Հայրամ Ջոնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայրամ Ջոնսոն
Hiram Johnson 2.jpg
 
Կուսակցություն՝ Progressive Party? և ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և UC Berkeley School of Law?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր սեպտեմբերի 2, 1866(1866-09-02)[1]
Ծննդավայր Սակրամենտո, ԱՄՆ
Վախճանի օր օգոստոսի 6, 1945(1945-08-06)[1] (78 տարեկան)
Վախճանի վայր Բետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
 
Պարգևներ

Կալիֆորնիայի փառքի սրահ

Հայրամ Ուորեն Ջոնսոն (անգլ.՝ Hiram Warren Johnson, սեպտեմբերի 2, 1866(1866-09-02)[1], Սակրամենտո, ԱՄՆ - օգոստոսի 6, 1945(1945-08-06)[1], Բետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի առաջին կեսի առաջատար ամերիկյան քաղաքական գործիչներից մեկը։ Եղել է պրոգրեսիվիզմի և մեկուսացվածության քաղաքականության կողմնակից։ Կալիֆորնիայի 23-րդ նահանգապետ (1911-1917), ԱՄՆ սենատոր (1917-1945): Մասնակցել է 1912 թվականին ԱՄՆ նախագահի ընտրություններին՝ որպես փոխնախագահ, Թեոդոր Ռուզվելտի հետ միասին։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսոնը ծնվել է 1866 թվականի սեպտեմբերի 2-ին Կալիֆորնիա նահանգի Սակրամենտո քաղաքում։ Հայրը Գրոուվ Լոուրենս Ջոնսոնն էր, Հանրապետական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամ, Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովի անդամ, որը մեղադրվում էր ընտրությունների ժամանակ խախտումների և անձնական ֆինանսական շահերի համար ծառայողական դիրքը շահագործելու մեջ: Մայրը՝ Էննի Դեմոնտֆրեդին, ամերիկյան հեղափոխության դուստրերի անդամ էր, պնդելով, որ իր նախնիների մեջ մայրցամաքային բանակի գեներալ էր: Ջոնսոնն ուներ եղբայր և երեք քույր[2]։

Հանրային դպրոցն և Հիլդի քոլեջը ավարտելուց հետո Ջոնսոնը աշխատել է փաստաբանական գրասենյակում որպես ստենոգրաֆիստ: Նա որոշել է շարունակել իրավաբանական գործունեությունը և ընդունվել է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարան: 1888 թվականին փաստաբանական գործունեությանը թույլատրվել է և նա պրակտիկա է կազմակերպել հայրենի քաղաքում։ 1902 թվականին տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո։ Աշխատել է որպես շրջանային դատախազի օգնական և դարձել քաղաքական բարեփոխումների ակտիվ կողմնակից՝ հանդես գալով որպես կոռուպցիայի դեմ։ Նա գրավել է նահանգի հանրության ուշադրությունը, երբ 1908 թվականին քրեական գործ էր հարուցել Ֆրենսիս Հենիի հետ՝ Աբե Ռուֆի և քաղաքապետ Յուջին Շմիցի գործով։ Դա հիմնականում բացատրում է այն փաստը, որ Հենին գնդակահարվել Է դատարանի դահլիճում, որից հետո Ջոնսոնը վերցրել է նախաձեռնությունը և հաղթել գործը: Նա ամուսնացել է Միննի Լ․ Մաքնիլի հետ, զույգը երկու որդի է ունեցել։

Նահանգապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսոնը` որպես նահանգապետ
Ջոնսոնը և նորընտիր փոխնահանգապետ Ա. Ջ. Ուոլեսը (աջից): Los Angeles Herald, 1910 թվականի նոյեմբերի 9

1910 թվականին Ջոնսոնը հաղթել է Լինքոլն-Ռուզվելտի լիգայի նահանգապետի ընտրություններում` որպես լիբերալ հանրապետական, որի քաղաքական հարթակի հիմքը «Southern Pacific Railroad» ընկերության հակազդեցությունն էր: Նախընտրական փուլի ժամանակ բաց ավտոմեքենայով շրջել է նահանգով մեկ։ Ստանձնելով պաշտոնը՝ վարել է պոպուլիստական քաղաքականություն և իրականացրել բազմաթիվ կարևոր բարեփոխումներ։ Ի թիվս այլ բաների` ներկայացել է ԱՄՆ սենատորների համաժողովրդական ընտրությանը, ինչն այդ արտոնությունից զրկել է նահանգի օրենսդիրը: Ջոնսոնի վարչակազմը նաև պնդել է թեկնածուների ավելի քան մեկ քաղաքական կուսակցությունից գրանցվելու իրավունքը, ինչը պետք է թեկնածուներին ազատեր միասնական ընտրատեսակի ճնշումից: 1911 թվականին Ջոնսոնն Առաջադիմական կուսակցությունը խնդրագրի, հանրաքվեի և նահանգի կառավարության հետկանչի իրավունք է սահմանել, ինչը Կալիֆոռնիան դարձրել է ուղղակի ժողովրդավարության աստիճանի գերազանցող ԱՄՆ ցանկացած այլ նահանգ։

Ջոնսոնը կարևոր դեր է խաղացել «Southern Pacific Railroad» իշխանությունը կարգավորող երկաթուղային հանձնաժողովի ստեղծման գործում: Պաշտոնն ստանձնելիս նա ներում է շնորհել երկաթուղային ավազակ Քրիս Էվանսին, սակայն պահանջել է, որ նա լքի Կալիֆոռնիան։

Ի սկզբանե օրինագծին հանդես գալով դեմ՝ Ջոնսոնը, ի վերջո, տեղի է տվել քաղաքական ճնշմանը և պաշտպանել 1913 թվականի՝ օտարերկրացիների համար հողի մասին օրենքը, որն ասիական ներգաղթյալներին թույլ չի տվել (ռասայական հատկանիշով հպատակություն չանցած) հողեր տիրապետել նահանգում[3]:

Ազգային մակարդակով 1912 թվականին Ջոնսոնը դարձել է Առաջադիմական կուսակցության հիմնադիրներից մեկը։ Նույն թվականին նա` որպես ԱՄՆ փոխնախագահի թեկնածու, ընտրություններին մասնակցել է Թեոդոր Ռուզվելտի հետ։ Դա Ռուզվելտին օգնել է Կալիֆոռնիայում հավաքել ձայների 0,2 տոկոսը։ Արդյունքում առաջադիմականների թեկնածուները եզրափակել են երկրորդ հորիզոնականով՝ առաջ անցնելով գործող նախագահ, հանրապետական Ուիլյամ Հովարդ Տաֆտից, բայց, այնուամենայնիվ, տանուլ տալով դեմոկրատների թեկնածու Վուդրո Վիլսոնի ընտրությունները:

1914 թվականին Ջոնսոնը վերընտրվել Է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում՝ գրեթե կրկնակի առաջ անցնելով իր մրցակցից[4][5]:

Սենատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականին Ջոնսոնը հաջողությամբ իրականացրել է ԱՄՆ Սենատի ընտրությունների քարոզարշավը՝ հաղթելով դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջորջ Ս. Փաթոն ավագին, և պաշտոնը ստանձնել է 1917 թվականի մարտի 16-ին՝ «Առաջին զոհը յուրաքանչյուր պատերազմում ճշմարտություն է»: Արտահայտությունը վերաբերում էր Առաջին համաշխարհային պատերազմին ԱՄՆ-ի միանալուն։ Սակայն այս մեջբերման աղբյուրը դեռ որոշված չէ[6]: 1917 թվականից մինչև 1929 թվականը Ջոնսոնը բնակվել է Մերիլենդ նահանգի Ռիվերդեյլ պարկում[7]։

1919 թվականի հունվարին Թեոդոր Ռուզվելտի մահից հետո Ջոնսոնը համարվում էր Առաջադիմական կուսակցության առաջնորդի պաշտոնում գլխավոր թեկնածուն։ Սակայն 1920 թվականին նա չի փորձել վերակենդանացնել կուսակցությունը և հանրապետական կուսակցությունից առաջադրվել է նախագահի թեկնածու։ Առաջին ընտրություններում Ջոնսոնը պարտություն է կրել Օհայոյի սենատոր Ուորեն Հարդինգից։ Ջոնսոնը նաև չի ստացել Ռուզվելտի ընտանիքի աջակցությունը, որոնք աջակցել են Լեոնարդո Վուդի վաղեմի բարեկամին:

Ջոնսոնն օգնել է ընդունել 1924 թվականի ներգաղթի մասին օրենքը (նաև հայտնի է որպես Ջոնսոն-Ռիդի օրենք)՝ համագործակցելով Վալենթայն ՄաքՔլաթչիի և հակաճապոնական այլ լոբբիստների հետ: Օրենքը սահմանափակում էր Ճապոնիայից և արևելաասիական այլ երկրներից ներգաղթյալների մուտքը ԱՄՆ[8]։

Երբ կինոարտադրությունում առաջնորդ էին փնտրում ինքնակարգավորման մարմնի ստեղծման գործընթացը մեկնարկելու և պետական գրաքննությունից ազատվելու համար, Ջոնսոնը Հերբերտ Գուվերի և Ուիլ Հեյսի հետ միասին դիտվում էր որպես պոտենցիալ թեկնածու: Արդյունքում Հեյսը, որը կինոմագնատներին քարոզում էր Գարդինգի օգտին, 1922 թվականի սկզբին նշանակվել է կինոընկերությունների ամերիկյան նոր ասոցիացիայի ղեկավար:

1924 թվականին Ջոնսոնը տասը ձայն է ստացել Հանրապետական կուսակցության թեկնածուի ընտրություններում՝ պարտվելով Քալվին Քուլիջին։ Սենատորի կարգավիճակում Ջոնսոնը չափազանց հայտնի էր: 1934 թվականին նա վերընտրվել Է ընտրողների ձայների 94,5 տոկոսի ամփոփիչ արդյունքով, քանի որ առաջադրվել էր և՛ հանրապետականներից, և՛ դեմոկրատներից, իսկ նրա միակ մրցակիցը սոցիալիստ Ջորջ Կիրկպատրիկն էր[9]:

Հայրամ Ջոնսոնը 1913 թվականին

Ֆրանկլին Ռուզվելտի նախագահության սկզբում Ջոնսոնը պաշտպանել է տնտեսական առողջացման միջոցառումների փաթեթը՝ «Նոր կուրսը», և հետագայում հաճախ գործել է դեմոկրատների օգնիկ և նույնիսկ 1932 և 1936 թվականների նախագահական ընտրություններում պաշտպանել է Ռուզվելտին, թեև երբեք չի փոխել կուսակցական պատկանելությունը: Նա հիասթափվել է Ռուզվելտից և «Նոր կուրսից»՝ Գերագույն դատարանի դատավորների թիվն ավելացնելու նախագահի անհաջող փորձից հետո: Որպես համոզված իզոլյացիոնիստ, Ջոնսոնը դեմ է քվեարկել Ազգերի Լիգային անդամակցությանը: Նա ներկա չէր նիստին, երբ Սենատը կողմ քվեարկել է նմանատիպ կառույցի՝ Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման մասին պայմանագրի վավերացմանը, սակայն հրապարակայնորեն հայտարարել է, որ դեմ կքվեարկեր: Իրականում միայն սենատորներ Հենրիկ Շիփստեդն ու Ուիլյամ Լանգերն են ՄԱԿ-ին դեմ քվեարկել[10]:

Ջոնսոնի ամենամեծ ձեռքբերումը Սենատում դարձել է 66 Կոնգրեսում Կուբայի հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի պաշտոնը: Նա նաև ընդգրկված էր Արտոնագրերի, ներգաղթի, տարածքների և կղզային տարածքների, առևտրի կոմիտեներում:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենատում աշխատելով գրեթե 30 տարի՝ Հայրամ Ջոնսոնը մահացել է 1945 թվականի օգոստոսի 6-ին Մերիլենդի նահանգի Բետեսդայի ռազմածովային հոսպիտալում: Թաղված է Կալիֆոռնիայի Կոլմայի «Cypress Lawn Memorial Park» գերեզմանատանը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսոնի մասին հիշատակել են 2003 թվականի Կալիֆորնիա նահանգում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ, որի ժամանակ գործող նահանգապետին փոխարինելու էր գալիս նորը։ Հենց Ջոնսոնն է գործողության մեջ դրել այն օրենքը, որը թույլ է տալիս նման ընտրություններ անցկացնել։ Քարոզարշավի ընթացքում նահանգապետի թեկնածու Առնոլդ Շվարցենեգերը իր ելույթներում հիշատակել է Ջոնսոնին։

2009 թվականի օգոստոսի 25-ին Կալիֆորնիա նահանգապետ Շվարցենեգեն իր կնոջ՝ Մարիա Շրայվերի հետ միասին հայտարարել էր, որ Ջոնսոնը կընդգրկվի Կալիֆորնիայի փառքի սրահում։ Արարողությունը տեղի է ունեցել 2009 թվականի դեկտեմբերի 1-ին Սակրամենտոյում։

Հայրում Ջոնսոնի (1895-1945) արխիվը գտնվում է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի Բենքրոֆթի գրադարանում[11]։

Սակրամենտոյի ավագ դպրոցներից մեկը անվանակոչված է ի պատիվ Հայրում Ջոնսոնի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. Lewis Francis Byington, «History of San Francisco 3 Vols» (1931), Vol. 2, pages 347—350.
  3. Niiya Brian։ «Hiram Johnson»։ Densho Encyclopedia։ Վերցված է 2014-10-29 
  4. California gubernatorial election, 1914
  5. «The only successful progressive leader»։ The Independent։ 1914-11-16։ Վերցված է 2012-07-24 
  6. Wikiquote, Hiram Johnson
  7. Hachey, Thomas E. American Profiles on Capitol Hill: A Confidential Study for the British Foreign Office in 1943(անգլ.) // Wisconsin Magazine of History : journal. — Т. 57. — № 2. — С. 141—153. Архивировано из первоисточника 21 Հոկտեմբերի 2013. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-21-ին։ Վերցված է 2020-05-11 
  8. «Will Hays: America’s Morality Czar» Archived 2011-09-07 at the Wayback Machine., "Source: 'Will Hays.'
  9. http://elections.harpweek.com/1912/bio-1912-Full.asp?
  10. Congressional Record
  11. «Guide to the Hiram Johnson papers, 1895-1945» 

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Blackford, Mansel Griffiths. «Businessmen and the regulation of railroads and public utilities in California during the Progressive Era.» Business History Review 44.03 (1970): 307—319.
  • Feinman, Ronald L. Twilight of progressivism: the western Republican senators and the New Deal (Johns Hopkins University Press, 1981)
  • Le Pore, Herbert P. «Prelude to Prejudice: Hiram Johnson, Woodrow Wilson, and the California Alien Land Law Controversy of 1913.» Southern California Quarterly (1979): 99-110. in JSTOR
  • Lower, Richard Coke. A Bloc of One: The Political Career of Hiram W. Johnson (Stanford University Press, 1993)
  • McKee, Irving. «The Background and Early Career of Hiram Warren Johnson, 1866—1910.» Pacific Historical Review (1950): 17-30. in JSTOR
  • Miller, Karen A.J. Populist nationalism: Republican insurgency and American foreign policy making, 1918—1925 (Greenwood, 1999)
  • Olin, Spencer C. California’s prodigal sons: Hiram Johnson and the Progressives, 1911—1917 (U of California Press, 1968)
  • Olin, Spencer C. «Hiram Johnson, the California Progressives, and the Hughes Campaign of 1916.» The Pacific Historical Review (1962): 403—412. in JSTOR
  • Olin, Spencer C. «Hiram Johnson, the Lincoln-Roosevelt League, and the Election of 1910.» California Historical Society Quarterly (1966): 225—240. in JSTOR
  • Shover, John L. «The progressives and the working class vote in California.» Labor History (1969) 10#4 pp: 584—601. online
  • Weatherson, Michael A., and Hal Bochin. Hiram Johnson: Political Revivalist (University Press of America, 1995)
  • Weatherson, Michael A., and Hal Bochin. Hiram Johnson: A Bio-Bibliography (Greenwood Press, 1988)

Առաջնային աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Johnson, Hiram. The diary letters of Hiram Johnson, 1917—1945 (Vol. 1. Garland Publishing, 1983)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]