Ֆրանց Գրուբեր
| Ֆրանց Գրուբեր | |
|---|---|
| Ի ծնե անուն | գերմ.՝ Conrad Franz Xaver Gruber |
| Ծնվել է | նոյեմբերի 25, 1787[1][2][3][…] Unterweitzberg, Hochburg-Ach, Բրաունաու ամ Ին, Վերին Ավստրիա, Ավստրիա[4][5] |
| Երկիր | |
| Մահացել է | հունիսի 7, 1863[1][3][6][…] (75 տարեկան) Հալայն, Զալցբուրգ, Ավստրիա[7][8][6][…] |
| Ժանրեր | խմբերգային երաժշտություն[9] |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, բանաստեղծ, երգեհոնահար և ուսուցիչ |
| Գործիքներ | երգեհոն և կիթառ |
Ֆրանց Քսավյեր Գրուբեր (գերմ.՝ Franz Xaver Gruber, նոյեմբերի 25, 1787[1][2][3][…], Unterweitzberg, Hochburg-Ach, Բրաունաու ամ Ին, Վերին Ավստրիա, Ավստրիա[4][5] - հունիսի 7, 1863[1][3][6][…], Հալայն, Զալցբուրգ, Ավստրիա[7][8][6][…]), ավստրիական տարրական դպրոցի ուսուցիչ և եկեղեցական երգեհոնահար Արնսդորֆ գյուղում։ Հայտնի է իր «Լուռ գիշեր» (Silent Night) Սուրբ Ծննունդի տոների նվիրված հիմնի երաժշտությամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրուբերը ծնվել է 1787 թվականի նոյեմբերի 25-ին Խոչբուրգ գյուղում, վերին Ավստրիա, Յոզեֆ և Մարիա Գրուբերների ընտանիքում։ Կնքվելուց նրան տրվել է «Կոնդրադ Քսավյե» անունը, որը այնուհետև փոխվել է «Ֆրանց Քսավյեր»-ով։ Նրա առաջի երաժշտության ուսուցիչը, եղել է իր դպրոցական ուսուցիչ Անդրեաս Պետերլեխները։
Մինչև 18 տարեկան լռանալը Գրուբերը աշխատել է ջուլհակ, այնուհետև վերապատրաստվել է որպես ուսուցիչ (վարժապետ)։ Ամբողջական երաժշտական կրթություն նա ստացել է Բուրգհաուզեն գյուղի եկեղեցու երգեհոնահար, Գեորգ Հարթդոբլերի մոտ։ 1807 թ. նա դառնում է ուսուցիչ Արնսդորֆում։ Այնուհետ եկեղեցու սպասավոր և երգեհոնահար։ 1829 թվականին Գրուբերը տեղափոխվում է Բերնդորֆ, իսկ մի քանի տարի անց Հալլեն, Զալցբուրգի մոտակայքում, որտեղ դառնում է երգչախմբի ղեկավար, որտեղ նաև երգում է, և երգեհոնահար։
«Լուռ գիշեր» (Silent Night)
[խմբագրել | խմբագրել կոդը]1816 թվականին նա ստանձնում է լրացուցիչ աշխատանք, հարևան Օբերնդօրֆ գյուղի, Սուրբ Նիկողոս եկեղեցում (St Nicholas Church), որպես երգեհոնահար և երգչախմբի ղեկավար։ Կաթոլիկ քահանա Ջոզեֆ Մորի հետ համատեղ, որը գրել է բանաստեղծության գերմաներեն բնօրինակը, Գրուբերը գրում է «Լուռ գիշեր» (Silent Night) Սուրբ Ծննդյանը նվիրված հիմնի երաժշտությունը։ Քանի որ այդ ժամանակ եկեղեցու երգեհոնը վնասված էր, Գրուբերը գրել է երաժշտությունը կիթառի համար։ Առաջի անգամ "Լուռ գիշերը", գերմաներեն Stille Nacht, կատարվել է նրանց երկուսի կողմից 1818 թվականին, Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան պատարագին Սուրբ Նիկողոս եկեղեցում։ Մորը կատարում էր երաժշտությունը կիթառի վրա, իսկ երգչախումբը կրկնում էր իր ետևից ամեն վանկի վերջի երկու տողը։
Տարիներ անց, Գրուբերը կատարել է լրացուցիչ վերափոխում (arrangements) երգեհոնի և երգեհոնի և երաժշտախմբի համար, ինչպես նաև դարձել է բազմաթիվ այլ (եկեղեցական) երգերի հեղինակ, որոնցից շատերը մինչ այժմ տպագրվում են և կատարվում ավստրիական եկեղեցիներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 Österreichisches Musiklexikon Online — doi:10.1553/0X000209A5
- 1 2 Mayröcker F. Von den Stillen im Lande (գերմ.): Pflichtschullehrer als Dichter, Schriftsteller und Komponisten — W: 1968. — S. 36.
- 1 2 3 4 Archivio Storico Ricordi — 1808.
- 1 2 http://www.rvharvey.com/silentnight.htm
- 1 2 http://carmelnet.org/christmas/SilentNight/Origins/origins.htm
- ↑ https://www.klassika.info/Komponisten/Gruber_FX/wv_jahr.html
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Գրուբեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||