Հնդկացի (լատին․՝ Indus), համաստեղություն երկնքի հարավային կիսագնդում՝ Կռունկ, Տուկան, Օկտանտ, Սիրամարգ, Հեռադիտակ, Մանրադիտակ համաստեղությունների միջև։ Ամենապայծառ աստղը երրորդ աստղային մեծության է։ Հյուսիսային միջին լայնություններից մասամբ երևում է միայն աշնանը։