Հալայն
| Ավստրիայի համայնքներ և Քաղաքյին համայնք | |||
|---|---|---|---|
| Հալայն | |||
| գերմ.՝ Hallein | |||
| |||
| 47°40′52″N 13°5′34″E / 47.68111°N 13.09278°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Hallein District? | ||
| Առաջին հիշատակում | 1198 | ||
| Մակերես | 26,98 կմ² | ||
| ԲԾՄ | 447±1 մետր | ||
| Բնակչություն | ▲21 150 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
| Հեռախոսային կոդ | 06245 | ||
| Փոստային դասիչ | 5400 | ||
| Ավտոմոբիլային կոդ | HA | ||
| Պաշտոնական կայք | hallein.gv.at(գերմ.) և hallein.gv.at(գերմ.) | ||
|
| |||

Հալայն[2] (գերմ.՝ Hallein), քաղաք, շրջկենտրոն Ավստրիայում՝ Զալցբուրգի դաշնային երկրամասում, Զալցախ գետի ափերին։ Զբաղեցնում է 26,98 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2016 թվականի տվյալներով եղել է 21.043[3]:
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հալայնում գործում են երկու թանգարան։ Կելտենմուզեումում (Keltenmuseum) ցուցադրված են գտածոներ և այլ նյութեր, որոնք ներկայացնում են Հալշտատի վաղ շրջանի, կելտական La Tène մշակույթի, միջնադարի, Վերածննդի դարաշրջանի, աղի արդյունահանման ժամանակաշրջանի պատմությունն ու մշակույթը[4]։ «Լուռ գիշեր» (The Silent Night) խորագիրը կրող թանգարանում ցուցադրված նյութերն առնչվում են սուրբծննդյան հանրահայտ երգերից մեկի հեղինակի՝ կոմպոզիտոր Ֆրանց Գրուբերի կյանքին ու ստեղծագործությանը։ Դրանց թվում են քնարերգու Յոզեֆ Մորի օգտագործած կիթառը, մի շարք երաժշտական երկերի նոտագրություններ[5]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները 1869-2011 թթ. ՝ ըստ Ավստրիայի վիճակագրական բյուրոյի տվյալների[6].

Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հալայնում է կյանքի վերջին տարիներն անցկացրել և վախճանվել կոմպոզիտոր Ֆրանց Գրուբերը։ Այս քաղաքում են ծնվել անվանի մարզիկներ՝ լեռնադահուկորդներ՝ օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Աննա Ֆենինգերը, օլիմպիական չեմպիոն Թոմաս Շտանգասինգերը, աշխարհի կրկնակի գավաթակիր Մարսել Հիրշերը, թենիսիստուհի Աննա Վիզները...
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրուբերի թանգարանը
- Keltenmuseum-ը
- Կելտական փողային երաժշտական գործիք Keltenmuseum-ից
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bergland. Illustrierte Alpenländische Monatsschrift. 12. Jahrgang, Nummer 8. Verlag der Wagner´schen Universitäts-Buchdruckerei, Innsbruck 1930.
- Fritz Moosleitner: Hallein. Portrait einer Kleinstadt. Bilddokumente zur Bau- und Kulturgeschichte der Salinenstadt. Hrsg. Ortsbildschutzkommission der Stadt Hallein in Zusammenarbeit mit dem Keltenmuseum Hallein. Mitarbeit von Fritz Koller, Linde Moldan, Anton Puttinger, Christa Svoboda, Friederike Zaisberger, Kurt Zeller. Hallein 1989.
- Fritz Koller: Die Salzachschiffahrt bis zum 16. Jahrhundert. In: Mitteilungen der Gesellschaft für Salzburger Landeskunde. Band 123, Salzburg 1983, S. 1–126
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018 — Statistics Austria.
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 402.
- ↑ Statistik Austria: Bevölkerung zu Jahresbeginn 2002-2017 nach Gemeinden (Gebietsstand 1. Januar 2017)
- ↑ Keltenmuseum, 2013. http://www.keltenmuseum.at/de/ Արխիվացված 2013-12-16 Wayback Machine
- ↑ Kelten-Salz-Kultur, 2013. http://hallein.com/wEnglish/sehenswertes/hallein.php Արխիվացված 2018-01-19 Wayback Machine
- ↑ Statistik Austria
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիճամփորդն ունի Հալայնին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- (Գերմաներեն) Hallein official website
- A timeline of Hallein salt mining can be found at http://www.salzwelten.at/en/hallein/saltmine/history/ Արխիվացված 2016-03-19 Wayback Machine
- Webseite der Gemeinde
- Bezirkshauptmannschaft Hallein Արխիվացված 2014-02-09 Wayback Machine
- Stille-Nacht-Ort Hallein Արխիվացված 2021-09-25 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալայն» հոդվածին։ |
| ||||||||||||||||

