Սոնյա Բրագա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Սոնյա Բրագա
Sônia Braga - Fênix 2016.png
Ծնվել է հունիսի 8, 1950(1950-06-08)[1][2] (68 տարեկան)
Ծննդավայր Մարինգա, Պարանա, Բրազիլիա
Քաղաքացիություն Flag of Brazil.svg Բրազիլիա
Մասնագիտություն դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ Platino Honorary Award և Platino Award for Best Actress
soniabragaonline.com

Սոնյա Բրագա (պորտ.՝ Sônia Braga, ամբողջական անունը` Սոնյա Մարիա Կամպուս Բրագա, պորտ.՝ Sônia Maria Campos Braga, ծնվ. հունիսի 8, 1950, Մարինգա, Բրազիլիա), բրազիլացի դերասանուհի։ Երեք անգամ ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակին։ Երկու անգամ արժանացել է Գրամադոյի կինոփառատոնի ոսկե «Կիկիտո» մրցանակին` կանացի լավագույն դերի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնյա Բրագան ծնվել է Բրազիլիայի Պարանա նահանգում գտնվող Մարինգա քաղաքում: Նա ընտանիքի յոթ երեխաներից հինգերորդն էր։ Մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Սան Պաուլու: Երբ ութ տարեկան էր, հայրը մահացել է։[3].
Նրա եղբայրը` Ժուլիու Բրագան և քույրը` Աննա Մարիա Բրագան, դերասաններ են։ Մյուս եղբայրը` Էլիու Բրագան, նկարիչ է։ Դերասանուհի է նաև քրոջ դուստրը` Ալիսե Բրագան:

Մինչ 1969 թվականին, «Մազեր» ներկայացման բրազիլիական տարբերակի հաջողված փորձերին մասնակցելը, Սոնյա Բրագան աշխատել է որպես քարտուղար և ընդունարանի աշխատակից։ Կինոդեբյուտը կայացել է 1968 թվականին նկարահանված «Ավազակ Լուս Վերմելյին» կինոնկարում: 1970 թվականին նկարահանվել է մի քանի ֆիլմերում և «Globo» հեռուստաընկերությունում իր առաջին «Կորաջեմ եղբայրները» հեռուստասերիալում։ 1972 թվականին «Սեզամ փողոցը» հայտնի մանկական հեռուստահաղորդման բրազիլիական տարբերակում կատարել է դերերից մեկը։

Բրազիլիայում հանրաճանաչություն և ազգային «սեքս-խորհրդանիշի» համբավ ձեռք է բերել 1975 թվականին, նկարահանվելով Ժորժի Ամադուի վեպի մոտիվներով նկարահանված «Գաբրիելա» հեռուստասերիալում։ Ռեժիսոր Բրունու Բարետուի «Գաբրիելա, դարչին և մեխակ» (1983թ.) ֆիլմը, որը հեռուստասերիալի կինոտարբերակն էր, սերիալի հաջողությունը չունեցավ, չնայած որ նրա խաղընկերը Մարչելլո Մաստրոյանին էր։ Ժորժի Ամադուի ևս երկու վեպերի մոտիվներով նկարահանված կինոնկարներում, Սոնյա Բրագան կատարել է գլխավոր դերերը։ Այդ ֆիլմերն էին «Դոնա Ֆլորը և նրա երկու ամուսինները» (1976թ.) և «Հիասքանչ Տիետան» («Տիետան Ագրեստից» 1996թ.) կինոնկարները։ «Դոնա Ֆլորը և նրա երկու ամուսինները» կինոնկարը Բրազիլիայի կինովարձույթի ռեկորդակիրներից մեկն էր և Սոնյա Բրագային միջազգային ճանաչում բերեց։

1978 թվականին Սոնյա Բրագան ««Պարերի օր» ակումբը» հեռուստասերիալում կատարել է գլխավոր դերը, որտեղ նրա խաղընկերներն էին Անտոնիո Ֆագունդեսը և երիտասարդ Գլորիա Պիրեսը: Բրազիլիական հեռուստասերիալում նրա վերջին լիարժեք դերը եղել է «Ավելին պետք չէ» (1979թ.) սերիալում։ Բրազիլիական հեռուստաէկրանին Սոնյա Բրագան հայտնվել է արդեն 1999 թվականին` «Ցանկության իշխանությունը» սերիալում ` ոչ մեծ դերով:

Սոնյա Բրագայի ամերիկյան կինոկարիերան սկսվել էր 1985 թվականին, քննադատների կողմից ջերմորեն ընդունված Հեկտոր Բաբենկոյի «Սարդ-կնոջ համբույրը» կինոնկարով, որտեղ նա կերտել է երեք տարբեր կանանց կերպարներ։ Նրա ամերիկյան աշխատանքներից կարելի է նշել «Պատերազմ Միլագրո բակլայի դաշտում» (1988թ.), «Նորեկը» (1990թ.), «Հրեշտակի աչքերը» (2001թ.) և այլն։ «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալում, 2001 թվականին կատարել է Մարիայի դերը, ով Սամանթա Ջոնսի լեսբուհի ընկերուհին էր։

2006 թվականին մասնակցել է «Կյանքի էջեր» բրազիլիական հեռուստասերիալի նկարահանումներին, իսկ 2007 թվականին Լուսելիա Սանթոսի հետ միասին նկարահանվել է «Հուսահատ տնային տնտեսուհիները» հեռուստասերիալում, որից հետո վերադարձել է ԱՄՆ: Սոնյա Բրագայի այլ ֆիլմերից են «Ես քեզ սիրում եմ» (1981թ.), «Լուսինը Պարադորի վրա» (1988թ.), «Հրե ժամանակներ» (1994թ.), «Մայրամուտից արևածագ 3. Դահիճի դուստրը» (2000թ.), «Հետմահու գրառումներ» (2001թ.) և այլն։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնյա Բրագան երբեք չի ամուսնացել և երեխաներ չունի, սակայն սիրավեպեր է ունեցել Ռոբերտ Ռեդֆորդի, Քլինթ Իսթվուդի, Շիկու Բուարկիի, Պելեի, Դեյվիդ Լի Ռոտի և Պատրիկ Բրյուս Մեթինիի հետ։[4]

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1968 Ավազակ Լուս Վերմելյին O Bandido da Luz Vermelha -
1970 Թխամաշկը A Moreninha Կարոլինա
1970 Քլեոն և Դանիելը Cleo e Daniel Սանդրա
1975 Զույգը O Casal Մարիա Լյուչիա
1976 Դոնա Ֆլորը և նրա երկու ամուսինները Dona Flor e Seus Dois Maridos Դոնա Ֆլոր
1978 Տիկինը ավտոբուսում A Dama do Lotação Սոլանժ
1981 Ես քեզ սիրում եմ Eu Te Amo Մարիա
1983 Գաբրիելա, դարչին և մեխակ Gabriela, Cravo e Canela Գաբրիելա
1985 Սարդ-կնոջ համբույրը Kiss of the Spider Woman Լենի Լամայսոն, Մարթա, Սարդ-կին
1987 Մարդը, ով կտրատեց հազար շղթա The Man Who Broke 1,000 Chains Էմիլի
1988 Պատերազմ Միլագրո բակլայի դաշտում The Milagro Beanfield War Ռուբի Արչուլետա
1988 Լուսինը Պարադորի վրա Moon Over Parador Մադոննա Մենդես
1990 Նորեկը The Rookie Լիսլ
1991 Վերջին մարմնավաճառուհին The Last Prostitute Լոա
1993 Կռվարարները Roosters Ջուանա Մորալես
1994 Հրե ժամանակներ The Burning Season Ռեգինա դե Կարվալո
1995 Երկու մահ Two Deaths Անա
1996 Հիասքանչ Տիետան Tieta do Agreste Տիետա
1998 Փողերը խաղում են Money Play$ Իռեն
1999 Մայրամուտից արևածագ 3. Դահիճի դուստրը From Dusk Till Dawn 3: The Hangman's Daughter Կիքստլա
2001 Բուրմունք Perfume Իռեն
2001 Հետմահու գրառումներ Memórias Póstumas Մարսելա
2001 Դատավորը The Judge Լիլի Ակոստա
2001 Հրեշտակի աչքերը Angel Eyes Ջոզեֆինա
2002 Կայսրություն Empire Իրիս
2003 Տեստոստերոն Testosterone Պաբլոյի մայրը
2004 Բեմը գողացողները Scene Stealers Սելիա
2004 Ամալիային դավաճանել են Amália Traïda Ամալիա Ռոդրիգես
2005 Պարի դպրոց և Մերիլին Հոթչկիսի հմայքը Marilyn Hotchkiss' Ballroom Dancing & Charm School Տինա
2005 Չե Գևարա Che Guevara Սելիա
2006 Անուրջների ծովը Sea of Dreams Նուրկա
2006 Ամենաշոգ նահանգը The Hottest State միսիս Գարսիա
2006 Քաղաքը սահմանին Bordertown Թերեզա Կասիլաս
2010 Լոպե դե Վեգա. Անառակն ու գայթակղողը Lope Պաքիտա
2010 Գաղտնի նշան An Invisible Sign մայր
2012 Անտեսանելի աշխարհ Mundo Invisível -
2013 Մայրիկի միջամտությունը Meddling Mom Կարմեն Վեգա
2013 Ամռան գինի The Wine of Summer Էլիզա
2016 Ջրհոս Aquarius Կլարա

Հեռուստատեսություն

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1970-1971 Կորաջեմ եղբայրները Irmãos Coragem Լիդիա
1972 Քարե ջունգլիներ Selva de Pedra Ֆլավիա
1974 Հողը կրակի մեջ Fogo Sobre Terra Բրիսա
1975 Գաբրիելա Gabriela Գաբրիելա
1976 Սարամանդայա Saramandaia Մերսինա
1977 Կախարդական հայելին Espelho Mágico Կամիլա
1978 «Պարերի օր» ակումբը Dancin' Days Ջուլիա Մատոս
1980 Ավելին պետք չէ Chega Mais Ջիլ
1984-1992 Կոսբիի շոուն The Cosby Show Աննա Մարիա Վեստլեյք
1989-1996 Առակներ դամբարանից Tales from the Crypt Սոֆիա Վագներ
1998-2004 Սեքսը մեծ քաղաքում Sex and the City Մարիա
1999-2000 Ցանկության իշխանությունը Força de Um Desejo Հելենա
1999-2002 Ընտանեկան օրենք Family Law Բեատրիս Վալդես
2001-2006 Լրտեսուհին Alias Ելենա Դերևկո
2002-2004 Ամերիկյան ընտանիք American Family Բերտա Գոնսալես
2002-2007 Ջորջ Լոպես George Lopez Էմիլինա Պալմերո
2005-2010 Ուրվականների հետ խոսացողը Ghost Whisperer Էսթելա դե լա Կոստա
2006-2011 Եղբայրներ և քույրեր Brothers & Sisters Գաբրիելա Լոուրեն
2006-2007 Կյանքի էջեր Páginas da vida Տոնիա
2007-2008 Հուսահատ տնային տնտեսուհիները Donas de Casa Desesperadas Ալիսա Մոնտեյրո
2009-2016 Թանկագին բժիշկ Royal Pains Լորենա Կորրեիա
2009-2014 Պահեստարան 13 Warehouse 13 Ալիսիա
2010 Ռիո դե Ժանեյրոյի բնիկները As Cariocas -
2011- Ապտակներ և համբույրներ Tapas & Beijos -
2016- Լյուկ Քեյջ Luke Cage Սոլեդադ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]