Լուիջի Վանվիտելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիջի Վանվիտելլի
Ծնվել էմայիսի 12, 1700(1700-05-12)[1][2][3][…]
ԾննդավայրՆեապոլ, Նեապոլի թագավորություն[4]
Մահացել էմարտի 1, 1773(1773-03-01)[5][6][7][…] (72 տարեկան)
Վախճանի վայրԿազերտա, Կամպանիա, Իտալիա
Ոճ(եր)բարոկկո
Ուշագրավ աշխատանքներԿազերտայի պալատ և Սանտա Մարիա դելի Անջելի է դեյ Մարտիրի
 Luigi Vanvitelli Վիքիպահեստում

Լուիջի Վանվիտելլի (իտալ.՝ Luigi Vanvitelli, Իտալերեն արտասանություն՝ [luˈiːdʒi vamviˈtɛlli], ծննդյան անուն՝ Lodewijk van Wittel Նիդերլանդերեն արտասանություն` [ˈloːdəʋɛi̯k fɑn ˈʋɪtəl];[8], մայիսի 12, 1700(1700-05-12)[1][2][3][…], Նեապոլ, Նեապոլի թագավորություն[4] - մարտի 1, 1773(1773-03-01)[5][6][7][…], Կազերտա, Կամպանիա, Իտալիա), իտալացի ճարտարապետ, ինժեներ, նեապոլյան Բուրբոնների պալատական ճարտարապետ, ուշ բարոկկո շրջանի իտալացի ներկայացուցիչ։ Կառուցել է 18-րդ դարի ամենամեծ կառույցը՝ Կազերտայի պալատը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիջի Վանվիտելլին ծնվել է Նեապոլում, հոլանդական ծագումով նկարիչ (վեդուտա) Գասպար վան Վիտելի ընտանիքում։

Հռոմում սովորել է ճարտարապետ Նիկոլա Սալվիի մոտ, ում հետ համատեղ աշխատել է Տրևի շատրվանի վրա։ Հաջողությամբ ավարտին հասցնելով Լատերանյան բազիլիկի (1732) և Տրևի շատրվանի հետևում գտնվող Պոլի պալատի ճակատային հատվածները՝ Հռոմի Կլիմենտ XII պապը նրան ուղարկել է Մարկե՝ կառուցելու մի քանի պապական նախագծեր։ 1732 թվականին Անկոնայում նախագծել է ընդարձակ լազարեթ (Lazaretto)՝ հնգանկյուն շինություն, որը զբաղեցնում է ավելի քան 20,000 քառակուսի մետր տարածք, կառուցվել է պաշտպանելու ռազմական իշխանություններին նավերով քաղաք հասնող վարակիչ հիվանդությունների ռիսկից։ Հետագայում այն օգտագործվել է նաև որպես զինվորական հիվանդանոց կամ զորանոց։

Վանվիտելլի հուշարձանը Կազերտայի նրա անունը կրող հրապարակում

Հռոմում կառուցել է Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթը, ստեղծել է Սանտա Չեչիլիա ին Տրաստևերե մատուռի որմնանկարները, Բենևենտոյում Կալորե Իրպինոյի վրա կամուրջ է կառուցել։

1742 թվականից Վանվիտելլին նախագծել է (Նիկոլա Սալվիի հետ համատեղ) Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռը Պորտուգալիայի թագավորի Ջուան V-ի համար։ Այն կառուցվել է Հռոմում, մոնտաժվել և նավով Լիսաբոն է տեղափոխվել 1747 թվականին և վերատեղադրվել է Սուրբ Ռոխայի եկեղեցում (Igreja de São Roque): Կառուցումն ավարտվել է 1750 թվականին, խճանկարներն ավարտին են հասցվել 1752 թվականին։ Կառուցվել է թանկարժեք մարմարով և այլ թանկարժեք քարերով, ինչպես նաև կիրառվել է ոսկեզօծ բրոնզ և համարվել է տվյալ ժամանակահատվածում Եվրոպայի ամենաթանկ կառույցը[9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 European Theatre ArchitectureArts and Theatre Institute.
  3. 3,0 3,1 StructuraeRatingen: 1998.
  4. 4,0 4,1 4,2 The Bourbons of NaplesLondon: Faber & Faber, 2009. — P. 79. — ISBN 978-0-571-24901-5
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Luigi Vanvitelli (նիդերլ.)
  7. 7,0 7,1 7,2 Encyclopædia Britannica
  8. Van in isolation: [vɑn].
  9. For a detailed study of this chapel, see Sousa Viterbo and R. Vincente d’Almeida, A Capella de S. João Baptista Erecta na Egreja de S. Roque... (Lisbon, 1900; reprinted 1902 and 1997); and more recently, Maria João Madeira Rodrigues, A Capela de S. João e as suas Colecções (Lisbon, 1988), translated as The Chapel of Saint John the Baptist and its Col[l]ections in São Roque Church, Lisbon (Lisbon, 1988).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]