Լուվրի դպրոց
Լուվրի դպրոց | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բարձրագույն ուսումնական հաստատություն և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1882 |
Հիմնադրիր | Ժյուլ Ֆերրի |
Անվանված է | Լուվր |
Տնօրեն | Քլեր Բարբիլոն |
Անդամակցություն | Վերափոխվել[1] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Փարիզ |
Կայք | ecoledulouvre.fr(ֆր.) |
École du Louvre Վիքիպահեստում |
Լուվրի դպրոց (ֆր.՝ École du Louvre), բարձրագույն ուսումնական հաստատություն: Գտնվում է Փարիզի Լուվրի պալատում (Ֆրանսիա): Այն նվիրված է հնագիտության, արվեստի պատմության, մարդաբանության և վիմագրության ուսումնասիրությանը:
Ընդունելությունը հիմնված է հիմնական դպրոցի ավարտից հետո ընդունելության մրցութային քննության վրա, չնայած շրջանավարտները կարող են դիմել նաև 2-3 տարվա համալսարանական կրթությունից հետո պատմության, գրականության, աշխարհագրության, փիլիսոփայության և արվեստի ոլորտներում բարձրորակ կրթություն ստանալու, գիտելիքներ ձեռք բերելու նպատակով[3]:
Դպրոցն առաջարկում է բակալավրիատի, մագիստրատուրայի, դոկտորանտուրայի, ինչպես նաև քաղաքացիական ծառայության ընդունելության քննությունների նախապատրաստական դասընթացներ[4]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուվրի դպրոցը հիմնադրվել է 1882 թվականին` նպատակ ունենալով ուսումնասիրել հավաքածուները, ճանաչողական գիտելիքներ տալ, կրթական լայն հնարավորություններ ստեղծել ուսանողների համար: Այն ստեղծվել է եվրոպական բարձրագույն կրթության ընդլայնման նպատակով: Ի սկզբանե գործունեություն է ծավալել հնագիտության բնագավառում, բայց շուտով ընդլայնվում է՝ ընդգրկելով հարակից առարկաներ՝ արվեստի պատմություն, մարդաբանություն, հնագույն լեզուներ: Ուսանողներին որակյալ կրթություն տրամադրելուց բացի Լուվրի դպրոցը դասախոսություններ էր կարդում նաև լայն հանրությանը:
1920 թվականին դպրոցը ստեղծեց արվեստի պատմության դասընթաց, որը դարձավ ուսումնական ծրագրի հիմքը: Այս դասընթացը հաջորդ տարիներին զարգացավ ասպիրանտուրայում:
1927 թվականին դպրոցը նորարարական դարձավ՝ ստեղծելով աշխարհում առաջին թանգարանագիտության ամբիոնը: 2006 թվականից Լուվրի դպրոցը համահունչ է Բոլոնիայի գործընթացին և առաջարկում է բակալավրի որակավորման աստիճան երեք տարի ուսուցումից հետո, մագիստրոսի աստիճան՝ երկու տարի ուսուցումից հետո և հետազոտողի աստիճան՝ երեք տարի ուսուցումից հետո: Այն նաև տրամադրում է նախապատրաստական դասընթացներ պետական ծառայության որոշ քննություններին մասնակցելու, ինչպես նաև գիտական կոնֆերանսներ անցկացնելու համար: Ընդհանուր առմամբ այստեղ աշխատում էր մոտ 700 ուսուցիչ:
Ուսանողներն ուսումնասիրում են «Արվեստի ընդհանուր պատմություն» առարկան: Դասախոսությունները անց են կացվում ամֆիթատրոնում, իսկ ուսումնական պիտույքները տրամադրվում են տարբեր թանգարաններում:
Առաջին դասընթացը նվիրված է անտիկ աշխարհին՝ շեշտը դնելով նախապատմական, դասական և արևելյան հնագիտության վրա, իսկ երկրորդ դասընթացը՝ միջնադարի և Վերածննդի դարաշրջանի ուսումնասիրությանը:
Վերջին դասընթացը նվիրված է ժամանակակից արվեստի պատմությանը, ինչպես նաև Աֆրիկայի և Օվկիանիայի արվեստին, ներառյալ մարդաբանությունը: Բացի հիմնական դասընթացից, առաջին կուրսում ուսանողները ընտրում են մասնագիտություն ուսման ամբողջ ընթացքում սովորելու համար, որը հայտնի է որպես cours organiques կամ spé: Ներկայումս գործում է 31 մասնագիտություն, այդ թվում՝ նկարչություն, գրաֆիկա, քանդակ, փորագրություն, կահույք, ճարտարապետություն, արդյունաբերական ձևավորում, կինո, նորաձևություն, լուսանկարչություն: Ուսանողները նաև ուսումնասիրում են էպիգրաֆիկա, դրամագիտություն, ժամանակակից լեզուներ:
Մագիստրատուրայի ուսման տևողությունը երկու տարի է: Առաջին տարում ուսանողները ուսումնասիրում են թանգարանագիտություն և հետազոտական մեթոդներ: Երկրորդ տարվա ավարտին ներկայացնում են մագիստրոսական թեզ հետազոտության և աշխատանքային փորձի վերաբերյալ:
Լուվրի դպրոցը փոխանակման պայմանագիր ունի Քվեբեկի Մոնրեալի համալսարանի, Վենետիկի Գիտության ինստիտուտի, ինչպես նաև Վենետիկի արվեստի համալսարանի և Գերմանիայի Հայդելբերգի համալսարանի հետ: 2014 թվականի հոկտեմբերին հայտարարվեց կրկնակի դիպլոմով մագիստրոսական նոր ծրագիր Ecole du Louvre-ի և Science Po-ի միջև[5]:
Լուվրի դպրոցն ունի արվեստի պատմության և հնագիտության ամենամեծ հավաքածուներից մեկը, որը հասանելի է գիտնականներին և ուսանողներին: Դպրոցը պարբերաբար հրատարակում է գրքեր, դասագրքեր և հետազոտական ուսումնասիրություններ՝ հաճախ համագործակցելով արտաքին հրատարակչությունների հետ:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://discovery.renater.fr/renater/
- ↑ (unspecified title) — 2003.
- ↑ «Լուվրի դպրոց: Արվեստի պատմություն, դասավանդում, հետազոտություն և հրապարակումներ:»։ 2004-11-15։ Արխիվացված է օրիգինալից 2007-02-25-ին։ Վերցված է 2008-04-06
- ↑ «Մշակույթի և կապի նախարարություն, Ֆրանսիայի թանգարանների վարչություն, Կենտրոնական կառավարում, Հասարակական հաստատություններ և հատուկ կանոնադրություններ:»։ 2002-10-03։ Վերցված է 2008-04-06
- ↑ «Լուվրի դպրոցը առաջարկում է կրկնակի աստիճան»։ Le Figaro Etudiant (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-07-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Հոդված (ֆրանսերեն)«Le Point» լրաթերթից(չաշխատող հղում)
- Ակադեմիական փոխանակման պայմանագիր, Հայդելբերգ Archived 2017-06-13 at the Wayback Machine.