Մանկական Եվրատեսիլ 2013 երգի մրցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանկական Եվրատեսիլ 2013 երգի մրցույթ
"Be creative"
«Եղիր ստեղծագործ»
Ամսաթվեր
ԵզրափակիչՆոյեմբերի 30, 2013
Հյուրընկալություն
Անցկացման վայր«Ուկրաինա» արվեստի պալատ, Կիև
Հյուրընկալող հեռուստաալիքNTU
ՀաղորդավարներԹիմուր Միրոշնիչենկո և Զլատա Օգնևիչ
Ընդմիջման ելույթԱնաստասիա Պետրիկ, Էմիլի դը Ֆորեսթ,
Ռուսլանա
Մասնակցություն
ՄասնակիցներԳայա Կաուկի, Սոֆյա Տարասովա, Ilya Volkov?, Դայանա Կիրիլլովա Յուրևնա, The Smile Shop?, Մոնիկա Ավանեսյան, Rustam Karimov?, Mylène and Rosanne?, Էլիաս, Միկելե Պերնիոլա, Rafael Bobeica? և Barbara Popović?
ԱռաջնելույթՍան Մարինո Սան Մարինո
Վերադարձել ենՀյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա
Մալթա Մալթա
Մեկնել ենԱլբանիա Ալբանիա
Բելգիա Բելգիա
Իսրայել Իսրայել
Քվեարկություն
Քվեարկության համակարգՅուրաքանչյուր երկիր գնահատում
է 10 երկրի, 1-7, 8, 10 և
12 բալային համակարգով։
Հաղթական երգՄալթա «The Start»
     Մասնակցող երկրներ      Անցած տարիների մասնակիցներ
Ժամանակագրություն
Մանկական Եվրատեսիլ 2012 երգի մրցույթ Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ
junioreurovision.tv/event/kyiv-2013(անգլ.)

Մանկական Եվրատեսիլ 2013 երգի մրցույթը եղել է 11-րդ մրցույթը Մանկական Եվրատեսիլի պատմության մեջ։ Այն անց է կացվել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, նոյեմբերի 30-ին։ «NTU» հեռուստաընկերությունը մրցույթը հյուրընկալել է իրենց երկրում արդեն երկրորդ անգամ, առաջին անգամ 2009 թվականին էր։

Մրցույթին մասնակցել են 12 երկրիր։ Մակեդոնիան և Մալթան որոշել են վերադառնալ մրցույթ, իսկ Ալբանիան, Բելգիան և Իսրայելը հայտարարել էին որ չեն մասնակցի մրցույթին։ Սան Մարինոն 2013 թվականի մրցույթին մասնակցեց առաջին անգամ։

Մասնակիցների ելույթների հերթականության վիճակահանությունը կայացել է նոյեմբերի 25-ին մրցույթի բացման պաշտոնական արարողության ժամանակ։

Մրցույթի քվեարկության արդյունքում 130 միավորով հաղթող է ճանաչվել Մալթան ներկայացնող Գայա Կաուկին իր «The Start» երգով։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Ուկրաինայի և Բելառուսի մասնակիցները։ Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանը իր «Choco Factory» երգով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

Անցկացման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարի 6-ին Եվրոպական Հեռարձակողների Միությունը հայտարարեց որ մրցույթը կայանալու է Ուկրաինայում։ Սա արդեն երկրորդ մրցույթն է որը անցկացվեց Ուկրաինայում, առաջին անգամ 2009 թվականին էր։ Մրցույթը հյուրընկալող երկրի անունը հայտարարելուց երկու ամիս հետո՝ ապրիլի 17-ին ԵՀՄ-ն և «NTU» հեռուստաընկերությունը հայտարարեցին, որ մրցույթը կայանալու է Կիևի «Ուկրաինա» ազգային արվեստի պալատում, որտեղ էլ սովորաբար անցկացվում են երկրի կարևոր և պաշտոնական միջոցառումներ։

Ֆորմատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթի գործադիր ղեկավար Վլադիսլավ Յակովլևը հուլիսի 17-ին հայտարարեց, որ լինելու է որոշակի փոփոխություն մրցույթի ֆորմատի մեջ։ Սկսած 2013 թվականի մրցույթից արդեն միայն հաղթողը չի ստանալու մրցանակ, այլ նաև երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները։

2013 թվականին փոխվեց նաև քվեարկության արդյունքների հայտարարման ձևը։ Խոսնակները իրենց երկրի միավորները հայտարարում էին մրցույթի բեմից այլ ոչ թե իրենց երկրից։

Փոփոխություն է կատարվել նաև երգերի տևողության մեջ։ Երգի տևողությունն այժմ կարող է հասնել մինչև 3 րոպեն, նախորդ՝ 2 րոպե 30 վայրկյանի փոխարեն։

Գրաֆիկական դիզան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթն անցկացվել է "Be creative" («Եղիր ստեղծագործ») կարգախոսի ներքո։ Մրցույթի լոգոն գույնզգույն փազլն է որի ցուցադրումը կայացել է հոկտեմբերի 9-ին։

Հաղորդավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթի հաղորդավարներն են եղել Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում Ուկրաինան ներկայացրած Զլատա Օգնևիչը և Մանկական Եվրատեսիլ 2009թվականի հաղորդավար Տիմուր Միրոշնիչենկոն։

Մասնակից երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Լեզու Արտիստ Երգ Հայերեն Արդյունք Միավոր
01 Շվեդիա Շվեդիա շվեդերեն Էլիաս «Det är dit vi ska» Ահա թե ուր ենք գնում 9 46
02 Ադրբեջան Ադրբեջան ադրբեջաներեն, անգլերեն Ռուստամ Կարիմով «Me and my guitar» Ես և իմ կիթառը 7 66
03 Հայաստան Հայաստան հայերեն, անգլերեն Մոնիկա Ավանեսյան «Choco Factory» Շոկոլադե գործարան 6 69
04 Սան Մարինո Սան Մարինո իտալերեն Միկելե Պերնիոլա «O-o-O Sole Intorno a Me» O-o-O արևը շրջապատում է ինձ 10 42
05 Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա մակեդոներեն Բարբարա Պոպովիչ «Ohrid i muzika» Օհրիդը և երաժշտությունը 12 19
06 Ուկրաինա Ուկրաինա ուկրաիներեն, անգլերեն Սոֆյա Տարասովա «We are one» Մենք միասնական ենք 2 121
07 Բելառուս Բելառուս ռուսերեն Իլյա Վոլկով «Poy s mnoy» Երգիր ինձ հետ 3 108
08 Մոլդովա Մոլդովա ռումիներեն, անգլերեն Ռաֆաել Բոբեյկա «Cum să fim» Ինչպես լինել 11 41
09 Վրաստան Վրաստան վրացերեն, անգլերեն The Smile Shop «Give Me Your Smile» Տուր ինձ քո ժպիտը 5 91
10 Նիդերլանդներ Նիդերլանդներ հոլանդերեն, անգլերեն Միլեն և Ռոզանա «Double Me» Կրկնակի ինձ 8 59
11 Մալթա Մալթա անգլերեն Գայա Կաուկի «The Start» Սկիզբը 1 130
12 Ռուսաստան Ռուսաստան ռուսերեն Դայանա Կիրիլովա «Mechtay» Երազիր 4 106

Քվեարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվեարկության աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվեարկողներ
Ընդհանուր +12 ՄԺ Շվեդիա Ադրբեջան Հայաստան Սան Մարինո Հյուսիսային Մակեդոնիա Ուկրաինա Բելառուս Մոլդովա Վրաստան Նիդերլանդներ Մալթա Ռուսաստան
Շվեդիա Շվեդիա 46 12 1 4 3 5 1 2 5 6 1 4 2
Ադրբեջան Ադրբեջան 66 12 4 7 2 2 10 3 10 3 6 7
Հայաստան Հայաստան 69 12 3 4 4 4 5 2 4 12 6 8 5
Սան Մարինո Սան Մարինո 42 12 5 2 2 4 1 3 2 3 2 2 4
Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա 19 12 1 1 2 1 1 1
Ուկրաինա Ուկրաինա 121 12 8 10 10 8 12 8 12 7 7 7 12 8
Բելառուս Բելառուս 108 12 10 5 6 6 6 7 8 10 8 8 10 12
Մոլդովա Մոլդովա 41 12 3 3 1 3 3 3 4 4 4 1
Վրաստան Վրաստան 91 12 7 8 7 10 10 6 7 8 5 5 6
Նիդերլանդներ Նիդերլանդներ 59 12 2 6 5 5 1 5 4 6 1 2 7 3
Մալթա Մալթա 130 12 12 8 7 10 7 12 12 10 12 6 12 10
Ռուսաստան Ռուսաստան 106 12 6 12 12 12 8 6 7 8 5 5 10 3

12 միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

N. Ստացող երկիր Քվեարկող
5 Մալթա Մալթա Մանկական ժյուրի, Մակեդոնիա, Մոլդովա, Նիդերլանդներ, Ուկրաինա
3 Ռուսաստան Ռուսաստան Հայաստան, Ադրբեջան, Շվեդիա
Ուկրաինա Ուկրաինա Բելառուս, Մալթա, Սան Մարինո
1 Հայաստան Հայաստան Վրաստան
Բելառուս Բելառուս Ռուսաստան
  • Քվեարկության սկզբում բոլոր երկրները ստանում են 12 միավոր։

Խոսնակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շվեդիա Շվեդիա – Լովա Սյոներբո
  2. Ադրբեջան Ադրբեջան – Լյաման Միրզալիևա
  3. Հայաստան Հայաստան – Դավիթ Վարդանյան
  4. Սան Մարինո Սան Մարինո – Ջովաննի
  5. Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա – Սոֆիա Սպասենոսկա
  6. Ուկրաինա Ուկրաինա – Լիզա Արֆուշ
  7. Բելառուս Բելառուս – Սաշա Տկաչ
  8. Մոլդովա Մոլդովա – Դենիս Միդոնե
  9. Վրաստան Վրաստան – Էլեն Մեգրելիշվիլի
  10. Նիդերլանդներ Նիդերլանդներ – Ալեսանդրո Վեմպե
  11. Մալթա Մալթա – Մաքսին Փեյս
  12. Ռուսաստան Ռուսաստան – Մարիա Բախիրևա

Չմասնակցող երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալբանիա Ալբանիա - Ալբանական «RTSH» հեռուստաընկերությունը ֆինանսական խնդիրների պատճառով որոշել էր չմասնակցել մրցույթին։
  • Բելգիա Բելգիա - 2013 թվականի մարտի 26-ին Բելգիայում մրցույթը հեռարձակող հեռուստաընկերությունը, հայտարարել էր, որ չի մասնակցի 2013 թվականի մրցույթին, քանի որ պատրաստվում է ստեղծել իր սեփական մրցույթը բելգիացի երիտասարդ տաղանդների համար։
  • Իսրայել Իսրայել - 2013 թվականի հոկտեմբերի 21-ին Իսրայելում մրցույթը հեռարձակող «IBA» հեռուստաընկերությունը հայտարարեց, որ չի մասնակցի մրցույթին։
  • Բուլղարիա Բուլղարիա - Բուլղարիայում մրցույթը հեռարձակող «BNT» հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ չի պատրաստվում ետ վերադառնալ մրցույթ։
  • Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս - «CyBC» հեռուստաընկերությունը սկզբում հաստատել էր իր մասնակցությունը, սակայն այնուհետև ետ վերցրեց մասնակցության հայտը։
  • Լատվիա Լատվիա - Լատվիայի ազգային հեռարձակող «LTV» հեռուստաընկերությունը մտադրություն չունի վերադառնալ մրցույթ։
  • Պորտուգալիա Պորտուգալիա - Պորտուգալիայի «RTP» հեռուստաընկերությունը հայտարարեց, որ նրանք չեն վերադառնա մրցույթ։
  • Իսպանիա Իսպանիա - Իսպանական «TVE» հեռուստաընկերությունը սկզբում քննարկում էր մրցույթ վերադառնալու իրենց հարցը, սակայն որոշակի խնդիրների պատճառով ավելի ուշ հայտարարեցին որ չեն մասնակցի մրցույթին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]