Լուի Ռեո
Լուի Ռեո ֆր.՝ Louis Réau | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1881[1][2][1][…] |
Ծննդավայր | Պուատիե[2] |
Մահացել է | հունիսի 10, 1961[2][3][4][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[2] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Բարձրագույն նորմալ դպրոց և Լուվրի դպրոց |
Գիտական աստիճան | agrégation d'allemand? (1904) |
Մասնագիտություն | արվեստագետ, գերմանագետ, բանասեր, համալսարանի դասախոս և արվեստի քննադատ |
Զբաղեցրած պաշտոններ | տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Երեխաներ | Marianne Cornevin? |
Louis Réau Վիքիպահեստում |
Լուի Ռեո (ֆր.՝ Louis Réau, հունվարի 1, 1881[1][2][1][…], Պուատիե[2] - հունիսի 10, 1961[2][3][4][…], Փարիզ[2]), ֆրանսիացի արվեստաբան, ռուսական, ֆրանսիական և միջնադարյան արվեստի մասնագետ, պատկերագրության մեթոդի ներկայացուցիչ։ Սանկտ Պետերբուրգի Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուի Ռեոն ծնվել է 1881 թվականին Պուատիե քաղաքում։ Ավարտել է Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցը, որտեղ ուսումնասիրել է գերմանական բանահյուսություն։ Ավելի ուշ հաճախել է նաև ռուսերենի դասընթացների Արևելյան լեզուների և մշակույթների ազգային ինստիտուտում[6][7][8]։ Արդյունքում դարձել է պոլիգլոտ․ ըստ Ժերման Բազենի հուշերի՝ Ռեոն պնդել է, որ տիրապետում է եվրոպական բոլոր լեզուներին՝ բացառությամբ բուլղարենի և պորտուգալերենի[9]։
1908-1911 թվականներին Ռեոն Նանսիի համալսարանում համեմատական գրականագիտություն է դասավանդել[10]։ Այս շրջանին են վերաբերում նրա առաջին արվեստաբանական աշխատանքները՝ «Art français sur le Rhin au XVIII siècle»-ը (1908) և «Primitifs allemands»-ը (1910)[7]։
Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև միության կնքումից հետո երկու երկրների միջև մշակութային կապերի ինտենսիվ զարգացման շրջանում որոշում է ընդունվել Սանկտ Պետերբուրգում Ֆրանսիական ինստիտուտ ստեղծելու մասին։ Ինստիտուտի առաջին տնօրենը 1911 թվականին դարձել է Լուի Ռեոն[9]։ Նրա կազմակերպած դասընթացները՝ նախատեսված ռուսների համար, որոնք տիրապետում են ֆրանսերենին, ներառում էր երկու փուլ՝ «Ֆրանսիական գրականության պատմություն» և «Քաղաքակրթության և արվեստի պատմություն»[11]։ Բացի դրանից, նրա նախաձեռնությամբ և ռուս նկարիչներ Լեոն Բակստի, Ալեքսանդր Բենուայի, Իգոր Գրաբարի և այլոց օժանդակությամբ կայացել է «Ֆրանսիական արվեստի հարյուր տարին (1812—1912)» ցուցահանդեսը, որը դարձել է Ֆրանսիայի սահմաններից դուրս երբևէ անցկակցված ֆրանսիական արվեստի ամենալայնածավալ ցուցահանդեսը[7][12]։
1913 թվականին Ռեոն հեռացել է Ֆրանսիական ինստիտուտից, նրա փոխարեն նշանակվել է Ժյուլ Պատույեն[12]։ 1914 թվականին նա լեյտենանտի կոչումով բանակ է զորակոչվել․ ծառայել է որպես ռուսերենի և գերմաներենի թարգմանիչ։ 1917 թվականին, ստանալով կապիտանի աստիճան, ղեկավարել է ռազմական նախարարության ռուսական մամուլի ծառայությունը[10]։
Պատերազմի ավարտից հետո դասավանդել է արտասահմանի ֆրանսիական ինստիտուտներում․ 1922 թվականին ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան[10]։ Այդ ժամանակ է, որ սկսել է աշխատել «Ֆրանսիական արվեստի ազդեցություն» (Histoire de l’expansion de l’art français) աշխատության վրա, որը լույս է տեսել չորս հատորով 1923-1934 թվականներին[9][13]։ 1922 թվականին ավարտվել է նրա երկու հատորանոց «Ռուսական արվեստի պատմություն» գիրքը՝ դառնալով ֆրանսերենով ռուսական արվեստի մասին առաջին գիրքը[6][13]։
1924 թվականին Ռեոն դարձել է «Gazette des Beaux-Arts»-ի գլխավոր խմբագիրը[6]։ 1930-1938 թվականներին եղել է Վիենայում Ֆրանսիական ինստիտուտի տնօրենը։ 1938-1951 թվականներին միջնադարյան արվեստի պատմություն է դասավանդել Սորբոնում, քանդակագործության պատմություն՝ Լուվրի դպրոցում և արվեստի պատմություն՝ Սևրի Բարձրագույն նորմալ դպրոցում[10]։
1947 թվականին Ռեոն ընտրվել է ֆրանսիական Գեղարվեստի ակադեմիայի անդամ[10]։ Եղել է Ֆրանսիական ակադեմիայի, Գիտությունների թագավորական ակադեմիայի, Բելգիայի գրականության և գեղարվեստի, Լիսաբոնի Գեղարվեստի ակադեմիայի, Հունգարիայի գիտությունների ակադեմիայի և Վարշավայի գիտության և գրականության ակադեմիայի անդամ։ Նրա պարգևներից են՝ «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան և այլն[10]։
Լուի Ռեոն ավելի քան 400 հոդվածների և տարաբնույթ թեմաներով մենագրությունների (առաջին հերթին ռուսական, ֆրանսիական և միջնադարյան եվրոպական արվեստների մասին) հեղինակ է[14]։ Գլխավոր ստեղծագործությունների թվում են՝ «Histoire de la peinture française au XVIIIe siècle» (1925-1926), «Ռումինական մշակույթ» (1946), «Iconographie de l’art chrétien» (1955-1959) և «Histoire du vandalisme: les monuments détruits de l’art français» (1959)[6][10]։ Բացի դրանից, Ռեոն Պետեր Ֆիշերի և Մաթիաս Գրունեվալդի, նաև մի շարք ֆրանսիացի քանդակագործների, ներառյալ՝ Էթիեն Մորիս Ֆալկոնեի, Լեուման դինաստիայի, Ժան Բատիստ Պիգալի և Ժան Անտուան Հուդոնի մասին մենագրությունների հեղինակ է[6][10]։
Ժերմեն Բազենն իր «Արվեստի պատմության» մեջ Ռեոյին անվանում է «հիրավի տիեզերական մասշտաբի» հետազոտող[15]։ Չնայած այն բանին, որ ներկայումս Լուի Ռեոյի որոշ գործեր հնացած են համարվում, իսկ նրա մոտեցումը հիմնականում վիճելի է, ընդհանուր առմամբ նրա գործերը չեն կորցրել իրենց նշանակությունը[8][14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Scherf G. Réau, Louis // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T071006
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ https://www.academie-francaise.fr/grand-prix-gobert
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Sorensen, Lee. «Réau, Louis». Dictionary of Art Historians (անգլերեն).
- ↑ 7,0 7,1 7,2 Olga Medvedkova. «The invention of the "expansion of French art" by Louis Réau». Encyclopédie pour une histoire numérique de l'Europe (անգլերեն).
- ↑ 8,0 8,1 Guilhem Scherf. «Réau, Louis». Grove Art Online (անգլերեն).
- ↑ 9,0 9,1 9,2 Базен, 1994, էջ 378
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 G. Demaimay. «RÉAU Louis». Comité des travaux historiques et scientifiques (ֆրանսերեն).
- ↑ Medvedkova, 2002, էջ 417
- ↑ 12,0 12,1 «История». Французский институт. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
- ↑ 13,0 13,1 «Рео, Луи». Большая российская энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
- ↑ 14,0 14,1 Marlen Schneider, Victor Claass. «Que faire de Louis Réau?». Deutsches Forum für Kunstgeschichte (ֆրանսերեն).
- ↑ Базен, 1994, էջ 377
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Базен Ж. История истории искусства: От Вазари до наших дней. — Прогресс. — М, 1994. — 528 с.
- Климов Е. Е. Введение // Русские художники. Сборник статей. — Книгоиздательство Путь Жизни, 1974. — 264 с.
- Duboscq Guy Louis Réau. Histoire du vandalisme. Les monuments détruits de l'art français [compte-rendu] // Revue d'histoire de l'Église de France. — 1960. — № 143. — P. 159—161.
- Olga Medvedkova « Scientifique » OU « intellectuel » ? Louis Réau et la création de l’Institut français de Saint-Pétersbourg // Cahiers du monde russe. — 2002. — № 43/2-3. — P. 411—422.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Ռեո» հոդվածին։ |
|