Հայրամ Ջոնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրամ Ջոնսոն
 
Կուսակցություն՝ Առաջադիմական կուսակցություն և ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, UC Berkeley School of Law? և Sacramento Charter High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր սեպտեմբերի 2, 1866(1866-09-02)[1]
Ծննդավայր Սակրամենտո, ԱՄՆ
Վախճանի օր օգոստոսի 6, 1945(1945-08-06)[1] (78 տարեկան)
Վախճանի վայր Բետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
Թաղված Cypress Lawn Memorial Park
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Grove L. Johnson?
 
Պարգևներ

Հայրամ Ուորեն Ջոնսոն (անգլ.՝ Hiram Warren Johnson, սեպտեմբերի 2, 1866(1866-09-02)[1], Սակրամենտո, ԱՄՆ - օգոստոսի 6, 1945(1945-08-06)[1], Բետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի առաջին կեսի առաջատար ամերիկյան քաղաքական գործիչներից մեկը։ Եղել է պրոգրեսիվիզմի և մեկուսացվածության քաղաքականության կողմնակից։ Կալիֆորնիայի 23-րդ նահանգապետ (1911-1917), ԱՄՆ սենատոր (1917-1945)։ Մասնակցել է 1912 թվականին ԱՄՆ նախագահի ընտրություններին՝ որպես փոխնախագահ, Թեոդոր Ռուզվելտի հետ միասին։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսոնը ծնվել է 1866 թվականի սեպտեմբերի 2-ին Կալիֆորնիա նահանգի Սակրամենտո քաղաքում։ Հայրը Գրոուվ Լոուրենս Ջոնսոնն էր, Հանրապետական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամ, Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովի անդամ, որը մեղադրվում էր ընտրությունների ժամանակ խախտումների և անձնական ֆինանսական շահերի համար ծառայողական դիրքը շահագործելու մեջ։ Մայրը՝ Էննի Դեմոնտֆրեդին, ամերիկյան հեղափոխության դուստրերի անդամ էր, պնդելով, որ իր նախնիների մեջ մայրցամաքային բանակի գեներալ էր։ Ջոնսոնն ուներ եղբայր և երեք քույր[2]։

Հանրային դպրոցն և Հիլդի քոլեջը ավարտելուց հետո Ջոնսոնը աշխատել է փաստաբանական գրասենյակում որպես ստենոգրաֆիստ։ Նա որոշել է շարունակել իրավաբանական գործունեությունը և ընդունվել է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարան։ 1888 թվականին փաստաբանական գործունեությանը թույլատրվել է և նա պրակտիկա է կազմակերպել հայրենի քաղաքում։ 1902 թվականին տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո։ Աշխատել է որպես շրջանային դատախազի օգնական և դարձել քաղաքական բարեփոխումների ակտիվ կողմնակից՝ հանդես գալով որպես կոռուպցիայի դեմ։ Նա գրավել է նահանգի հանրության ուշադրությունը, երբ 1908 թվականին քրեական գործ էր հարուցել Ֆրենսիս Հենիի հետ՝ Աբե Ռուֆի և քաղաքապետ Յուջին Շմիցի գործով։ Դա հիմնականում բացատրում է այն փաստը, որ Հենին գնդակահարվել Է դատարանի դահլիճում, որից հետո Ջոնսոնը վերցրել է նախաձեռնությունը և հաղթել գործը։ Նա ամուսնացել է Միննի Լ․ Մաքնիլի հետ, զույգը երկու որդի է ունեցել։

Նահանգապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսոնը` որպես նահանգապետ
Ջոնսոնը և նորընտիր փոխնահանգապետ Ա. Ջ. Ուոլեսը (աջից): Los Angeles Herald, 1910 թվականի նոյեմբերի 9

1910 թվականին Ջոնսոնը հաղթել է Լինքոլն-Ռուզվելտի լիգայի նահանգապետի ընտրություններում` որպես լիբերալ հանրապետական, որի քաղաքական հարթակի հիմքը «Southern Pacific Railroad» ընկերության հակազդեցությունն էր։ Նախընտրական փուլի ժամանակ բաց ավտոմեքենայով շրջել է նահանգով մեկ։ Ստանձնելով պաշտոնը՝ վարել է պոպուլիստական քաղաքականություն և իրականացրել բազմաթիվ կարևոր բարեփոխումներ։ Ի թիվս այլ բաների` ներկայացել է ԱՄՆ սենատորների համաժողովրդական ընտրությանը, ինչն այդ արտոնությունից զրկել է նահանգի օրենսդիրը։ Ջոնսոնի վարչակազմը նաև պնդել է թեկնածուների ավելի քան մեկ քաղաքական կուսակցությունից գրանցվելու իրավունքը, ինչը պետք է թեկնածուներին ազատեր միասնական ընտրատեսակի ճնշումից։ 1911 թվականին Ջոնսոնն Առաջադիմական կուսակցությունը խնդրագրի, հանրաքվեի և նահանգի կառավարության հետկանչի իրավունք է սահմանել, ինչը Կալիֆոռնիան դարձրել է ուղղակի ժողովրդավարության աստիճանի գերազանցող ԱՄՆ ցանկացած այլ նահանգ։

Ջոնսոնը կարևոր դեր է խաղացել «Southern Pacific Railroad» իշխանությունը կարգավորող երկաթուղային հանձնաժողովի ստեղծման գործում։ Պաշտոնն ստանձնելիս նա ներում է շնորհել երկաթուղային ավազակ Քրիս Էվանսին, սակայն պահանջել է, որ նա լքի Կալիֆոռնիան։

Ի սկզբանե օրինագծին հանդես գալով դեմ՝ Ջոնսոնը, ի վերջո, տեղի է տվել քաղաքական ճնշմանը և պաշտպանել 1913 թվականի՝ օտարերկրացիների համար հողի մասին օրենքը, որն ասիական ներգաղթյալներին թույլ չի տվել (ռասայական հատկանիշով հպատակություն չանցած) հողեր տիրապետել նահանգում[3]։

Ազգային մակարդակով 1912 թվականին Ջոնսոնը դարձել է Առաջադիմական կուսակցության հիմնադիրներից մեկը։ Նույն թվականին նա` որպես ԱՄՆ փոխնախագահի թեկնածու, ընտրություններին մասնակցել է Թեոդոր Ռուզվելտի հետ։ Դա Ռուզվելտին օգնել է Կալիֆոռնիայում հավաքել ձայների 0,2 տոկոսը։ Արդյունքում առաջադիմականների թեկնածուները եզրափակել են երկրորդ հորիզոնականով՝ առաջ անցնելով գործող նախագահ, հանրապետական Ուիլյամ Հովարդ Տաֆտից, բայց, այնուամենայնիվ, տանուլ տալով դեմոկրատների թեկնածու Վուդրո Վիլսոնի ընտրությունները։

1914 թվականին Ջոնսոնը վերընտրվել Է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում՝ գրեթե կրկնակի առաջ անցնելով իր մրցակցից[4][5]։

Սենատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականին Ջոնսոնը հաջողությամբ իրականացրել է ԱՄՆ Սենատի ընտրությունների քարոզարշավը՝ հաղթելով դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջորջ Ս. Փաթոն ավագին, և պաշտոնը ստանձնել է 1917 թվականի մարտի 16-ին՝ «Առաջին զոհը յուրաքանչյուր պատերազմում ճշմարտություն է»։ Արտահայտությունը վերաբերում էր Առաջին համաշխարհային պատերազմին ԱՄՆ-ի միանալուն։ Սակայն այս մեջբերման աղբյուրը դեռ որոշված չէ[6]։ 1917 թվականից մինչև 1929 թվականը Ջոնսոնը բնակվել է Մերիլենդ նահանգի Ռիվերդեյլ պարկում[7]։

1919 թվականի հունվարին Թեոդոր Ռուզվելտի մահից հետո Ջոնսոնը համարվում էր Առաջադիմական կուսակցության առաջնորդի պաշտոնում գլխավոր թեկնածուն։ Սակայն 1920 թվականին նա չի փորձել վերակենդանացնել կուսակցությունը և հանրապետական կուսակցությունից առաջադրվել է նախագահի թեկնածու։ Առաջին ընտրություններում Ջոնսոնը պարտություն է կրել Օհայոյի սենատոր Ուորեն Հարդինգից։ Ջոնսոնը նաև չի ստացել Ռուզվելտի ընտանիքի աջակցությունը, որոնք աջակցել են Լեոնարդո Վուդի վաղեմի բարեկամին։

Ջոնսոնն օգնել է ընդունել 1924 թվականի ներգաղթի մասին օրենքը (նաև հայտնի է որպես Ջոնսոն-Ռիդի օրենք)՝ համագործակցելով Վալենթայն ՄաքՔլաթչիի և հակաճապոնական այլ լոբբիստների հետ։ Օրենքը սահմանափակում էր Ճապոնիայից և արևելաասիական այլ երկրներից ներգաղթյալների մուտքը ԱՄՆ[8]։

Երբ կինոարտադրությունում առաջնորդ էին փնտրում ինքնակարգավորման մարմնի ստեղծման գործընթացը մեկնարկելու և պետական գրաքննությունից ազատվելու համար, Ջոնսոնը Հերբերտ Գուվերի և Ուիլ Հեյսի հետ միասին դիտվում էր որպես պոտենցիալ թեկնածու։ Արդյունքում Հեյսը, որը կինոմագնատներին քարոզում էր Գարդինգի օգտին, 1922 թվականի սկզբին նշանակվել է կինոընկերությունների ամերիկյան նոր ասոցիացիայի ղեկավար։

1924 թվականին Ջոնսոնը տասը ձայն է ստացել Հանրապետական կուսակցության թեկնածուի ընտրություններում՝ պարտվելով Քալվին Քուլիջին։ Սենատորի կարգավիճակում Ջոնսոնը չափազանց հայտնի էր։ 1934 թվականին նա վերընտրվել Է ընտրողների ձայների 94,5 տոկոսի ամփոփիչ արդյունքով, քանի որ առաջադրվել էր և՛ հանրապետականներից, և՛ դեմոկրատներից, իսկ նրա միակ մրցակիցը սոցիալիստ Ջորջ Կիրկպատրիկն էր[9]։

Հայրամ Ջոնսոնը 1913 թվականին

Ֆրանկլին Ռուզվելտի նախագահության սկզբում Ջոնսոնը պաշտպանել է տնտեսական առողջացման միջոցառումների փաթեթը՝ «Նոր կուրսը», և հետագայում հաճախ գործել է դեմոկրատների օգնիկ և նույնիսկ 1932 և 1936 թվականների նախագահական ընտրություններում պաշտպանել է Ռուզվելտին, թեև երբեք չի փոխել կուսակցական պատկանելությունը։ Նա հիասթափվել է Ռուզվելտից և «Նոր կուրսից»՝ Գերագույն դատարանի դատավորների թիվն ավելացնելու նախագահի անհաջող փորձից հետո։ Որպես համոզված իզոլյացիոնիստ, Ջոնսոնը դեմ է քվեարկել Ազգերի Լիգային անդամակցությանը։ Նա ներկա չէր նիստին, երբ Սենատը կողմ քվեարկել է նմանատիպ կառույցի՝ Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման մասին պայմանագրի վավերացմանը, սակայն հրապարակայնորեն հայտարարել է, որ դեմ կքվեարկեր։ Իրականում միայն սենատորներ Հենրիկ Շիփստեդն ու Ուիլյամ Լանգերն են ՄԱԿ-ին դեմ քվեարկել[10]։

Ջոնսոնի ամենամեծ ձեռքբերումը Սենատում դարձել է 66 Կոնգրեսում Կուբայի հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի պաշտոնը։ Նա նաև ընդգրկված էր Արտոնագրերի, ներգաղթի, տարածքների և կղզային տարածքների, առևտրի կոմիտեներում։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենատում աշխատելով գրեթե 30 տարի՝ Հայրամ Ջոնսոնը մահացել է 1945 թվականի օգոստոսի 6-ին Մերիլենդի նահանգի Բետեսդայի ռազմածովային հոսպիտալում։ Թաղված է Կալիֆոռնիայի Կոլմայի «Cypress Lawn Memorial Park» գերեզմանատանը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսոնի մասին հիշատակել են 2003 թվականի Կալիֆորնիա նահանգում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ, որի ժամանակ գործող նահանգապետին փոխարինելու էր գալիս նորը։ Հենց Ջոնսոնն է գործողության մեջ դրել այն օրենքը, որը թույլ է տալիս նման ընտրություններ անցկացնել։ Քարոզարշավի ընթացքում նահանգապետի թեկնածու Առնոլդ Շվարցենեգերը իր ելույթներում հիշատակել է Ջոնսոնին։

2009 թվականի օգոստոսի 25-ին Կալիֆորնիա նահանգապետ Շվարցենեգեն իր կնոջ՝ Մարիա Շրայվերի հետ միասին հայտարարել էր, որ Ջոնսոնը կընդգրկվի Կալիֆորնիայի փառքի սրահում։ Արարողությունը տեղի է ունեցել 2009 թվականի դեկտեմբերի 1-ին Սակրամենտոյում։

Հայրում Ջոնսոնի (1895-1945) արխիվը գտնվում է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի Բենքրոֆթի գրադարանում[11]։

Սակրամենտոյի ավագ դպրոցներից մեկը անվանակոչված է ի պատիվ Հայրում Ջոնսոնի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. «Lewis Francis Byington, «History of San Francisco 3 Vols» (1931), Vol. 2, pages 347—350». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  3. Niiya, Brian. «Hiram Johnson». Densho Encyclopedia. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  4. California gubernatorial election, 1914
  5. «The only successful progressive leader». The Independent. 1914 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  6. Wikiquote, Hiram Johnson
  7. Hachey, Thomas E. American Profiles on Capitol Hill: A Confidential Study for the British Foreign Office in 1943(անգլ.) // Wisconsin Magazine of History : journal. — Т. 57. — № 2. — С. 141—153. Архивировано из первоисточника 21 Հոկտեմբերի 2013. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  8. «Will Hays: America’s Morality Czar» Արխիվացված 2011-09-07 Wayback Machine, "Source: 'Will Hays.'
  9. http://elections.harpweek.com/1912/bio-1912-Full.asp?
  10. Congressional Record
  11. «Guide to the Hiram Johnson papers, 1895-1945».

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Blackford, Mansel Griffiths. «Businessmen and the regulation of railroads and public utilities in California during the Progressive Era.» Business History Review 44.03 (1970): 307—319.
  • Feinman, Ronald L. Twilight of progressivism: the western Republican senators and the New Deal (Johns Hopkins University Press, 1981)
  • Le Pore, Herbert P. «Prelude to Prejudice: Hiram Johnson, Woodrow Wilson, and the California Alien Land Law Controversy of 1913.» Southern California Quarterly (1979): 99-110. in JSTOR
  • Lower, Richard Coke. A Bloc of One: The Political Career of Hiram W. Johnson (Stanford University Press, 1993)
  • McKee, Irving. «The Background and Early Career of Hiram Warren Johnson, 1866—1910.» Pacific Historical Review (1950): 17-30. in JSTOR
  • Miller, Karen A.J. Populist nationalism: Republican insurgency and American foreign policy making, 1918—1925 (Greenwood, 1999)
  • Olin, Spencer C. California’s prodigal sons: Hiram Johnson and the Progressives, 1911—1917 (U of California Press, 1968)
  • Olin, Spencer C. «Hiram Johnson, the California Progressives, and the Hughes Campaign of 1916.» The Pacific Historical Review (1962): 403—412. in JSTOR
  • Olin, Spencer C. «Hiram Johnson, the Lincoln-Roosevelt League, and the Election of 1910.» California Historical Society Quarterly (1966): 225—240. in JSTOR
  • Shover, John L. «The progressives and the working class vote in California.» Labor History (1969) 10#4 pp: 584—601. online
  • Weatherson, Michael A., and Hal Bochin. Hiram Johnson: Political Revivalist (University Press of America, 1995)
  • Weatherson, Michael A., and Hal Bochin. Hiram Johnson: A Bio-Bibliography (Greenwood Press, 1988)

Առաջնային աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Johnson, Hiram. The diary letters of Hiram Johnson, 1917—1945 (Vol. 1. Garland Publishing, 1983)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայրամ Ջոնսոն» հոդվածին։