Jump to content

Կաստորի և Պոլիդևքեսի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաստորի և Պոլիդևքեսի տաճար
Tempio dei Dioscuri
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀռոմՀռոմի ֆորում
Քարտեզ
Քարտեզ

Կաստորի և Պոլիդևքեսի տաճար (Italian: Tempio dei Dioscuri), անտիկ տաճար Իտալիայի մայրաքաղաք Հռոմում[1]։ Տեղակայված է Հռոմի ֆորումում։ Սկզբնական շինությունը կառուցվել է Առաջին Լատինական պատերազմում տարած հաղթանակի պատվին (Մ․ թ․ ա 495)։ Կաստորը և Պոլիդևքեսը Զևսի և Լեդայի երկվորյակ որդիներն են։ Նրանց պաշտամունքը Հռոմ է եկել Հունաստանից[2]։

Հին Հռոմի վերջին թագավորը՝ Լուկիոս Տարքվինիոս Գոռոզն ու իր դաշնակից լատինացիները պատերազմ սկսեցին նորընծա Հռոմեական Հանրապետության հետ, և հռոմեացի դիկտատոր Ավլուս Պոստումիոս Ալբուս Ռեգիլլենսիսը խոստացավ կառուցել Dioscuri տաճար, եթե հանրապետականները կարողանան հաղթել։ Ըստ լեգենդի Կաստորն ու Պոլիդևքեսը հայտնվեցին ճակատամարտում և օգնեցին հանրապետականներին։ Ավարտից հետո նրանք հայտնվում են Հռոմի ֆորումում և հայտարարում հաղթանակի մասին։ Տաճարը կանգնեցված է նրանց հայտնվելու ենթադրյալ տեղում։

Տաճարի օծումը տեղի է ունեցել Մ․ թ․ ա 484 թվականի հուլիսի 15-ին Պոստումիոսի որդու կողմից[3]։

Հանրապետության ժամանակաշրջանում տաճարը ծառայում էր որպես Հռոմի սենատի հանդիպման վայր, իսկ Մ․ թ․ ա 2-րդ դարի կեսերին դրա ամբիոնը ճառասացների հարթակն էր։ Կայսերական ժամանակաշրջանում տաճարը եղել է Պետական գանձարան։

Հնագիտական տաճարը լիովին վերակառուցվել և ընդլայնվել է Մ․ թ․ ա 117 թվականին Լուցիոս Ցեցիլիոս Մետելոս Դալմատիոսի կողմից։ Հետագայում Մ․ թ․ ա 73 թվականին Գայոս Վերրեսը նորից վերանորոգել է վերը նշված տաճարը։

Մ․ թ․ ա 14 թվականին ֆորումի մեծ մասը հրդեհվում է։ Լիվիայի որդին՝ Տիբերիոսը վերակառուցում է Կաստորի և Պոլիդևքեսի տաճարը։ Վերջինիս օծումը տեղի է ունեցել 6-րդ դարում։ Ներկայիս տաճարի մնացորդները Տիբերիոսի ժամանակաշրջանինն են, բացի ամբիոնից։ Վերջինս կառուցվել է Մետելլուսի օրոք։

Ըստ անգլիացի պատմաբան Էդվարդ Գիբբոնի տաճարը եղել է Հռոմեական սենատի գաղտնի հավաքատեղին։ Այդ մասին վկայել է նաև Կիկերոնը[4]։

Տաճարը հավանաբար անկում է ապրել 4-րդ դարում, Lacus Juturnae ավազանի դիմացի պատը կառուցվել է դրա մնացորդներով։ Նրա հետագա պատմության մասին այլևս ոչինչ հայտնի չէ։ 15-րդ դարում սկզբնական կառույցից միայն երեք սյուն է կանգուն մնացել։ Տաճարի հարակից փողոցը կրել է via Trium Columnarum անունը։

1760 թվականին փլուզված սյուները հայտնաբերվեցին և կանգեցվեցին։ Այսօր կանգուն են երեք սյուները և ամբիոնը։ Դրանք ֆորումի ամենահայտնի առանձնահատկություններից մեկն են։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարն ուներ ութ կորնթոսյան սյուներ կարճ կողմերում և տասնմեկ սյուն՝ երկար կողմերում։ Ամբիոնն ունեցել է 7 մ բարձրություն, 32 մ լայնություն և 49 մ երկարություն։ Կառույցը պատված է եղել տուֆով, որը հետագայում հեռացվել է։ Ըստ հնագույն աղբյուրների տաճարն ունեցել է եզակի կենտրոնական աստիճան, որով բարձրանում էին ամբիոն, սակայն պեղումների արդյունքում հայտնաբերվել են երկկողմանի աստիճաններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. L. Richardson, jr (1992 թ․ հոկտեմբերի 1). A New Topographical Dictionary of Ancient Rome. JHU Press. էջեր 75–. ISBN 978-0-8018-4300-6.
  2. John Henry Parker (1879). The Archaeology of Rome: Forum romanum et magnum. J. Parker. էջեր 33–.
  3. Livy, Ab urbe condita, 2.42
  4. Cicero, In Verrem 2.1.129

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաստորի և Պոլիդևքեսի տաճար» հոդվածին։