Նատալի անունը համարել է երեխայի համար «շատ մեծահասակ»։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռ դեռահաս տարիքում Թիփի Հեդրենը մասնակցել է հագուստի խանութներում նորաձևության ցուցադրություններին։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Կալիֆոռնիա, երբ Հեդրենը դեռ սովորում էր միջնակարգ դպրոցում, իսկ 18 տարեկանում նա գնացել է Նյու Յորք, որտեղ էլ սկսվել է մոդելի նրա կարիերան։ 1950 թվականին նա ոչ մեծ դերով առաջնաելույթ է ունեցել կինոյում՝ «Փոքր աղջիկ» երաժշտական կատակերգությունում։ Հաջորդող տարիներին դադարել է ֆիլմերում նկարահանվել և 1950-1960 թվականներին մոդելային բիզնեսում հաջող կարիերա է ստեղծել։
1963 թվականին հեռուստաշոուներից մեկի ժամանակ նրան նկատել է Ալֆրեդ Հիչքոքը և հրավիրել է իր «Թռչուններ» ֆիլմում Մելանի Դենիելս դերը խաղալու, որը դերասանուհուն բերել է Ոսկե գլոբուս մրցանակ «Տարվա լավագույն սկսնակ դերասանուհի»[5] անվանակարգում, իսկ նրա կերպարը՝ Մելանի Դենիելսը, ընդգրկվել Premiere ամսագրի «Բոլոր ժամանակների 100 մեծագույն կերպարներ» ցանկում։ Հետագայում Հեդրենը նկարահանվել է Հիչքոքի ևս մեկ ֆիլմում՝ «Մարնի» (1964) հոգեբանական թրիլլերում, որտեղ նրա խաղընկերն էր Շոն Քոներին։
Հիչքոքը Թիփի Հեդրենի թեկնածությունն էր դիտարկում նաև իր այլ ֆիլմերում, բայց դերասանուհին հրաժարվել է նրա հետ հետագա համագործակցությունից։ Դա հանգեցրել է այն բանին, որ հաջորդող տարիներին դերասանուհին գրեթե դադարել է նկարահանվել։ Հիչքոքը բարկացած էր նրա վրա, իսկ նրա դիրքը կինոմատոգրաֆիայում այդ տարիներին բավականին բարձր էր, և նրա կարծիքը հաշվի էին առնում շատ ռեժիսորներ։ 1960-ական թվականներին նրա մասնակցությամբ սակավաթիվ հայտնի ֆիլմերից է դարձել Չարլի Չապլինի «Կոմսուհին Հոնկոնգից» պատկերը, որտեղ նա կատարել է Մարտայի դերը։
1970-ական թվականներին Հեդրենը գրեթե չի նկարահանվել, իսկ 1980-ական թվականներին հաճախ հայտնվել է հեռուստատեսությունում, որտեղ դերեր է ունեցել «Հոթել», «Մութ կողմի հեքիաթներ», «Նա գրել է սպանություն», «Հանդուգներ և գեղեցիկներ», «4400» և այլ սերիալներում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1952 թվականին Թիփ Հեդրենը ամուսնացել է դերասան և պրոդյուսեր Պիտեր Գրիֆիտի հետ։ 1957 թվականին նա լույս աշխարհ է բերել աղջկան՝ Մելանի Գրիֆիտին, որը, ինչպես մայրը, դարձել է դերասանուհի։ 1961 թվականին նրա ամուսնությունը Գրիֆիտի հետ ավարտվել է ամուսնալուծությամբ։ 1964 թվականին դերասանուհին ամուսնացել է իր գործակալ Նոել Մարշալի հետ, որը դարձել է նրա մասնակցությամբ երեք ֆիլմերի պրոդյուսեր, սակայն 1982 թվականին նրանք ամուսնալուծվել են։ Նրա երրորդ ամուսինը եղել է գործարար Լուիս Բարենեչին, որի հետ ապրել է 1985-1995 թվականների ընթացքում։ 2002 թվականին Թիփ Հեդրենը ամուսնացել է անասնաբույժ Մարտին Դինեսի հետ։
Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1963 | ֆ | Թռչուններ | The Birds | Մելանի Դենիելս |
1964 | ֆ | Մարնի | Marnie | Մարնի Էդգար |
1967 | ֆ | Կոմսուհին Հոնկոնգից | A Countess From Hong Kong | Մարտա |
1988 | ս | Հոթել | Hotel | Բարբարա Լայման |
1990-1991 | ս | Հանդուգներ և գեղեցիկներ | The Bold and the Beautiful | Հելեն Մաքլեյն |
1992 | հֆ | Մարդասպանի աչքերով | Through the Eyes of a Killer | Միսիս Բելանո |
1998 | ս | Չիկագոյի հույսը | Chicago Hope | Ալֆրեդա Փարքինգ |
2006 | ս | 4400 | The 4400 | Լիլի Մուր Թայլեր |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1963 — Ոսկե գլոբուս մրցանակ՝ լավագույն սկսնակ դերասանուհի անվանակարգում («Թռչուններ»)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|