Լուի IX Սուրբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի IX Սուրբ
Ծնվել է՝ապրիլի 25, 1214[1]
ԾննդավայրՊուասսի, Սեն-Ժերմեն-ան-Լայի թաղամաս, Իվելին, Իլ-դը-Ֆրանս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[1]
Մահացել է՝օգոստոսի 25, 1270[1] (56 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրԹունիս, Hafsid dynasty[1]
Սեն Դենի աբբայություն
Երկիր Ֆրանսիայի թագավորություն
ՏոհմԿապետինգներ
կառավարիչ, Քրիստոնյա զինվորը և միապետ
ՀայրԼյուդովիկոս VIII[2]
ՄայրԲլանկա Կաստիլյացի[2]
ԵրեխաներBlanche de France?[3], Isabella of France, Queen of Navarre?, Louis of France?, Ֆիլիպ III Քաջ[2], John of France?[3], John Tristan, Count of Valois?[2], Պիեր I դ'Էլոնսոն, Blanche of France, Infanta of Castile?, Margaret of France, Duchess of Brabant?[2], Ռոբերտ դը Կլերմոն և Agnes of France, Duchess of Burgundy?[2]
ՀավատքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի

Լյուդովիկոս IX Սուրբ (ապրիլի 25, 1214[1], Պուասսի, Սեն-Ժերմեն-ան-Լայի թաղամաս, Իվելին, Իլ-դը-Ֆրանս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[1] - օգոստոսի 25, 1270[1], Թունիս, Hafsid dynasty[1]), 1226 թվականից Ֆրանսիայի արքա։ Կապետինգների դինաստիայից։ Կատարել է վարչական, դատական բարեփոխումներ որոնք նպաստել են պետական իշխանության կենտրոնացմանը և երկրի տնտեսական զարգացմանը։ 1248 թվականին գլխավորել է Խաչակրաց յոթերորդ արշավանքը, 1250 թվականին գերվել է Եգիպտոսում և ազատվել մեծ փրկագնի դիմաց։ Մահացել է ժանտախտից՝ Թունիսում ձեռնարկած խաչակրաց ութերորդ արշավանքի ժամանակ։ Կաթոլիկ եկեղեցին Լյուդովիկոս IX-ին դասել է սրբերի շարքին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարման սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդովիկոսի մայրը՝ Բլանկա Կաստիլիացին, խելացի կրոնական և համառ կին էր, ով ուներ մեծ ազդեցություն իր որդու վրա։ Իր ամուսնու մահից հետո նա դառնում է իր որդու խնամակալը և վերականգնում է արքայական իշխանության հեղինակությունը։ Լյուդովիկոսը պատանեկության տարիներին տարված էր ասպետական կյանքով։ 1234 թվականին Լուին ամուսնանում է Պրովանսի կոմս Ռայմունդ IV-ի դստեր՝ Մարգարիտի հետ։

Լյուդովիկոսի գահ բարձրանալը լուրջ փոփոխություններ չմցրեց ղեկավարության վարած քաղաքականության մեջ, քանզի արքայական իշխանությունը այնքան մեծ էր, որ վերջինիս դժվար չէր պահպանել իր մոր ձեռք բերած հեղինակությունը վասսալների նկատմամբ։ Անգլիայի արքա Հենրի III-ը փորձեց վերադարձնել իր նախնիների տիրույթները Գարոնի շրջանում, սակայն Լյուդովիկոսը Թալեբուրում 1242 թվականին հաղթեց անգլիացիներին։ Լուին չօգտվեց իր տարած հաղթանակից և, իր խորհրդականներին հակառակվելով՝ Հենրիին վերադարձրեց դեռևս Ֆիլիպ II Օգոստոսի կողմից Անգլիայից խլված տարածքների մի մասը։

Խաչակրաց յոթերորդ արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1244 թվականին արքան ծանր հիվանդացավ և երդում տվեց մասնակցել խաչակրաց արշավանքի։ Սեն Դենի աբբայությունում ստացավ զորադրոշ վերցրեց ուխտավորի գավազանը և Լիոնում ստանալով Պապի օրհնությունը, խաչակիրների հետ 1248 թվականին հասավ Կիպրոս, իսկ 1249 թվականին՝ Եգիպտոս, հունիսի 6-ին գրավված՝ Դամիետա քաղաք, շարժվելով առաջ 1250 թվականին իր թուլացած և հոգնած զորքերով պարտություն կրեց Ալ-Մանսուրի ճակատամարտում։

Դամիետա նահանջելու ժամանակ սարակինոսներին հաջողվում է գերեվարել Լյուդովիկոսին, արքան մեծ փրկագնի դիմաց ազատ արձակվեց և վերադարձավ Դամիետա։ 1250 թվականի մայիսին Լուին լքեց Եգիպտոսը, սակայն 4 տարի անցկացրեց Սիրիայում, նոր խաչակիրների սպասելով։ Լյուդովիկոսը աջակցեց քրիստոնյաներին Պաղեստինում, ասիական պետությունների հետ կապեր հաստատեց և ամրապնդեց Կեսարիա, Յաֆֆա, Սիդոն քաղաքները։ Տեղեկանալով իր մոր մահվան մասին, Լյուդովիկոսը վերադարձավ Ֆրանսիա և վեցամյա դադարից հետո վերադարձավ պետական գործին։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդովիկոսը հարգում էր իր վասսալների իրավունքները։ Նա լուրջ քայլեր ձեռնարկեց դատական բարեփոխումների համար։ Ավատատիրական կարգերի, ներքին գործերի մեջ գերագույն դատարանի միջամտությունը արգելող օրենքը, Լուին կասեցրեց՝ թույլատրելով արքային միջամտել իր ենթակաների գործերին։ Նա արգելեց դատական մենամարտերը և թույլատրեց տեղական դատարանների գործունեությունից դժգոհողներին դիմել արքայական վճռաբեկ դատարան։ 1269 թվականի մարտին Լուին հրապարակեց «Պրագմատիկ պատժամիջոցները», ըստ որոնց ֆրանսիական եկեղեցին անկախություն է ստանում Հռոմից և արգելվում են հօգուտ հռոմի կատարվող դրամահավաքները։

Արվեստների հովանավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդովիկոսը սիրում էր գրականությունը և արվեստը։ Նրան անվանում են միջնադարյան ճարտարապետության Պերիկլես։ Նա ջանասիրաբար կառուցում էր տաճարներ նրա օրոք են ստեղծվել Ռեյմի, Սեն-Շապել և Ռոյոմոն տաճարները։

Հրեաների հալածում[խմբագրել | խմբագրել կոդը]

1239 թվականին Հռոմի Պապ Գրիգոլիոս IX-ը հրամայեց հրեաներից խլել Թալմուդները (րեաների սուրբ գիրքը)։ Դրա հետ կապված Լյուդովիկոսը կազմակերպեց «քրիստոնյաների և հուդայականների բանավեճ» (քրիստոնյա և հուդայական հոգևորականների բանավեճ), որի արդյունքում հուդայականների սուրբ գիրքը քննադատվեց։ 1242 թվականին Փարիզում այրեցին 22 սայլ, հրեաներից խլած Թալմուդներով[4]։

Ութերորդ խաչակրաց արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդովիկոսը ճակատամարտում

1270 թվականին Լուին ուղևորվում է Թունիս տեղի սուլթանին հավատափոխ անելու ակնկալիքով։ Լյուդովիկոսը նախաձեռնեց մի քանի հաջող ռազմական գործունեություն, սակայն Կառլ Անժուացուն սպասելիս Լուիի բանակում ժանտախտ բռնկվեց մահացավ նաև Լուիի որդին՝ Ժան Տրիստանը, օգոստոսի 3-ին հիվանդացավ նաև արքան։ Օգոստոսի 25-ին Լյուդովիկոս IX-ը վախճանվեց։

Նրա մարմինը Կառլ Անժուացին տեղափոխեց Սիցիլիա որտեղ էլ՝ Մոնրեալեի տաճարում տեղի ունեցավ հուղարկավորությունը։ Հետագայում Լյուդովիկոսի աճյունը տեղափոխվեց Սեն-Դընի։

Սրբադասումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդովիկոսի մահից անմիջապես հետո նրա սրբադասման հարցը բարձրացրեց Ֆիլիպ III Քաջը։ Այդ նախաձեռնությանը աջակցեցին մի շարք նշանավոր անձինք Ֆրանսիայում։ 27 տարի անց 1297 թվականի օգոստոսի, Հռոմի Պապ Բոնիֆացիոս VIII-ի հրապարակած «Gloria laus» կոնդակի համաձայն Լյուդովիկոսը դասվեց սրբերի շարքին։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայում Լյուդովիկոսին ավանդաբար համարում են վարսահարդարների հովանավոր սուրբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #118729411 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Kindred Britain
  3. 3,0 3,1 http://fmg.ac/Projects/MedLands/CAPET.htm#_Toc154137008
  4. Ժակ լը Գոֆֆ. Լուի IX Սուրբ. Մ., 2001. Էջեր 606-607.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի IX Սուրբ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 643