Խաչված նետերի կուսակցություն
Խաչված նետերի կուսակցություն հունգ.՝ Nyilaskeresztes Párt – Hungarista Mozgalom | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հունգարիայի Թագավորություն |
Առաջնորդ | Ֆերենց Սալաշի |
Հիմնադրված | մարտի 15, 1939 |
Լուծարված | մայիսի 1, 1945 |
Գաղափարախոսություն | Hungarian nationalism?, Hungarian Turanism?, Hungarian irredentism?, agrarianism?, anti-Arab racism?, հակասեմականության և Third Position? |
Շտաբ | Անդրաշի պողոտա, Բուդապեշտի IV շրջան, Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն |
Arrow Cross Party Վիքիպահեստում |
Խաչված նետերի կուսակցություն կամ Նիլաս (հունգ.՝ Nyilaskeresztes Párt – Hungarista Mozgalom, բառացիորեն՝ «Խաչված նետերի կուսակցություն՝ հունգարական շարժում» կամ «nyilas»), Ֆերենց Սալաշիի գլխավորած հունգարական նացիոնալ-սոցիալիստական կուսակցություն, որը Հունգարիայի իշխանության գլուխ է կանգնել 1944 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 1945 թվականի մարտի 28-ը։ Կարճատև իշխանության ընթացքում 10-15 հազար քաղաքացիական անձ, որոնցից շատերը հրեա և գնչու էին, սպանվեցին[1][2], իսկ 80 000 մարդ աքսորվեց Հունգարիայից Ավստրիայի համակենտրոնացման ճամբարներ[3]։ Պատերազմից հետո Սալաշին և կուսակցության մյուս անդամները դատապարտվեցին հունգարական դատարանների կողմից՝ որպես ռազմական հանցագործներ։
Հիմնումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցությունը հիմնվել է Ֆերենց Սալաշիի կողմից 1935 թվականին՝ որպես Ազգային ազատության կուսակցություն[4][5]։ Կուսակցությունը 1937 թվականին օրենքից դուրս հայտարարվեց, բայց կրկին վերակազմավորվեց 1939 թվականին՝ որպես Խաչված նետերի կուսակցություն, և, ինչպես ասում են, այն բավականին հստակ կողմնորոշում ուներ Գերմանիայի նացիստական կուսակցության նկատմամբ՝ չնայած այն փաստին, որ Սալաշին հաճախ և կոպտորեն քննադատում էր Գերմանիայի ֆաշիստական քաղաքականությունը[6]։ Կուսակցության պատկերագրությունը ներշնչվել էր նացիստներից․ Խաչված նետերի կուսակցության խորհրդանիշը մագյար ցեղի խորհրդանիշն էր, որոնք բնակեցրել են Հունգարիան՝ առաջադրելով հունգարացիների մաքրարյունության գաղափարը, այսինքն իրենց նացիստական սվաստիկան փաստում էր արիների դասին պատկանելը[7]։ Կուսակցության խորհրդանիշը հղում է նաև Տրիանոնի պայմանագիրը խզելու ու հունգարական պետության սահմաններն ընդարձակելու ու նախկին Հունգարիայի թագավորության տարածքը վերադարձնելու ձգտմանը[7]։
Գաղափարախոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցության գաղափարախոսությունը նման էր գերմանական նացիոնալ–սոցիալիզմի հայացքներին, սակայն ավելի հստակ համեմատություն կարելի էր կատարել ավստրոֆաշիզմի հետ։ Կուսակցությունն ու նրա ղեկավարը սկզբնական շրջանում դեմ էին գերմանական գեոքաղաքական պլաններին, այդ պատճառով Ադոլֆ Հիտլերից երկար ժամանակ պահանջվեց Սալաշիին ու նրա կուսակցությանն ընդառաջ գնալու համար։ Չնայած Խաչված նետերի կուսակցությունը անկասկած ավելի ռասիստական քաղաքականություն էր վարում քան Հորտին՝ այն, այնուամենայնիվ, շատ էր տարբերովում ՆՍԳԲԿ–ից։ Այն նաև տնտեսապես ավելի ռադիկալ էր քան մյուս ֆաշիստական միությունները[7]։
Իշխանության գալը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչված նետերի կուսակցության ազդեցության արմատները հասնում են մինչև հակահրեական տրամադության բռնկումը, որը հետևեց կոմունիստական խռովությանը։ Որոշ կոմուսնիստ առաջնորդներ, որոնցից է Թիբոր Սամուելին, ով ծագում էր հրեական ընտանիքներից, կամ Բելա Կունը, ում հայրը հրեա էր, իսկ մայրը՝ ընդդիմադիր, հրեաներ էին, ինչի պատճառով էր Հունգարական Խորհրդային Հանրապետության իշխանությունը շատերի մոտ սկսվում է ասոցացվել հրեական–բոլշևիկյան դավադրության հետ։
1919 թվականի օգոստոսին կոմունիստական իշխանության ճնշումից հետո պահպանողականները ծովակալ Միկլոշ Հորթիի գլխավորությամբ ազգն առան իրենց իշխանության տակ։ 1930–ականների ընթացքում Խաչված նետերի կուսակցությունը, հաղթելով սոցիալ–դեմոկրատներին, սկսեց դոմինանտել Բուդապեշտի աշխատավոր հասարակության շրջանում։ Խաչված նետերի կուսակցությունը մեծապես աջակցություն ստացավ զինվորական սպաներից, զինվորներից և գյուղատնտեսական աշխատավորներից։ Սա Հունգարիայի բացահայտ ֆաշիստական խմբավորումներից միայն մեկը, սակայն ամենանկատվողն էր։ Երբ այն 1939 թվականի մայիսին բողոքարկեց ընտրության արդյունքները, միակ ընտրությունը, որին նա մասնակցել էր, կուսակցությունը ստացավ ձայների 15%–ը և 29 տեղ հունգարական խորհրդարանում։ Սա անկասկած տպավորիչ արդյունք էր, քանի որ շատ հունգարացիների արգելված էր քվեարկել։ Կուսակցությունը դարձավ Հունգարիայի ամենաազդեցիկներից մեկը, սակայն Հորտին Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին արգելեց Խաչված նետերի կուսակցության գործունեությունը՝ ստիպելով վերջիններիս գործել ընդհատակում։
1944 թվականին կուսկացության ճակատագրի վրա խաչ քաշվեց, երբ Հիտլերը կորցրեց իր համբերությունը Հորտիի և նրա փոխնախարար Միկլոշ Կալլաիի նկատմամբ։ 1944 թվականի մարտին գերմանացիները ներխուժեցին և պաշտոնապես շրջափակեցին Հունգարիան, Կալլաին դիմեց փախուստի և փոխարինվեց նացիստական վստահված անձով, ում առաջին քայլերից մեկը Խաչված նետերի կուսակցության գործունեության վերականգնում էր։
1944 թվականի գարնանն ու ամռանը 400 000 հրեա տեղափոխվեցին համակենտրոնացման ճամբարներ, իսկ այնուհետև նացիստների կողմից և Հունգաիայի ներքին գործերի նախարարի և ոստիկանների օգնությամբ, որոնք սերտ կապերի մեջ էին Խաչված նետերի կուսակցության հետ, հրեաներն աքսորվեցին հունգարական գյուղերի մահվան ճամբարներ։ Բուդապեշտի հրեաները կենտրոնացած էին այսպես կոչված Դեղին աստղ Տներում, որոնք մոտ 2000–ի հասնող միահարկ փոքր առանձնաթաղեր էին, որոնց դռան մոտ պատկերված էր Դավիթի դեղին աստղը[8]։ 1944 թվականի օգոստոսին՝ հրեաներին Բուդապեշտ աքսորելը, Հորտին օգտագործեց իր ազդեցությունը աքսորը կանգնեցնելու և ռադիկալ անտիսեմիստներին պետությունից դուրս հանելու համար։ Ամռան ընթացքում, երբ սովետական բանակը գտնվում էր Կենտրոնական Եվրոպայում, նացիստների «հրեական հարցի լուծման» գործունեությունը պասիվացավ։
Հետպատերազմյան գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմից հետո կուսակցության մի շարք ղեկավարներ կալանավորվեցին։ Խաչված նետերի կուսակցության դեմ հետպատերազմյան դատական հետաքննության առաջին ամիսներին կայացվեց մոտ 6200 մահպատժի դատավճիռ[9]։ Կուսակցության ղեկավարների մեծամասնությունը, այդ թվում նաև Սալաշին, մահապատժի դատապարտվեցին։
2005 թվականին ռեժիսոր Կան Տոգան Դանուբ գետի արևելյան ափին քանդակագործ Գյուլա Պաուերի հետ հուշարձան հիմնեց, որը հիշեցնում է 1944–1945 թվականների ընթացքում կուսկցության անդամների կողմից գետի մոտ հրեաների գնդակոծության մասին։ Նրանք պետք է հանեին կոշիկները, քանի որ այդ տարիներին կոշիկները բավականին թանկարժեք հագուստ էին համարվում[10]։
2006 թվականին կուսակցության բարձրադիր անդամներից մեկը՝ Լայոշ Պոլգարը (Lajos Polgár), հայտնաբերվեց Մելբուրնում՝ Ավստրալիայում[3]։ Նա մեղադրվեց ռազմական հանցագործությունների մեջ, սակայն հետագայում գործը չեղյալ համարվեց, և Պոլգարը մահացավ նույն թվականի հուլիսին իր բնական մահով[11]։
Վերջին տարներին Խաչված նետերի կուսակցության գաղափարախոսությունը որոշ չափով ի հայտ եկավ «Magyartudat» ամսագրում Սալաշիի վերածնման կանխատեսմամբ[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Patai, Raphael (1996). The Jews of Hungary:History, Culture, Psychology. 590: Wayne State University Press. էջ 730. ISBN 0-8143-2561-0.
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ Historical Dictionary of the Holocaust, Jack R. Fischel, Scarecrow Press, 17 Jul 2010, pg106
- ↑ 3,0 3,1 Johnston, Chris (2006 թ․ փետրվարի 16). «War Crime Suspect Admits to his Leading Fascist Role». The Age. Արխիվացված օրիգինալից մայիսի 17, 2009-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Frucht, Richard C. (2005). Eastern Europe: an Introduction to the People, Lands, and Culture. 376: ABC-CLIO. էջ 928. ISBN 1-57607-800-0.
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ Miklos Molnar, 'A Concise History of Hungary
- ↑ «Amerikai Népszava Online». Nepszava.com. 2015 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Moshe Y. Herczl (1993). Christianity and the Holocaust of Hungarian Jewry. NYU Press. էջեր 67, 70, 233. ISBN 0814773206 – via Google Books. «A considerable portion of the media in Hungary described the swastika as a symbol of the forces defending European Christian culture, struggling bravely against the danger of Red expansion from the east and against the Bolshevik-Jewish Weltanschauung. It served as a source of inspiration for the various cross movements, including the Arrow-Cross party.»
- ↑ Patai, Raphael (1996). The Jews of Hungary. Wayne State University Press. էջ 578.
- ↑ Patai, p. 587
- ↑ Stephanie Geyer. «Shoes on the Danube, Budapest». Visitbudapest.travel. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Lack of political will over Polgar, says Holocaust Centre Արխիվացված Սեպտեմբեր 21, 2006 Wayback Machine, Australian Jewish News, July 13, 2006
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- M. Lackó, Arrow-Cross Men: National Socialists 1935–1944 (Budapest, Akadémiai Kiadó 1969).
- R. Braham, The Politics of Genocide: The Holocaust in Hungary (New York: Columbia University Press, 2 vol.; 2nd ed. 1994).