Մանմոհան Սինգհ
Մանմոհան Սինգհ ա.-փենջ.` ਮਨਮੋਹਨ ਸਿੰਘ, հինդի՝ मनमोहन सिंह և գուջարաթի՝ મનમોહન સિંહ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1932[1][2][3] (92 տարեկան) |
Ծննդավայր | Գահ, Chakwal District, Rawalpindi Division, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | սիկհիզմ |
Կրթություն | Nuffield College?, Սուրբ Ջոնի քոլեջ (1957) և Փենջաբի համալսարան (1952, 1954) |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[4] |
Մասնագիտություն | տնտեսագետ, քաղաքական գործիչ, բանկիր և պետական ծառայող |
Աշխատավայր | Դելիի համալսարան |
Ամուսին | Gursharan Kaur? |
Զբաղեցրած պաշտոններ | Հնդկաստանի վարչապետ, Ռաջյա Սաբհայի անդամ, Հնդկաստանի ֆինանսների նախարար, Deputy Chairman of the Planning Commission?, Governor of the Reserve Bank of India?, Leader of the Opposition in the Rajya Sabha?, Հնդկաստանի արտաքին գործերի հախարար, Minister of Culture? և Ռաջյա Սաբհայի անդամ |
Կուսակցություն | Հնդկական ազգային կոնգրես |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Upinder Singh?, Daman Singh? և Amrit Singh? |
Manmohan Singh Վիքիպահեստում |
Մանմոհան Սինգհ (ա.-փենջ.` ਮਨਮੋਹਨ ਸਿੰਘ, հինդի՝ मनमोहन सिंह, (սեպտեմբերի 26, 1932[1][2][3], Գահ, Chakwal District, Rawalpindi Division, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, Հնդկական ազգային կոնգրես կուսակցության անդամ, 2004 թվականի մայիսի 22-ից մինչև 2014 թվականի մայիսի 26-ը՝ Հնդկաստանի վարչապետ։ Նա եղել է առաջին ոչ հինդուիստ վարչապետը Հնդկաստանի պատմության մեջ։
1982-1985 թվականներին եղել է Հնդկաստանի պահուստային բանկի ղեկավարը, իսկ 1991-1996 թվականներին՝ Հնդկաստանի ֆինանսների նախարարը։ 2005-2006 թվականներին միաժամանակ վարչապետի պաշտոնի հետ մեկտեղ եղել է նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը, իսկ 2008 թվականի դեկտեմբերին և 2009 թվականի հունվարին, չլքելով վարչապետի պաշտոնը, եղել է ֆինանսների նախարարը (2006 թվականին արտաքին գործերի նախարարի պաշտոնում և 2009 թվականին ֆինանսների նախարարի պաշտոնում Սինգհը փոխարինել է Պրանաբ Մուհերջիին)։
Տնտեսության ոլորտում մի քանի մրցանակների դափնեկիր, գիտությունների դոկտոր, տնտեսագիտության մասին գիտական աշխատությունների հեղինակ։ 1993 թվականին Euromoney ամսագիրը նրան ճանաչեց որպես տարվա լավագույն ֆինանսների նախարար, իսկ Asiamoney ամսագիրը այս անվանակարգում նրան տեսավ երկու անգամ (1993 և 1994 թվականներին)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանմոհան Սինգհը ծնվել է 1932 թվականի սեպտեմբերի 26-ին Պակիստանի Գահ քաղաքում՝ վաճառականներ Գուրմուհա Սինգհի և Գուրշարան Կաուրի ընտանիքում։ Սինգհի ընտանիքը եղել է շատ աղքատ։ Շատ ժամանակ նա ստիպված է եղել մեկնել Աֆղանստանի Փեշավար քաղաք, որտեղ միրգ վաճառող ընկերություններից մեկում աշխատում էր նրա հայրը։
1947 թվականի մարտին Սինգհը քննություններն է հանձնում Փանջաբի համալսարանում։ Համալսարանում նրա սովորելու սկզբին հանկարծ հայտնվեց Բրիտանական Հնդկաստան բաժինը, որն ուղեկցվում էր մուսուլման սիկհիստների և հինդուիստների բախումներով։ Սինգհերի ընտանիքը գտնվում էր Փանջաբի շրջանի Ամրիթսար քաղաքի հնդկական մասում, Հնդկաստան տարհանման ժամանակ անհետանում է Սինգհի հայրը, և ընտանիքը կրկին միանում է միայն 1948 թվականի հունվարին։ 1948 թվականին Սինգհը նորից է քննություններ հանձնում Փանջաբի համալսարանում, որտեղ էլ նա հետագայում ստանում է կրթաթոշակ Քեմբրիջի համալսարանում ուսանելու համար[7]։ 1957 թվականին, ավարտելով Քեմբրիջի համալսարանը, Սինգհը, համաձայն կրթաթոշակի պայմանների, վերադառնում է Փանջաբի համալսարան, որպեսզի դասավանդի։ 1960 թվականին Սինգհը վերադառնում է Մեծ Բրիտանիա, որտեղ Օքսֆորդի համալսարանում դառնում է Նուֆֆիելդի քոլեջի աշխատակից[7][8]։ 1962 թվականին այնտեղ էլ ատենախոսություն է պաշտպանում հնդկական տնտեսության մասին[8][9]։ 1964 թվականին Օքսֆորդում լույս է տեսնում Սինգհի «Հնդկական արտահանման զարգացման միտումները և համեմատաբար ինքնուրույն զարգացման ուղիները» (India’s Export Trends and Prospects for Self-Sustained Growth) մենագրությունը[8][10]։
1966-1969 թվականներին Սինգհը երեք տարի աշխատել է ՅՈՒՆԿԹԱԴ-ում (ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողով), Նյու Յորքում, իսկ հետո 1967 թվականին վերադառնում է Հնդկաստան, որտեղ երկու տարի Դելիի համալսարանի Դելիի տնտեսական դպրոցում դասավանդել է[7][10][11]։
1971 թվականի ընտրություններից հետո, որում Ինդիրա Գանդիի գլխավորությամբ հաղթեց Հնդկական ազգային կոնգրեսը, կուսակցության քարտուղարության ղեկավարը խնդրում է Սինգհին, որպեսզի նա գրի «Ինչ անել հաղթանակի հետ» աշխատությունը (What to do with the victory): Բացի այդ Սինգհը մի տարի աշխատել է ներքին առևտրի նախարարությունում որպես տնտեսական խորհրդատու, իսկ հետո ղեկավարոթւյան հետ անհամաձայունթյան պատճառով տեղափոխվեց ֆինանսների նախարարություն, որպես գլխավոր տնտեսական խորհրդական, որտեղ մնաց մինչև 1976 թվականը[7][8][10]։ Հայտնի է, որ այս շրջանում նա փորձում էր մաքսիմալ հնարավորություններով պաշտպանել հնարավոր տնտեսական անկախությունը, այդ թվում Արժույթի միջազգային հիմնադրամի[12]։ 1976-1980 թվականներին Սինգհը զբաղեցրել է Հնդկաստանի պահուստային բանկի տնօրենի պաշտոնը, միաժամանակ նաև եղել է Հնդկաստանի ֆինանսների նախարարի առաջին տեղակալը։ Հետո 1980-1982 թվականներին Սինգհը մտնում է տեղի հնկա-ճապոնական հետազոտությունների հանձնաժողովի կազմի մեջ[8][10]։
1982 թվականից Սինգհը գլխավորել է Հնդկաստանի պահուստային բանկը և մնացել է այս պաշտոնին մինչև 1985 թվականը[8][10][11][13]։ Միաժամանակ նա մտել է Արժույթի միջազգային հիմնադրամի կազմի մեջ և գլխավորել է կառույցի հնդկական բաժինները[8][10]։ 1985 թվականին նա եղել է Հնդկական տնտեսական ասոցիացիայի նախագահըон[8][10]: 1985-1987 թվականին Սինգհը զբաղեցրել է պլանավորման հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնըС[8][10], Բացի այդ նրան համարում էին վարչապետ Ռաջիվ Գանդիի հիմնական տնտեսական խորհրդատուներից մեկը[14]։ 1987-1990 թվականներին Սինգհը զբաղեցնում էր Հարավային հանձնաժողովի հատուկ լիազորված գլխավոր քարտուղարի պաշտոնը[8][15]։ 1987 թվականին նա լրահոսում հիտակավեց որպես Փենդջաբ-Հարյան-Դելի (Punjab-Haryana-Delhi Chamber of Commerce and Industry) արդյունաբերության և առևտրի պալատ[16]։ 1990-1991 թվականներին Սինգհը եղել է Հնդկաստանի վարչապետի տնտեսական գծով խորհրդականը, իսկ 1991 թվականին երեք ամիս եղել է համալսարանական դրամաշնորհների կոմիտեի նախագահ[8]։
Սինգհի տնտեսական հայացքները 1980-ականներին նկարագրվում է որպես երկդիմ։ Շուտով դառանալով Հնդկաստանի կենտրոնական բանկի ղեկավար Սինգհը հայտարարեց բանկի վարկային քաղաքականության ազատականացման մասին[17]։ Հենց այդ ժամանակ նա աջակցեց միջազգային ֆոնդերից փոխառություններին[18], հետագայում նշվեց, որ 1980-ական թվականների կեսերին նա հանդիսանում էր Հնդկաստանում արտաքին ներդրումների ազդեցիկ կողմնակիցներից մեկը[14]։ Միաժամանակ 1987 թվականին Սինգհը ընդգծել է, որ երկրի տնտեսության առանձնահատկությունների պատճառով արտաքին ներդրումները կարող են մեծ վնաս հասցնել Հնդկաստանին[16]։
1991 թվականի հունիսին, երբ Հնդկաստանը հայտնվեց տնտեսական ճգնաժամի մեջ, վարչապետ Նարասիմա Ռաոն Սինգհին հրավիրում է իր կառավարություն, որպես ֆինանսների նախարար[8][11]։ Սինգհը միակ նախարարն էր, որ նշանակվելու պահինՀնդկական ազգային կոնգրեսի անդամ չէր[19]։ Այն, որ սինգհը մտավ կառավարության կազմի մեջ կապվեց Հնդկաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև հաճախակի դարձած բանակցությունների հետ, իսկ նա իր առաջին նպատակը համարեց ինֆլիացիայի զսպումը[20] և տնտեսության վերահսկողության ուժեղացումը[21]։ Սինգհը սկսեց հնդկական տնտեսության ազատականացում՝ պայքար սկսեց բյուրոկրատիզմի դեմ և կրճատեց հարկերը[10][11][13][22]։ Բացի այդ նա հանդես էր գալիս որպես տնտեսության «Խառը մոդելի» կղմնակից, որի շրջանակներում ենթակառուցվածքները և գյուղական տնտեսությւոնը մնում են պետությանը պատկանող ընկերությունների վերահսկողության տակ[11]։ Սինգհի ֆինանսների նախարար եղած տարիներին հնդկաստանի տարեկան տնտեսական աճը եղել է 7 տոկոս[11], իսկ ինֆլիացիան 17 տոկոսից իջել էր 5 տոկոսի[22]։ Սինգհին անվանեցին հնդկական տնտեսական ռեֆորմի ճարտարապետ[7][11][13], տալով «մանմոհանոմիկ» (Manmohanomics) անվանումը[22]։ Նա նախարարական պաշտոնից հեռացավ 1996 թվականին, երբ Հնդկական ազգային կոնգրեսը պարտություն կրեց խորհրդարանական ընտրություններում, այդ ժամանակ Նարասիմա Ռաոյի կառավարությունը անցավ թոշակի[8][11][22]։
1991 թվականի հոկտեմբերին, արդեն նախկին ֆինանսների նախարար Սինգհը Հնդկական ազգային կոնգրեսի կողմից մտավ Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի նահանգների խորհուրդ, իսկ հետագայում բազմիցս մասնակցել է խորհրդարանական կոմիտեների աշխատանքներին։ 1998-2004 թվականներին Սինգհը Նահանգների խորհրդում եղել է ընդդիմության առաջնորդը[7][8][13]։ 1999 թվականին Սինգհը Հարավային Դելիից առաջադրվել է խորհրդարանի ներքին պալատում, բայց պարտվում է ընտրություններում[7][8][10]։ Սրա հետ մեկտեղ նա գրեթե ոչ մի քաղաքական հայտարարություն չարեց՝ կենտրոնանալով կառավարության տնտեսական գործունեությունը քննադատելու վրա[13]։ Այս ժամանակ նա Հնդկաստանում ընդունվել է, որպես առնվազն փակ քաղաքական գործիչ[11]։
2004 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններին հաղթանակ տարավ Հնդկական ազգային կուսակցության գլխավորած Միավորված առաջադիմական դաշինքը, բայց կուսակցության առաջնորդ Սոնյա Գանդին անսպասելիորեն հրաժարվեց զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Նրա փոխարեն կառավարությունը գլխավորել առաջարկեցին Սինգհին[7][11][23][24]։ Նա դարձավ առաջին սիկհիստը, ով այդպիսի բարձր պաշտոն ուներ[11], նաև առաջին ոչ հինդուիստն էր վարչապետի պաշտոնում[7]։
Արդեն առաջին տարիներին Սինգհի կառավարության զգալի աշխատանք տարավ գյուղատնտեսության զարգացման համար, նաև նպաստեց գործազուրկների կրճատման թվին, սրա հետ կապված մշակվել է հատուկ զբաղվածության ծրագիր[11][25]։ Սինգհի կառավարության կարևոր նվաճումներից էր 2005 թվականին ԱՄՆ-ի հետ կնքված պայմանագիրը այն մասին, որ ԱՄՆ-ն պետք է Հնդկաստանին ապահովի ատոմային տեխնոլոգիաներով և բենզինով (այս որոշման կատարումը մինչև 2008 թվականը արգելափակվեց կոմունիստական խորհրդարանական խմբակցության կողմից)[7][11][26]։
Արտաքին քաղաքականության շրջանում Սինգհը լուրջ ջանքեր է գործադրում հարևանների հետ Հնդկաստանի հարաբերությունների բարելավման և հարաբերությունների զարգացման համար։ 2005 թվականին նա դարձավ վերջին 29 տարում առաջին հնդիկ առաջնորդը, ով այցելեց Աֆղանստան[11]։ 2005 թվականի ապրիլին կայացավ Պակիստանի նախագահ Մուշարրաֆ Փերվեզի պատմական այցը Հնդկաստան. սրանք երկրներ էին, որոնց հետ Հնդկաստանը ավանդական վատ հարաբերությունենրի մեջ էր[27]։ Սինգհը նաև բազմիցս բանակցություններ է վարել Չինաստանի ղեկավարության հետ, որը ևս Հնդկաստանի հետ վատ հարաբերությունների մեջ էր՝ կապված տարածքային վեճերի հետ[28][29]։ 2007 թվականի դեկտեմբերին հնդկական և չինական բանակները կատարեցին միացյալ զորավարժություն[29]։ Միաժամանակ Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված ատոմային համաձայանագիրը նորից բարձրացրեց ձախ ճակատի՝ կոմունիստական կուսակցությունների կոալիցիայի դժգոհությունը, ովքեր ներքին պալատում հրաժավեցին աջակցել կառավարությանը, և Սինգհի կառավարությունը հայտնվեց անկման եզրին։
2008 թվականի հոկտեմբերի 1-ին Հնդկական ազգային կոնգրեսը հյատարարեց այն մասին, որ 2009 թվականի ընտրություններում հաղթանակի դեպքում Սինգհը կպահպանի իր պաշտոնը[30]։
Թոշակի է անցել 2014 թվականի մայիսի 17-ին Հնդկական ազգային կոնգրես կուսակցության պարտությունից հետո[31]։ Նախագահը ընդունել է հրաժարականը և խնդրել, որպեսզի Սինգհը կատարի վարչապետի պարտականությունները մինչև նոր վարչապետի նշանակումը[32]։
Սինգհը ունի կին՝ Շրիմատի Գուշարան Կաուրը (Shrimati Gursharan Kaur), և երեք դուստր[7][8]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sanjaya Baru: The Accidential Prime Minister: The Making and Unmaking of Manmohan Singh. Penguin Books India, 2014. ISBN 978-0-670-08674-0 (Print); ISBN 978-9-351-18638-0 (eBook)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #119241374 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www8.cao.go.jp/shokun/shiryoshu/tokadaijusho-jushosha.pdf
- ↑ Honorary Doctorates — Moscow State Institute of International Relations.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 Mark Tully. Manmohan Singh: Architect of the New India. - The Indo-Asian News Service, 14.11.2005
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 Д-р Манмохан Сингх. - Официальный сайт посольства Индии в России
- ↑ Manmohan Singh was a loner at Oxford. - The Indo-Asian News Service, 21.05.2004
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 PM's Biography. - Dr. Manmohan Singh's website
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 Soutik Biswas. India's architect of reforms. - BBC News, 14.10.2005
- ↑ Clyde H. Farnsworth. Arab spokesmen attending series of high-level monetary meetings in Rome on... - New York Times Abstracts, 17.01.1974
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 Priya Ganapati. Manmohan Singh: Father of Indian reforms. - rediff.com, 14.05.2004
- ↑ 14,0 14,1 Jagdish N. Bhagwati. Is India's Economic Miracle At Hand. - The New York Times, 09.06.1985
- ↑ South Commission. - The website of the South Centre
- ↑ 16,0 16,1 Lai Kwok Kin. Indian Economic Plan Hits Snags at Mid-Term. - Reuters, 22.12.1987
- ↑ Indian Government Adopts More Liberal Credit Policy. - The Wall Street Journal, 26.10.1982
- ↑ Rajiv Desai. The Gandhis Split With Their Bureaucracy Over Aid. - The Wall Street Journal, 09.02.1984
- ↑ Raju Gopalkrishnan. Indian Cabinet Posts Announced, Political Division Apparent. - The Associated Press, 23.06.1991
- ↑ Dev Varam. New Indian Leader Rao Moves Quickly to Tackle Crises. - Reuters, 21.06.1991
- ↑ Michael Battye. New Indian Finance Minister Pledges Far-Reaching Reforms. - Reuters, 25.06.1991
- ↑ 22,0 22,1 22,2 22,3 Anil Penna, Jay Shankar. "Manmohanomics" a flop in the polls. - Agence France-Presse, 11.05.1996
- ↑ Amy Waldman. Gandhi Declines Top Post in India. - The New York Times, 19.05.2004
- ↑ Sonia refuses to be PM - Manmohan Singh tipped for the post. - The Hindu Business Line, 19.05.2004
- ↑ Every rural person to get employment, promises Manmohan Singh. - The Hindustan Times, 02.02.2006
- ↑ Jeremy Page. India’s PM, Manmohan Singh saves nuclear agreement with US. - The Times, 07.07.2008
- ↑ Joint Statement, India Pakistan. - Ministry of Foreign Affairs, Pakistan, 18.04.2005
- ↑ China and India sign accord aimed at resolving border dispute. - Agence France Presse, 11.04.2005
- ↑ 29,0 29,1 India PM visits China for summit. - BBC News, 14.01.2008
- ↑ Congress backs Manmohan Singh for second term as PM. - The Times of India, 01.10.2008
- ↑ «Ընտրություններում պարտությունից հետո Մանմոհան Սինգհը անցել է թոշակի». ՌԻԱ Նովոստի. 2014 թ․ մայիսի 17. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Մանմոհան Սինգհը լքում է վարչապետի պաշտոնը, որը զբաղեցրել է 10 տարի». ՌԻԱ Նովոստի. 2014 թ․ մայիսի 17. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հնդկաստանի վարչապետի կայքը» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին. (արխիվացվել է 2014 թվականի մայիսի 14-ին)
- Նորություններ Մանմոհան Սինգհի մասին
- Մանմոհան Սինգհի հարցազրույցը
- Մանմոհան Սինգհը peoples.ru կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանմոհան Սինգհ» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի սեպտեմբերի 13-ի օրվա հոդված: |