Բոխնիա
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Բոխնիա | |||||
| լեհ.՝ Bochnia | |||||
| |||||
| 49°58′8″N 20°25′49″E / 49.96889°N 20.43028°E | |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Bochnia County? | ||||
| Մակերես | 29,9 կմ² | ||||
| Բնակչություն | ▼28 692 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
| Փոստային դասիչ | 32-700 — 32-701 | ||||
| Ավտոմոբիլային կոդ | KBC | ||||
| Պաշտոնական կայք | bochnia.pl | ||||
|
| |||||
Բոխնիա (լեհ.՝ Bochnia '|b|o|h|ń|a, գերմ.՝ Salzberg), քաղաք Լեհաստանի հարավում՝ Ռաբա գետի ափին, Տառնուվի և վոևոդության վարչական կենտրոն Կրակովի միջակայքում (դրանց միացնող ճանապարհի գրեթե մեջտեղում)։ Առավելապես հիշատակվում է իր աղահանքի շնորհիվ, որ ամենահինն է Եվրոպայում գործողների շարքում (հիմնվել է դեռևս 13-րդ դարում) և ներառվել է ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, այնպես էլ Լեհաստանի պատմական հուշարձանների գրանցամատյանում[2]։ Համարվում է քաղաքի թիվ 1 տեսարժան վայրը, ուր ամեն տարի այցելում են հազարավոր զբոսաշրջիկներ։
Նախքան Լեհաստանում 1999 թվականին իրականացված վարչական վերակազմավորումը Բոխնիան եղել է իր անունով կոչված շրջանի վարչական կենտրոնը (Փոքր Լեհաստան՝ Մալոպոլսկա վոևոդության կազմում)։ 1975-ից մինչև 1998 թվականը գտնվել է Տառնուվի վոևոդության մեջ։
2021 թվականի դեկտեմբերի տվյալներով Բոխնիայի բնակչության թվաքանակը եղել է 29.317[3][3][4], զբաղեցրած տարածքը՝ 29,87| քառակուսի կիլոմետր[5][5]։ Բնակչության միջին խտությունը կազմել է 981 մարդ/կմ2։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստանիսլաուս Շչեպանովցի (1030–1079), առաջին տեղացի սուրբը Լեհաստանում
- Ռալֆ Մոջեևսկի (Rudolf Modrzejewski) (1861–1940), դերասանուհի Հելենա Մոջեևսկայի ճարտարագետ որդին, ով ԱՄՆ-ում 30 խոշոր կամուրջ է կառուցել
- Ռոման Վետուլանի (1849–1908), լեհ գիտնական
- Լյուդվիկ Ստասյակ (1858–1924), լեհ նկարիչ, գրող, հրապարակախոս
- Էլժբետա Ցեխանովսկա (1875–1948), կանանց և աշխատանքային շարժումների ակտիվիստ, երաժիշտ, բանաստեղծուհի
- Սալո Լանդաու (1903–1944), հոլանդացի շախմատիստ, ով եղել է Նիդերլանդների չեմպիոն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կազիմիր Մեծի հուշարձանը
- Աղի հանքավայրի շենքը
- Աղահանքի աղե արձաններից
- Եկեղեցի՝ աղի հանքում
- Dom Bochniaków բնակշենքը
- Երկաթուղային կայարանը
- Դպրոցներից մեկը
- Շրջանային դատարանը
- Rondo առևտրի կենտրոնը
- Սբ. Նիկողայոս բազիլիկը գիշերով
- Ստանիսլավ Ֆիշերի թանգարանը դոմինիկան վանքի շինություններից մեկում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://pop-stat.mashke.org/poland-cities.htm
- ↑ Cite Polish law|title=Rozporządzenie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 26 września 2000 r. w sprawie uznania za pomnik historii.|year=2000|volume=83|number=938
- 1 2 «Local Data Bank». bdl.stat.gov.pl. Statistics Poland. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 9-ին. Category K3, group G7, subgroup P1336. Data for territorial unit 1201011.
- ↑ «Local Data Bank». bdl.stat.gov.pl. Statistics Poland. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 9-ին. Category K3, group G7, subgroup P2425. Data for territorial unit 1201011.
- 1 2 «Local Data Bank». bdl.stat.gov.pl. Statistics Poland. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 9-ին. Category K1, group G441, subgroup P1410. Data for territorial unit 1201011.
- 1 2 3 4 http://web.archive.org/web/20130213021712/http://www.bochnia.pl:80/pl/miasto/24_Miasta-partnerskie/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բոխնիայի պաշտոնական կայքէջը (Լեհերեն)
- Jewish Community in Bochnia on Virtual Shtetl
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոխնիա» հոդվածին։ |
| ||||||||||||||
