Կրակովի Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դրոշ Զինանշան
Flag of Kraków.svg Coat of arms of the Free City of Cracow.svg

Kraków -Town Hall Tower 01.jpg
Հիմնադրված էմայիսի 3, 1815 թ.
Մակերես1164 կմ²
Պաշտոնական լեզուլեհերեն
##Կրակովի Հանրապետություն (Աշխարհ)
Red pog.png

Կրակովի Հանրապետություն, ստեղծվել է 1815 թվականին՝ 1814-1915 թվականների Վիեննայի կոնգրեսի որոշմամբ։ Կրակովի Հանրապետության (մոտ 1 հազար Կմ2 տարածք և 96 հազար բնակիչ) կազմի մեջ, բացի Կրակովից, մտնում էին 3 գյուղաքաղաք և 244 գյուղ։ Կրակովի Հանրապետության անկախությունը երևութական էր, քանի որ «հովանավոր» պետությունների՝ Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի կազմած սահմանադրության (որն ամրապնդում էր կալվածատերերի և խոշոր առևտրականների տիրապետությունը) գործողությունը սահմանափակվում էր «հովանավոր» պետությունների ռեզիդենտների իշխանությամբ։ Կրակովի Հանրապետություն դարձավ լեհ վտարանդի ապստամբների և հայրենասիրական գաղտնի կազմակերպությունների կենտրոն, որը պատրվակ ծառայեց, որպեսզի 1836-1941 թվականներին ավստրիական զորքերը գրավեն Կրակովի Հանրապետությունը։ Կրակովյան ապստամբության ճնշումից հետո Կրակովի Հանրապետությունը վերացվեց, և նրա տարածքը միացվեց Ավստրիային։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 674 CC BY-SA icon 80x15.png