Լուի Ռեո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի Ռեո
ֆր.՝ Louis Réau
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1881(1881-01-01)[1][2][1][…]
ԾննդավայրՊուատիե[3]
Մահացել էհունիսի 10, 1961(1961-06-10)[2][4][5][…] (80 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԲարձրագույն նորմալ դպրոց և Լուվրի դպրոց
Գիտական աստիճանagrégation d'allemand? (1904)
Մասնագիտությունարվեստագետ, գերմանագետ, բանասեր, համալսարանի դասախոս և արվեստի քննադատ
Զբաղեցրած պաշտոններտնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներMarianne Cornevin?
 Louis Réau Վիքիպահեստում

Լուի Ռեո (ֆր.՝ Louis Réau, հունվարի 1, 1881(1881-01-01)[1][2][1][…], Պուատիե[3] - հունիսի 10, 1961(1961-06-10)[2][4][5][…], Փարիզ[3]), ֆրանսիացի արվեստաբան, ռուսական, ֆրանսիական և միջնադարյան արվեստի մասնագետ, պատկերագրության մեթոդի ներկայացուցիչ։ Սանկտ Պետերբուրգի Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Ռեոն ծնվել է 1881 թվականին Պուատիե քաղաքում։ Ավարտել է Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցը, որտեղ ուսումնասիրել է գերմանական բանահյուսություն։ Ավելի ուշ հաճախել է նաև ռուսերենի դասընթացների Արևելյան լեզուների և մշակույթների ազգային ինստիտուտում[6][7][8]։ Արդյունքում դարձել է պոլիգլոտ․ ըստ Ժերման Բազենի հուշերի՝ Ռեոն պնդել է, որ տիրապետում է եվրոպական բոլոր լեզուներին՝ բացառությամբ բուլղարենի և պորտուգալերենի[9]։

1908-1911 թվականներին Ռեոն Նանսիի համալսարանում համեմատական գրականագիտություն է դասավանդել[10]։ Այս շրջանին են վերաբերում նրա առաջին արվեստաբանական աշխատանքները՝ «Art français sur le Rhin au XVIII siècle»-ը (1908) և «Primitifs allemands»-ը (1910)[7]։

Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև միության կնքումից հետո երկու երկրների միջև մշակութային կապերի ինտենսիվ զարգացման շրջանում որոշում է ընդունվել Սանկտ Պետերբուրգում Ֆրանսիական ինստիտուտ ստեղծելու մասին։ Ինստիտուտի առաջին տնօրենը 1911 թվականին դարձել է Լուի Ռեոն[9]։ Նրա կազմակերպած դասընթացները՝ նախատեսված ռուսների համար, որոնք տիրապետում են ֆրանսերենին, ներառում էր երկու փուլ՝ «Ֆրանսիական գրականության պատմություն» և «Քաղաքակրթության և արվեստի պատմություն»[11]։ Բացի դրանից, նրա նախաձեռնությամբ և ռուս նկարիչներ Լեոն Բակստի, Ալեքսանդր Բենուայի, Իգոր Գրաբարի և այլոց օժանդակությամբ կայացել է «Ֆրանսիական արվեստի հարյուր տարին (1812—1912)» ցուցահանդեսը, որը դարձել է Ֆրանսիայի սահմաններից դուրս երբևէ անցկակցված ֆրանսիական արվեստի ամենալայնածավալ ցուցահանդեսը[7][12]։

1913 թվականին Ռեոն հեռացել է Ֆրանսիական ինստիտուտից, նրա փոխարեն նշանակվել է Ժյուլ Պատույեն[12]։ 1914 թվականին նա լեյտենանտի կոչումով բանակ է զորակոչվել․ ծառայել է որպես ռուսերենի և գերմաներենի թարգմանիչ։ 1917 թվականին, ստանալով կապիտանի աստիճան, ղեկավարել է ռազմական նախարարության ռուսական մամուլի ծառայությունը[10]։

Պատերազմի ավարտից հետո դասավանդել է արտասահմանի ֆրանսիական ինստիտուտներում․ 1922 թվականին ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան[10]։ Այդ ժամանակ է, որ սկսել է աշխատել «Ֆրանսիական արվեստի ազդեցություն» (Histoire de l’expansion de l’art français) աշխատության վրա, որը լույս է տեսել չորս հատորով 1923-1934 թվականներին[9][13]։ 1922 թվականին ավարտվել է նրա երկու հատորանոց «Ռուսական արվեստի պատմություն» գիրքը՝ դառնալով ֆրանսերենով ռուսական արվեստի մասին առաջին գիրքը[6][13]։

1924 թվականին Ռեոն դարձել է «Gazette des Beaux-Arts»-ի գլխավոր խմբագիրը[6]։ 1930-1938 թվականներին եղել է Վիենայում Ֆրանսիական ինստիտուտի տնօրենը։ 1938-1951 թվականներին միջնադարյան արվեստի պատմություն է դասավանդել Սորբոնում, քանդակագործության պատմություն՝ Լուվրի դպրոցում և արվեստի պատմություն՝ Սևրի Բարձրագույն նորմալ դպրոցում[10]։

1947 թվականին Ռեոն ընտրվել է ֆրանսիական Գեղարվեստի ակադեմիայի անդամ[10]։ Եղել է Ֆրանսիական ակադեմիայի, Գիտությունների թագավորական ակադեմիայի, Բելգիայի գրականության և գեղարվեստի, Լիսաբոնի Գեղարվեստի ակադեմիայի, Հունգարիայի գիտությունների ակադեմիայի և Վարշավայի գիտության և գրականության ակադեմիայի անդամ։ Նրա պարգևներից են՝ «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան և այլն[10]։

Լուի Ռեոն ավելի քան 400 հոդվածների և տարաբնույթ թեմաներով մենագրությունների (առաջին հերթին ռուսական, ֆրանսիական և միջնադարյան եվրոպական արվեստների մասին) հեղինակ է[14]։ Գլխավոր ստեղծագործությունների թվում են՝ «Histoire de la peinture française au XVIIIe siècle» (1925-1926), «Ռումինական մշակույթ» (1946), «Iconographie de l’art chrétien» (1955-1959) և «Histoire du vandalisme: les monuments détruits de l’art français» (1959)[6][10]։ Բացի դրանից, Ռեոն Պետեր Ֆիշերի և Մաթիաս Գրունեվալդի, նաև մի շարք ֆրանսիացի քանդակագործների, ներառյալ՝ Էթիեն Մորիս Ֆալկոնեի, Լեուման դինաստիայի, Ժան Բատիստ Պիգալի և Ժան Անտուան Հուդոնի մասին մենագրությունների հեղինակ է[6][10]։

Ժերմեն Բազենն իր «Արվեստի պատմության» մեջ Ռեոյին անվանում է «հիրավի տիեզերական մասշտաբի» հետազոտող[15]։ Չնայած այն բանին, որ ներկայումս Լուի Ռեոյի որոշ գործեր հնացած են համարվում, իսկ նրա մոտեցումը հիմնականում վիճելի է, ընդհանուր առմամբ նրա գործերը չեն կորցրել իրենց նշանակությունը[8][14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Bibliothèque nationale de France Record #119213110 // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  4. 4,0 4,1 4,2 Scherf G. Réau, Louis // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T071006
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Sorensen, Lee. «Réau, Louis». Dictionary of Art Historians (անգլերեն).
  7. 7,0 7,1 7,2 Olga Medvedkova. «The invention of the "expansion of French art" by Louis Réau». Encyclopédie pour une histoire numérique de l'Europe (անգլերեն).
  8. 8,0 8,1 Guilhem Scherf. «Réau, Louis». Grove Art Online (անգլերեն).
  9. 9,0 9,1 9,2 Базен, 1994, էջ 378
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 G. Demaimay. «RÉAU Louis». Comité des travaux historiques et scientifiques (ֆրանսերեն).
  11. Medvedkova, 2002, էջ 417
  12. 12,0 12,1 «История». Французский институт. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  13. 13,0 13,1 «Рео, Луи». Большая российская энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  14. 14,0 14,1 Marlen Schneider, Victor Claass. «Que faire de Louis Réau?». Deutsches Forum für Kunstgeschichte (ֆրանսերեն).
  15. Базен, 1994, էջ 377

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]