Jump to content

Հելենա Մոջեևսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելենա Մոջեևսկա
լեհ.՝ Helena Modrzejewska
Ծնվել էհոկտեմբերի 12, 1840(1840-10-12)[1][2][3]
ԾննդավայրԿրակով, Կրակովի Հանրապետություն[4]
Մահացել էապրիլի 8, 1909(1909-04-08)[5][3] (68 տարեկան)
Մահվան վայրՆյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՌակովիցկի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ, Լեհաստան և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ)Karol Bodzenta Chłapowski?
Երեխա(ներ)Ռալֆ Մոջեևսկի[6]

Հելենա Մոջեևսկա (լեհ.՝ Helena Modrzejewska, հոկտեմբերի 12, 1840(1840-10-12)[1][2][3], Կրակով, Կրակովի Հանրապետություն[4] - ապրիլի 8, 1909(1909-04-08)[5][3], Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), լեհ դերասանուհի։

1865 - 1869 թթ. հանդես է եկել Կրակովի, 1869 - 1876 թվականներին՝ Վարշավայի «Վելկի» և «Ռոզմաիտոստի» թատրոններում։ Հյուրախաղերով եղել է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Մոջեևսկայի՝ բնականին մոտ խաղը լի էր ռոմանտիկական խանդավառությամբ։ Խաղացել է ողբերգական դերեր, լավագույններից են՝ Մարի Ստյուարտ (Սլովացկու «Մարի Ստյուարտ»), Ամալյա (Շիլլերի «Ավազակներ»), Ֆեդրա (Ռասինի «Ֆեդրա»), Աննա, լեդի Մակբեթ (Շեքսպիրի «Ռիչարդ III», «Մակբեթ»)։ Մոջեևսկան եղել է նաև Ս․ Վիսպյանսկու դրամաների լավագույն դերակատարուհիներից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելենա Մոջեևսկան ծնվել է Կրակովի Հանրապետությունում, 1840 թվականի հոկտեմբերի 12-ին[7][8]։ Ծննդյան անունը գրանցվել է որպես Յադվիգա Բենդա, սակայն հետագայում մկրտվել է որպես Հելենա Օփիդ՝ իր կնքահոր ազգանունով[7]։

Մոջեևսկան թագուհի Բարբարա Ռաջիվիլի դերում, 1865

Մոջեևսկայի ծագումը հայտնի չէ: Նրա մայրը՝ Յոզեֆա (Միսել) Բենդան, եղել է կրակովցի հարուստ վաճառական Շիմոն Բենդայի այրին[9]։ Իր ինքնակենսագրության մեջ Մոջեևսկան պնդում է, որ իր հայրը Մայքլ Օպիդ անունով երաժիշտ էր[10]։ Բենդա ընտանիքում իսկապես աշխատել է Միխալ Օփիդ անունով երաժշտության ուսուցիչ, որը հետագայում դարձել է Հելենայի կնքահայրը, սակայն Օփիդը չի ճանաչել Յոզեֆա Բենդայի երկու կրտսեր երեխաների հայրությունը[9]։

Կան ապացույցներ ըստ որոնց Հելենան և նրա ավագ եղբայրը՝ Ադոլֆը ծնվել են Յոզեֆայի և հարուստ և ազդեցիկ լեհ ազնվական արքայազն Վլադիսլավ Հիերոնիմ Սանգուշկոյի սիրավեպի արդյունքում[7][9]։ Հելենան ունեցել է կրտսեր քույր՝ Յոզեֆինան և մի քանի խորթ եղբայրներ Յոզեֆայի առաջին ամուսնությունից։ Հելենային և Յոզեֆինային հիմնականում մեծացրել է իրենց մորաքույր Թերեզան:

Մոջեևսկայի ինքնակենսագրության մեջ լուսաբանվել են նրա առաջին ամուսնության մանրամասները՝ նախկին խնամակալ Գուստավ Սիմայերի (լեհ.՝ Gustaw Zimajer) հետ։ Գուստավը եղել է դերասան և երկրորդ կարգի գավառական թատերախմբի ղեկավար[11]։ Գուստավի հետ Մոջեևսկայի ամուսնության ամսաթիվն անորոշ է։ Տարիներ անց Մոջեևսկան պարզել է, որ նրանք օրինական ամուսնացած չեն եղել, քանի որ Գուստավը դեռևս ամուսնացած է եղել իր առաջին կնոջ հետ, երբ իրենք ամուսնացել են[12]։ Զույգն ունեցել է երկու երեխա՝ որդին Ռուդոլֆը (հետագայում՝ Ռալֆ Մոջեևսկի) և դուստրը՝ Մարիլկան, որը մահացել է մանուկ հասակում[13]։

Մոջեևսկան Ադամ Կազանովսկու դերում (The Court of Prince Władysław), 1867

Գուստավ Սիմայերն օգտագործել է «Գուստավ Մոջեևսկի» բեմական անունը[14]։ 1861 թվականին բեմական դեբյուտը կատարելիս Հելենան ընտրել է այս անվան կանացի տարբերակը և հադես եկել որպես Հելենա Մոջեևսկա (Modrzejewska)[15]։ Հետագայում, արտերկրում հանդես գալով, նա պարզեցրել է իր անունը «"Modjeska"», որն անգլախոս հանդիսատեսին ավելի հեշտ էր արտասանել[16]։

Լեհական դերասանական կարիերայի սկզբում Մոջեևսկան խաղացել է Բոխնիայի, Նովի-Սոնչի, Պշեմիսլի, Ժեշուվի և Բերեժանիի բեմերում: 1862 թվականին առաջին անգամ հայտնվել է Լվովում՝ Յուլիուշ Սլովացկու «Բալադինա» դրամայում խաղալով «Սկիրկայի» դերը։ 1863 թվականից հանդես է եկել Իվանո-Ֆրանկիվսկում, Չեռնովցիում։

1865 թվականին Սիմայերը փորձել է Հելենայի համար պայմանագիր կնքել Վիեննայի թատրոնների հետ, սակայն ծրագիրը տապալվել է գերմաներենի վատ իմացության պատճառով։ Ավելի ուշ այդ տարի Հելենան հեռացել է Սիմայերից՝ վերցնելով իրենց որդուն՝ Ռուդոլֆին և վերադարձել Կրակով[17], որտեղ չորս տարրի թատերական գործունեությամբ է զբաղվել, այնուհետև, 1868 թվականին հանդես է եկել Վարշավայում, որտտեղ գտնվելու ութ տարիների ընթացքում ամրապնդել է թատերական աստղի իր կարգավիճակը: Նրա խորթ եղբայրները՝ Յոզեֆը և Ֆելիքս Բենդան Լեհաստանում նույնպես գնահատված դերասաններ են եղել։

Հելենա Մոջեևսկայային նվիրված հուշատախտակ Կրակովում, այն տան պատին, որտեղ նա ծնվել է 1840 թվականին

Մի պատահարի արդյունքում երևում են տասնիններորդ դարի լեհական հասարակության սահմանափակումները: Մոջեևսկայի Վարշավայի ներկայացումներից մեկում միջնակարգ դպրոցի տասնյոթ աշակերտ նրան նվիրել են կարմիր-սպիտակ լեհական ազգային գույների ժապավենով կապած ծաղիկների փունջ: Աշակերտներին ռուսական կայսերական իշխանությունները մեղադրել են հայրենասիրական ցույց անցկացնելու մեջ։ Նրանց հեռացրել են իրենց դպրոցից և արգելել ընդունվել որևէ այլ դպրոց։ Աշակերտներից մեկը՝ Իգնասի Նոյֆելդը, այնուհետև կրակել է ինքն իրեն. Մոդրժեևսկան մասնակցել է նրա հուղարկավորությանը[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=19828
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  4. 4,0 4,1 4,2 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Helena_Modjeska
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցիչ — 1966.
  7. 7,0 7,1 7,2 Shattuck, 1987, էջ 126
  8. Modjeska, 1910, էջ 15
  9. 9,0 9,1 9,2 Coleman, 1969
  10. Modjeska, 1910, էջ 17
  11. Osnes, Beth (2001). Acting : an international encyclopedia. Santa Barbara, California Denver Colorado: ABC-CLIO. ISBN 978-1-57607-804-4. OCLC 50799341, 437170895
  12. Shattuck, 1987, էջեր 126, 317
  13. Modjeska, 1910, էջ 114
  14. The surname "Modrzejewski" likely derives from "modrzew," which is Polish for "larch."
  15. Wilmeth, Miller, էջ 263.
  16. Encyclopedia – Britannica Online Encyclopedia Արխիվացված 2006-03-16 Wayback Machine at www.britannica.com
  17. Helena Modjeska. Encyclopædia Britannica Online. 2009. Արխիվացված օրիգինալից 2009-08-10-ին. Վերցված է 19 February 2009-ին.
  18. Information from the Polish Wikipedia article, edition of 19:53, 25 January 2009.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելենա Մոջեևսկա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 23