Թիբոր Սամուելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թիբոր Սամուելի
Szamuely tibor.jpg
Ծնվել է դեկտեմբերի 27, 1890({{padleft:1890|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:27|2|0}})[1]
Ծննդավայր Նյիրեդխազա, Սաբոլճ-Սատմար-Բերեգ շրջան, Հունգարիա[2][3]
Մահացել է օգոստոսի 2, 1919({{padleft:1919|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:2|2|0}})[2][1] (28 տարեկանում)
Մահվան վայր Լիխտենվյորտ, Wiener Neustadt-Land District, Ստորին Ավստրիա, Ավստրիա
Քաղաքացիություն Flag of Hungary.svg Հունգարիա[4][5][6]
Մասնագիտություն լրագրող և քաղաքական գործիչ
Ամուսին Jolán Szilágyi[7]
Tibor Szamuely Վիքիպահեստում

Թիբոր Սամուելի (հունգ.՝ Tibor Szamuely, դեկտեմբերի 27, 1890({{padleft:1890|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:27|2|0}})[1], Նյիրեդխազա, Սաբոլճ-Սատմար-Բերեգ շրջան, Հունգարիա[2][3] - օգոստոսի 2, 1919({{padleft:1919|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:2|2|0}})[2][1], Լիխտենվյորտ, Wiener Neustadt-Land District, Ստորին Ավստրիա, Ավստրիա), հունգարացի քաղաքական գործիչ, Հունգարիայի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) հիմնադիրներից։ Հունգարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ 1908 թվականից։ 1913 թվականից սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնական, օրգան «Նեպսավա» թերթի աշխատակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականին զորակոչվել է Ավստրո-Հունգարական բանակ, 1915 թվականին գերի ընկել ռուսական ռազմաճակատում։ Մասնակցել է ՌԿ(բ)կ հունգարական խմբի ստեղծմանը (1918 թվականի մարտ) և 1918 թվականի ձախ էսէռական խռովության ճնշմանը Մոսկվայում։ 1919 թվականի սկզբին վերադարձել է Հունգարիա, ընտրվել ՀԿԿ ԿԿ և նրա կենտրոնական օրգան «Վյորյոշ ույշագ» թերթի խմբագրական կոլեգիայի անդամ։ Հունգարիայի Սովետական Հանրապետության (ՀՍՀ) ժամանակ եղել է պաշտպանության ժողկոմի տեղակալ, լուսավորության ժողկոմ, թիկունքի անվտանգության ապահովման կոմիտեի ղեկավար։ Լենինի հետ բանակցելու համար 1919 թվականի մայիսին մեկնել է Մոսկվա։ Սպանվել է հակակոմունիստական ազգային-ազատագրական շարժման ուժերի կողմից՝ ավստրիական սահմանն անցնելիս (ՀՍՀ պարտությունից հետո)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 162 CC-BY-SA-icon-80x15.png