Կլաուդիո Մարկիզիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլաուդիո Մարկիզիո
իտալ.՝ Claudio Marchisio
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իտալիա
Մականուն Il Principino[1]
Ծննդյան ամսաթիվ հունվարի 19, 1986(1986-01-19)[2][3] (38 տարեկան)
Ծննդավայր Թուրին, Իտալիա[2][1][4]
Հասակ 179 սմ
Քաշ 74 կիլոգրամ[5]
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Յուվենտուս
Համար 8
Պատանեկան կարիերա
1993-2006 Իտալիա Յուվենտուս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-
2007-2008
Իտալիա Յուվենտուս
 Իտալիա Էմպոլի
203 (29)
26 (0)
Ազգային հավաքական
2006
2007-2009
2009-
ԻտալիաԻտալիայի ֆ. ա. հ. (Մ20)
ԻտալիաԻտալիայի ֆ. ա. հ. (Մ21)
ԻտալիաԻտալիայի ՖԱՀ
1 (0)
14 (0)
48 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կլաուդիո Մարկիզիո (հունվարի 19, 1986(1986-01-19)[2][3], Թուրին, Իտալիա[2][1][4]), իտալացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուս»ում և Իտալիայի ազգային հավաքականում։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկիզիոն ծնվել է և մեծացել է Թուրինի արվարձաններից մեկում։ Նրա ամբողջ ընտանիքը եղել է «Յուվենտուս»ի երկրպագու։ Հետագայում նրա հետաքրքրությունը ֆուտբոլի հանդեպ ավելի ու ավելի է մեծանում։ Եվ նա ընդունվում է «Յուվենտուս»ի ակադեմիա(7 տարեկան հասակում)։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուվենտուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիայում երկար ժամանակ նա խաղացել է որպես ենթահարձակվող։ Այդ ժամանակ նա հնարավորություն է ունելցել շփելու իր կուռքի` Ալեսանդրո Դել Պիերոյի հետ։ 16 տարեկան հասակում նա սկսել է ավելի շատ հանդես գալ կիսապաշտպանությունում, որն էլ հետագայում դառնում է նրա հիմնական դիրքը։ 2005-2006 մրցաշրջանում Ֆաբիո Կապելլոյի հրահանգով նա տեղփոխվում է առաջին թիմ։ Եվ իր առաջին հանդիպումը անցկացնում «Կալիարի»ի հետ խաղում։ Հաջորդ մրցաշրջանի սկզբում նա նույնպես հանդես էր գալիս Բ թիմում, սակայն տեղափոխվեց առաջին թիմ և ստացավ 15 համարը։ Սեպտեմբերի վերջին օգնել է թիմին հաղթել «Ինտեր»ի հետ սկզբունքային խաղում(5:1)։

Էմպոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հուլիսի 25-ին նա վարձավճարով տեղփոխվել է «Եմպոլի»։ Այստեղ նա անցկացնելու էր 2007-2008 մրցաշրջանը։ Նա իր դեբյուտը այստեղ նշել է օգոստոսի 26-ին «Ֆիորենտինա»յի հետ խաղում։ Իսկ եվրոպական մրցաշարերում իր դեբյուտը նշել է «Ցյուրիխ»ի հետ խաղում։ Մարկիզիոն «Եմպոլի»ում հանդիսանում էր առանցքային խաղացող։

Վերադարձ դեպի Յուվենտուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ մրցաշրջանում վերադարձել է «Յուվենտուս»։ Նա Յուվենտուսւմ էլ էր առանցքային խաղացողներից մեկը։ Օգոստոսին իր դեբյուտն է նշել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում՝ «Արթմեդ»ի հետ խաղում։ Դեկտեմբեր ամսին նա արդեն մեծ ճանաչում էր ձեռք բերել «Յուվենտուս»ի երկրպագուների մեջ։ Հենց այդ ամսին էլ նա նշեց իր 23 ամյակը, իսկ առաջին գոլը խփել է «Ֆիորենտինայի» դարպասը։

Մարկիզիոն Իտալիայի ազգային հավաքականում

Իտալիայի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի օգոստոսի 12-ին նա իր դեբյուտն է նշել Շվեցարիայի հետ ընկերական խաղում(0։0)։ Առաջին անգամ միջազգային խաղերում դաշտ է դուրս եկել 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում՝ Բուլղարիայի հետ խաղում։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփել է 2011 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Սերբիայի հավաքականի դարպասը, հետաքրքիրն այն է որ խաղի նախօրեին Մարկիզիոն նշել է, որ ցանկանում է բացել իր գոլերի թիվը ազգային հավաքականի կազմում։ Եվրոպայի 2012 թվականի առաջնության ժամանակ Մարկիզիոն թիմի հիմանկան խաղացողներից մեկն էր։ Նա իր թիմին օգնեց հասնել մինչև եզրափակիչ, որտեղ Իտալիայի հավաքականը պարտվեց Իսպանիայի հավաքականին (0։4)։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրագավաթ Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Յուվենտուս 2005-2006 0 0 0 0 - - - - - 0 0
2006-2007 Սերիա B 25 0 1 0 - - - - - 26 0
Ընդհանուր 25 0 1 0 0 0 0 0 26 0
Էմպոլի 2007-2008 Seria A 26 0 1 0 ՈՒԳ 2 0 - - 29 0
Ընդհանուր 26 0 1 0 2 0 0 0 29 0
Յուվենտուս 2008-2009 Seria A 24 3 2 0 ՉԼ 6 0 - - 32 3
2009-2010 Seria A 28 3 0 0 ՉԼ ԵԼ 7 0 - - 35 3
2010-2011 Seria A 32 4 1 0 ԵԼ 8 0 - - 41 4
2011-2012 Seria A 36 9 3 1 - - - 39 10
2012-2013 Seria A 29 6 2 0 ՉԼ 8 2 1 0 40 8
2013-2014 Seria A 29 4 2 0 ՉԼ, ԵԼ 11 1 1 0 36 5
2014-2015 Seria A 35 3 4 0 ՉԼ 12 0 1 0 50 3
2015-2016 Seria A 23 0 3 0 ՉԼ 5 0 1 0 32 0
Ընդհանուր Յուվենթուսում 260 32 19 1 56 3 4 0 340 36
Ընդհանուր կարիերայի ընթացքում 286 32 20 1 58 3 4 0 368 36

2016 թվականի մայիսի 14-ի տվյալներով

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 - Իտալիա Մ20 1(0)
  • 2007-2009 - Իտալիա Մ21 14(0)
  • 2009 - Իտալիա 48(4)

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքականում նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի փոխչեմպիոն - 2012
  • Կոնֆեդերացիաների գավաթի բրոնզե մեդալակիր - 2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուդիո Մարկիզիո» հոդվածին։