Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի Դաշնությանը
Ղրիմի բռնակցում Ղրիմի ճգնաժամ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ուկրաինայի քաղաքական ճգնաժամ | |||||||||||
Ղրիմ Ռուսաստան Ուկրաինա | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Ռուսաստան | Ուկրաինա | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
Խռովարարներ
Կամավորական ջոկատներ
Ուկրաինայի ռազմական ուժերի դասալիքներ
|
Խռովարարներ
Ուկրաինայի ռազմական ուժեր
| ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
Ղրիմի ինքնապաշտպանության ուժերի 1 շարքային | 2 սպանված զինվոր[9] 60–80 կալանավոր[10] | ||||||||||
Ընդհանուր կորուստներ | |||||||||||
3 ցուցարար (2-ը՝ ռուսական, 1-ը՝ ուկրաինական կողմնորոշմամբ) Մահվան դեպքերը կապ կապ չեն ունեցել ռազմական գործողությունների հետ |
Ռուսաստանի Դաշնության կողմից միջազգայնորեն Ուկրաինայի մաս ճանաչված Ղրիմի թերակղզու բռնակցումը (անեքսիա) տեղի է ունեցել 2014 թվականի մարտ ամսին։
Ռուսական ուժերի ներխուժումը և դրան հաջորդած բռնակցումը տեղի է ունենում Ուկրաինական հեղաշրջումից հետո։ Փետրվարի 22-ին և 23-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի անվտանգության ծառայությունների ղեկավարների հետ հանդիպում է անցկացնում, որտեղ քննարկումներ է ունենում Վիկտոր Յանուկովիչի՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնից զրկվելու վերաբերյալ, իսկ քննարկման վերջում համախոհներին հայտնում, որ անհրաժեշտ է մտածել «Ղրիմը Ռուսաստանին վերադարձնելու» մասին[11]։ Փետրվարի 23-ին Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում անցկացվում են պրոռուսական ուղղվածության ցույցեր։ Փետրվարի 27-ին առանց տարբերանշանների դիմակավորված ռուսական ռազմական ստորաբաժանումները («կանաչ մարդուկներ») գրավում են Ղրիմի Գերագույն խորհրդի շենքը, ինչպես նաև մի շարք այլ ռազմավարական նշանակության օբյեկտներ՝ ի վերջո Ղրիմը հռչակելով որպես նորանկախ, ինքնավար հանրապետություն՝ Սերգեյ Ակսյոնովի գլխավորությամբ[12]։ Նոր կառավարության հաստատումից հետո հաջորդում է Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի անկախության հռչակումը և վիճահարույց հանրաքվեի անցկացումը։
Կատարվածը խիստ բացասական ընդունելության է արժանանում աշխարհի բազմաթիվ առաջնորդների և ՆԱՏՕ-ի շրջանում։ Ղրիմի օկուպացումը տեղի էր ունեցել այն դեպքում, երբ 1994 թվականի Բուդապեշտի համաձայնագրով Ռուսաստանը ստանձնել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորի դերը[13][14][15]։ Դեպքերից հետո Ռուսաստանի մասնակցությունը «Մեծ ութնյակում» (G8) ժամանակավորապես կասեցվում է[7], ինչից հետո ներկայացվում են պատժամիջոցների (սանկցիա) առաջին փաթեթը[16]։ Ղրիմյան դեպքերը Ռուսաստանը չի ընդունում որպես բռնակցում[17], իսկ նախագահ Պուտինը նշում է, որ անցկացված հանրաքվեն լիովին համապատասխանում է միջազգային կանոնադրությանը։ Ուկրաինայի կառավարությունն իր հերթին չի ճանաչում նոր ձևավորված Ղրիմի Հանրապետությունը, ինչպես նաև ապօրինի համարում վերջինիս միացումը Ռուսաստանի Դաշնությանը։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան նույնպես չի ճանաչում Ղրիմի հանրաքվեն՝ ընդունելով այն անօրինական համարող բանաձև, ինչին կողմ է արտահայտվում 100 երկիր, դեմ՝ 11 (Հայաստան[18], Բելառուս, Բոլիվիա, Կուբա, Հյուսիսային Կորեա, Նիկարագուա, Ռուսաստան, Սուդան, Սիրիա, Վենեսուելա, Զիմբաբվե) և ձեռնպահ՝ 58 (այդ թվում՝ Չինաստանը)[19]։ Բացի այդ, Գլխավոր ասամբլեան կոչ է անում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին և մասնագիտացված հաստատություններին չընդունել Ղրիմի և Սևաստոպոլի կարգավիճակների փոփոխությունները և «զերծ մնալ գործողություններից ու քայլերից, որոնք կարող են մեկնաբանվել որպես կարգավիճակի ցանկացած փոփոխության ընդունում»[20]։
2015 թվականի սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունում է օրինագիծ, որով 2014 թվականի փետրվարի 20-ը պաշտոնապես ճանաչվում է որպես Ղրիմի թերակղզու բռնազավթման օր։ Հոկտեմբերի 7-ին՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի ստորագրությամբ օրենքը ուժի մեջ է մտնում[21]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ուիվեր, Քորթնի (2015 թ․ մարտի 15). «Պուտինը Ղրիմի ճգնաժամի ժամանակ պատրաստ է եղել կիրառելու ատոմային զենք». «Financial Times». Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
- ↑ Ուկրաինայի ՌԾՈւ նորանշանական հրամանատարն անցնում է Ղրիմի կողմը
- ↑ «Ռուսաստանը Ղրիմում հեղաշրջում է բեմադրում». «The Daily Beast». 2014 թ․ մարտի 1. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Ուկրաինայի ճգնաժամ. Ղրիմի պատգամավորները ցանկություն են հայտնում միանալու Ռուսաստանին». BBC News. 2014 թ․ մարտի 6.
- ↑ «Ռուսաստանին միանալու Ղրիմի հանրաքվե. Հայաստանում «լռությամբ» են հետևում հետխորհրդային տարածքում ձևավորվող նոր իրողություններին». ArmeniaNow. 2013 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Ուկրաինան պատրաստվում է դուրս բերել ուժերը Ղրիմից». BBC News. 2014 թ․ մարտի 19. Վերցված է 2014 թ․ մարտի 20-ին.
- ↑ 7,0 7,1 U.S., other powers kick Russia out of G8
- ↑ «Ռուսաստանը ժամանակավորապես հեռացվել է G8 հարուստ երկրների ակումբից». Բիզնես ինսայդեր. 2013 թ․ հունիսի 18. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Russian marine kills Ukraine navy officer in Crimea, says ministry». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Aleksander Vasovic; Gabriela Baczynska (2014 թ․ մարտի 24). «Ukraine military to pull out from Crimea». The Sudbury Star. Ռոյթերս. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
- ↑ Պուտինը պատմել է, թե ինչու է ցանկացել վերադարձնել Ղրիմը Ռուսաստանին
- ↑ Ակսյոնով. «Ղրիմն այլևս երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ, այն արդեն իր պատմական հայրենիքում է»
- ↑ Ֆրեդ Դյուս (2014 թ․ մարտի 19). «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին անօրինական է». Brookings. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Հայաստանում Ուկրաինայի դեսպանը խոսել է Երևան-Սիմֆերոպոլ ուղիղ չվերթի մասին». «Yerkirmedia.am». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ ԵՏՄ-ն և Հայաստանի պաշտպանությունը (Report). «Իրազեկ քաղաքացիների միավորում».
- ↑ ԱՄՆ-ն կոշտ սանկցիաներ է ներմուծել Ռուսաստանի նկատմամբ
- ↑ «Ռուսաստանը նշում է Ղրիմի բռնակցման առաջին տարին». «Ազատություն». Երևան. 2015 թ․ հոկտեմբերի 16.
- ↑ «Հայաստանը ՄԱԿ-ում աջակցեց Ռուսաստանին». «Ազատություն». 2015 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
- ↑ «ՄԱԿ-ը ընդունեց Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձև». «Ազատություն». 2015 թ․ հոկտեմբերի 16.
- ↑ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան չի ընդունել Ղրիմի հանրաքվեի օրինականությունը
- ↑ Նախագահը փետրվարի 20-ը ճանաչում է որպես Ղրիմի օկուպացման պաշտոնական օր, «Ukrinform», հոկտեմբերի 7, 2015