Կլեմենս Հոլցմայստեր
Կլեմենս Հոլցմայստեր գերմ.՝ Clemens Holzmeister | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1886[1][2][3][…] |
Ծննդավայր | Fulpmes, Ինսբրուկ, Տիրոլ, Ավստրիա[4] |
Մահացել է | հունիսի 12, 1983[1][2][3][…] (97 տարեկան) |
Մահվան վայր | Հալայն, Զալցբուրգ, Ավստրիա[4] |
Գերեզման | Petersfriedhof |
Քաղաքացիություն | Բրազիլիա և Ավստրիա |
Կրթություն | Վիեննայի տեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | ճարտարապետ, համալսարանի դասախոս, ուսուցիչ և դիզայներ |
Աշխատավայր | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա և Ստամբուլի տեխնիկական համալսարան |
Կուսակցություն | Հայրենական ճակատ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա, KaV Նորիկա Վիենա և KÖHV Leopoldina Innsbruck? |
Երեխաներ | Յուդիտ Հոլցմայստեր |
Clemens Holzmeister Վիքիպահեստում |
Կլեմենս Հոլցմայստեր (գերմ.՝ Clemens Holzmeister, մարտի 27, 1886[1][2][3][…], Fulpmes, Ինսբրուկ, Տիրոլ, Ավստրիա[4] - հունիսի 12, 1983[1][2][3][…], Հալայն, Զալցբուրգ, Ավստրիա[4]), քսաներորդ դարի առաջին կեսի ավստրիացի նշանավոր ճարտարապետ և թատերական նկարիչ։ Վիեննայի գեղարվեստի ակադեմիան ցուցակագրել է նրա ստեղծագործական ժառանգությունը՝ բաղկացած 673 նախագծերից։
Կլեմենս Հոլցմայստերն անվանի արտիստուհի Ջուդիթ Հոլցմայստերի հայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլցմայստերը ծնվել է ավստրիական Տիրոլ նահանգի Ֆուլպմես գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վիեննայի տեխնոլոգիայի համալսարանում, 1919 թվականին ստացել ճարտարապետության դոկտորի կոչում։ 1924 թվականին, այն բանից հետո, երբ նրա պատրաստած նախագծերից մեկն արժանացել է մրցանակի, նրան ընտրել են Ավստրիայի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության բաժանմունքի ղեկավար։ 1926 թվականին Զալցբուրգի Փառատոնային թատրոնի վերակառուցման նախագծերը պատրաստելուց հետո հրավիրվել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ մնացել է մի քանի տարի՝ աշխատելով կառավարական շինությունների նախագծերի վրա։
1931 թվականին Հոլցմայստերը դարձել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի տնօրեն և Ավստրիայում, Գերմանիայում, Թուրքիայում տարաբնույթ շենքեր նախագծելու հետ մեկտեղ վարել է այդ պաշտոնը մինչև 1938 թվականը, երբ անշլյուս իրականացրած, Ավստրիան Գերմանիային բռնակցած գերմանական նացիստական կառավարությունը նրան պաշտոնանկ է արել; Նացիստները բռնագրավել են նրա գրասենյակներն ու դրանցում եղած փաստաթղթերը, նախագծերը, բայց ինքը, այդ ժամանակ Թուրքիայում գտնվելով, խուսափել է բռնվելուց ու բանտարկվելուց։ Մինչև 1954 թվականը մնացել ու աշխատել է Թուրքիայում, ապա վերադարձել հայրենի Ավստրիա, մասնակցել մի շարք խոշոր նախագծերի պատրաստման աշխատանքներին, այդ թվում՝ սպորտի մեծ պալատի՝ Großes Festspielhaus-ի նախագծմանը։ Նախագծել է բազում կառավարական, հասարակական, կրոնական կառույցներ՝ տեղական շինարարական ավանդույթները մեկնաբանելով նորովի և պարզության հետ մեկտեղ ապահովելով ընդգծված արտահայտչականություն։
Հոլցմայստերը հեղինակել է նաև հուշարձաններ, դեռևս 1930-ական թվականներից աշխատել է որպես թատերական դիզայներ ու նկարիչ։ Մաքս Ռայնհարդի հետ համագործակցելով՝ Զալցբուրգի փառատոնի համար ստեղծել է Faust-City, 1950-ականներին, դարձյալ զալցբուրգյան փառատոնի համար, ձևավորել Don Giovanni (Դոն Ժուան) ներկայացումը, 1955 թվականին՝ Վիեննայի պետական օպերայի Fidelio-ն, որի ներկայացմամբ պիտի բացվեին նորացված օպերան ու Burgtheater-ը։
Հոլցմայստերը հուղարկավորվել է Զալցբուրգի Սուրբ Պետրոս եկեղեցու գերեզմանատանը։
Ստեղծագործությունների ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կրեմատորիա, Վիեննա 1921-1924
- Պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի շենքը, Անկարա, 1927-1930
- Աշխատանքի և զբաղվածության նախարարության շենքը, Անկարա, 1929-1934
- Ռազմական ակադեմիա, Անկարա, 1930-1935
- Աթաթուրքի պալատը, Անկարա, 1931-1932
- Կենտրոնական բանկը, Անկարա, 1931-1933
- Գերագույն դատարանի շենքը Անկարա, 1933-1934
- Ավստրիայի դեսպանատունը, Անկարա, 1933-1934
- Գյուղատնտեսության և առևտրի նախարարության շենքը, Անկարա, 1933-1935
- Հեռահաղորդակցության կենտրոն, Վիեննա, 1935-1939
- Փառատոնային թատրոնը, Զալցբուրգ, 1936-1938
- Թուրքիայի խորհրդարանի շենքը, Անկարա, 1938-1943[6]
- Մարզային թատրոն, Լինց, 1953-1960
- Փառատոնային նոր թատրոնը, Զալցբուրգ, 1955-1960
Մեծարանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավստրիայի պետական մեծ մրցանակ ճարտարապետության համար (1953)
- Վիեննայի պատվո մատանի (1955)
- Գիտության և արվեստի ավստրիական շքանշան (1957)[7]
- Պատվո շքանշան՝ Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար (1981)[8]
- Թուրքիայի Հանրապետության Վաստակի շքանշան (1990)
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kirchenbau ewig neu. Baugedanken und Beispiele, Tyrolia, Innsbruck et Vienne, 1951
- Bilder aus Anatolien. Höhlen und Hane in Kappadokien, avec Gunda Holzmeister et Rudolf Fahrner, Österreischiche Staatsdrückerei, Vienne, 1955
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- (Գերմաներեն) Wilfried Posch, Clemens Holzmeister (1886–1983). Architekt zwischen Kunst und Politik [Clemens Holzmeister (1886–1893), architecte entre art et politique], Molden, Vienne, 2005, 3-85485-133-2
- Luigi Monzo: Kirchen bauen im Dritten Reich. Die Inversion der kirchenbaulichen Erneuerungsdynamik am Beispiel der von Fritz Kempf entworfenen Kirche St. Canisius in Augsburg. In: Das Münster – Zeitschrift für christliche Kunst und Kunstwissenschaft, 68. 2015/1 (April), S. 74–82.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Clemens Holzmeister (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Structurae — Ratingen: 1998.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118553313 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.wienerwohnen.at/hof/1142/Hollergasse-12.html
- ↑ http://www.goethe.de/ins/tr/ank/prj/urs/arc/hol/trindex.htm
- ↑ «Reply to a parliamentary question» (pdf) (German). էջ 36. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Reply to a parliamentary question» (pdf) (German). էջ 621. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Private Homepage mit vielen Bildern
- Werke von Clemens Holzmeister in der Albertina (Wien)
- Clemens Holzmeister im Archiv der Baukunst der Universität Innsbruck
- Clemens Holzmeister im Architektenlexikon des Architekturzentrum Wien
- Archivaufnahmen mit Clemens Holzmeister im Onlinearchiv der Österreichischen Mediathek (Interviews, Radiobeiträge)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլեմենս Հոլցմայստեր» հոդվածին։ |
|