Կամբոջայի տնտեսություն
Վիճակագրություն | |
---|---|
ՀՆԱ | 22 158 209 502,639 $[1] |
ՀՆԱ-ի աճ | 7 ± 0,1 տոկոս[2] |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | 1384 $[3] |
Գնաճ (ՍԳԻ) | 3,5 ± 0,1 տոկոս[4] |
Կամբոջա, հիմնականում գյուղատնտեսական երկիր է։ Այն Ասիայի և աշխարհի ամենաքիչ զարգացած երկրներից է, սակայն աճի տեմպերով այն Հարավարևելյան Ասիայի և աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն է։
Գյուղատնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսությունում աշխատում է աշխատունակ բնակչության 60%-ը, այն ապահովում է երկրի ընդհանուր ՀՆԱ-ի մոտ մեկ երրորդը։ Երկրի տարածքի մեկ հինգերորդը մշակվում է, գյուղատնտեսական հիմնական մշակաբույսը բրինձն է (2009 թվականի բերքը՝ 7,6 մլն տոննա բրինձ, աշխարհում 13-րդը)։ 2000-ականներին Կամբոջան կրկին դարձավ բրինձ արտահանող երկիր, 30 տարվա ընդմիջումից հետո (2010 թվական՝ 800,000 տոննա)[5]։
Աճում են նաև եգիպտացորեն (258 հազար տոննա), բանան (148 հազար տոննա), բնական կաուչուկ (27 հազար տոննա, 16-րդ տեղ աշխարհում)։
2009 թվականին ձկան որսը կազմել է 515000 տոննա (աշխարհում 38-րդ տեղը), ներքին քաղցրահամ ջրերն ապահովում են ձկան որսի 95%-ը, որի մեծ մասը որսված է Տոնլե Սապ լճում[6]։ Ազգային տնտեսության առաջատար ճյուղերից մեկը ծառահատումն է։ Աճեցվում են Կամբոջայի համար ավանդական արժեքավոր փայտի տեսակներ՝ տեքի, ճանդանի, էբենի և կարմրափայտի փայտանյութ, որոնք օգտագործվում են թանկարժեք կահույքի արտադրության մեջ և արտահանվում են։
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամբոջայի տարածքում ուսումնասիրվել են այնպիսի օգտակար հանածոներ, ինչպիսիք են պղինձը, ոսկին, ածուխը, բոքսիտը, մանգանը, արդյունահանվում են թանկարժեք քարեր։ Մշակող արդյունաբերությունը ներկայացված է հիմնականում գյուղատնտեսական հումքի, ձկան և փայտի վերամշակմամբ, ցեմենտի, ծխախոտի, օճառի, հագուստի արտադրությամբ։ Կամբոջայի արտահանման հիմնական ապրանքը տեքստիլն է։ Երկրում գործում է 273 տեքստիլ գործարան, որտեղ աշխատում է ընդհանուր առմամբ 319 հազար մարդ։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբոսաշրջությունը Կամբոջայի տնտեսության կարևորագույն ոլորտն է, որն ապահովում է ՀՆԱ-ի մինչև 8,5%-ը և ապահովում է ավելի քան 500 հազար աշխատատեղ։ 2010 թվականին երկիր է այցելել 2,5 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ։ Մոլախաղի արգելքը վերաբերում է միայն երկրի քաղաքացիներին, սակայն այն հաճախ խախտվում է տեղի բնակիչների կողմից։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդանավակայաններ
- ընդամենը՝ 17
- ծածկույթով՝ 6
- առանց ծածկույթի՝ 11
Երկաթուղիներ
- ընդամենը՝ 690 կմ
Մայրուղիներ
- ընդամենը՝ 38093 կմ
- ծածկույթով՝ 2977 կմ
- առանց ծածկույթի՝ 35116 կմ
Ջրային տրանսպորտ
- ընդհանուր նավեր՝ 620
- օտարերկրացիներին պատկանող ՝ 426 (Կանադա՝ 2, Չինաստան՝ 203, Կիպրոս՝ 8, Բելգիա՝ 1, Եգիպտոս՝ 12, Էստոնիա՝ 1, Ֆրանսիական Պոլինեզիա՝ 1, Գաբոն՝ 1, Հունաստան՝ 2, Հոնկոնգ՝ 11, Ինդոնեզիա՝ 2, Ճապոնիա՝ 2, Հարավային Կորեա՝ 11, Լատվիա՝ 1, Լիբանան՝ 6, Նիդեռլանդներ՝ 1, Ռումինիա՝ 1, Ռուսաստան՝ 60, Սինգապուր՝ 4, Սիրիա՝ 22, Թայվան՝ 1, Թուրքիա՝ 26, Ուկրաինա՝ 37, ԱՄԷ՝ 2, ԱՄՆ՝ 4, Մեծ Բրիտանիա՝ 3, Վիետնամ՝ 1)[7]:
Առևտուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտահանում՝ 10,45 միլիարդ դոլար (2017 թվական)
- Արտահանվող ապրանքներ` հագուստ, փայտանյութ, կաուչուկ, բրինձ, ձուկ, ծխախոտ, կոշիկ
- Արտահանման գործընկերներ՝ ԱՄՆ՝ 21,5%, Մեծ Բրիտանիա՝ 9%, Գերմանիա՝ 8,6%, Ճապոնիա՝ 7,6%, Չինաստան՝ 6,9%, Կանադա՝ 6,7%, Իսպանիա՝ 4,7%, Բելգիա՝ 4,5%
- Ներմուծում ՝ 11,29 միլիարդ դոլար (2017 թվական)
- Ներմուծվող ապրանքներ՝ վառելիք, ծխախոտ, ոսկի, շինանյութ, ավտոմեքենա, դեղորայք
- Ներմուծման գործընկերներ՝ Չինաստան՝ 34,1%, Սինգապուր՝ 12,8%, Թաիլանդ՝ 12,4%, Վիետնամ՝ 10,1%
Բնակչության եկամուտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամբոջայում պետական նվազագույն աշխատավարձ չկա, բայց կա հագուստի և կոշիկի արդյունաբերության մեջ։ 2020 թվականի հունվարի 1-ից հագուստի և կոշկեղենի ոլորտում նվազագույն աշխատավարձը 190 դոլար է։ Նվազագույն ամսական աշխատավարձից բացի, աշխատողները ստանում են նաև հավելյալ արտոնություններ, այդ թվում՝ ամսական 10 դոլար՝ ոչ աշխատանքային արձակուրդի համար և 7 դոլար՝ տրանսպորտի, վարձակալության և սննդի համար[8][9][10][11][12]։
Ծանոթագրոթյուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — WB.
- ↑ http://www.imf.org/external/datamapper/NGDP_RPCH@WEO?year=2016
- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — WB.
- ↑ http://www.imf.org/external/datamapper/PCPIEPCH@WEO?year=2016
- ↑ «Cambodia». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Королевство Камбоджа (Кампучия)». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «CIA — The World Factbook». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Spotlight: Cambodia raises minimum wage for garment, footwear sectors for 2020 - Xinhua | English.news.cn». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Cambodia labour ministry & unions to negotiate 2020 minimum wage for garment workers - Business & Human Rights Resource Centre». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Minimum wage set at $190 for 2020Phnom Penh Post». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Cambodia Minimum Wages | 2012-2020 Data | 2021-2022 Forecast | Historical | Chart». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Minimum wage - Cambodia - WageIndicator.org». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.