Լա-Լա Լենդ
«Լա-Լա Լենդ» (անգլ.՝ La La Land), 2016 թվականի ամերիկական երաժշտական ռոմանտիկ կատակերգություն-դրամա, որի ռեժիսորն է Դեմիեն Շազելը, իսկ գլխավոր դերերում խաղում են Ռայան Գոսլինգն ու Էմմա Սթոունը։ Սյուժեի կենտրոնում սիրահարված ջազային դաշնակահար Սեբաստիանն ու սկսնակ դերասանուհի Միան են, որոնք ապրում են Լոս Անջելեսում և հետապնդում են իրենց երազանքները։ Ֆիլմի վերնագիրը միաժամանակ վերաբերվում է Լոս Անջելես քաղաքին և այն արտահայտությանը, որը նշանակում է իրականության հետ կապը կորցնել։
Շազելը ֆիլմի սցենարը գրել է 2010 թվականին, բայց չի գտել այնպիսի ստուդիա, որ պատրաստ լինի ֆինանասավորել ֆիլմը առանց փոփոխություններ կատարելու սցենարի մեջ։ Շազելի երկրորդ «Մոլեգնություն» ֆիլմի հաջողությունից հետո «Summit Entertainment» ստուդիան գնել է ռեժիսորի ապագա նախագիծը։ Նկարահանումները սկսվել են 2015 թվականի օգոստոսին և ավարտվել միևնույն թվականի սեպտեմբերի կեսերին Լոս Անջելեսում[8]։ «Լա Լա Լենդի» պրեմիերան կայացել է 2016 թվականի օգոստոսի 31-ին Վենետիկի միջազգային կինոփառատոնում[9][10]։, իսկ դեկտեմբերի 9-ին ֆիլմը տրվել է վարձույթի[11]։
«Լա Լա Լենդը» արժանացել է քննադատների դրական արձագանքին, որոնք գովաբանել են Շազելի սցենարը, Գոսլինգի և Սթոունի դերասանական խաղը, Ջասթին Գուրվիցի երաժշտությունն ու երաժշտական համարները։ Ֆիլմը հաղթանակ է տարել բորոլ այն 7 անվանակարգերում, որոնց առաջադրվել է «Ոսկե Գլոբուս»-ին՝ ռեկորդ սահմանելով մրցանակների ամբողջ պատմության համար ատնալով 11 անվանակարգ «BAFTA»-ի մրցանակաբաշխությանը և հաղթելով 5 կատեգորիաներում։ 2017 թվականի «Օսկար» մրցանակաբաշխությանը ֆիլմը առաջադրվել է 14 անվանակարգերի՝ կրկնելով «Ամեն ինչ Եվայի մասին» (1950) և «Տիտանիկ» (1997) ֆիլմերի ռեկորդը և հաղթելով վեց կատեգորիաներում՝ «Օսկար լավագույն ռեժիսորի համար», «Օսկար լավագույն դերասանուհու համար», «Օսկար լավագույն օպերատորի համար», «Օսկար ֆիլմի լավագույն երաժշտության համար», «Օսկար լավագույն երգի համար» («City of Stars»)[12]։
Ֆիլմի կարգախոսն է՝ «Նվիրվում է անվախ երազողներին․․․»
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լա-Լա Լենդ» ֆիլմի մասին հայտնի է դարձել 2014 թվականի հունիսի 5-ին, երբ գլխավոր դերակատարների համար դիտարկվում էին Մայլք Թելերը և Էմմա Ուոթսոնը, սակայն շուտով երկու դերասաններն էլ լքեցին նախագիծը[13]։ 2015 թվականի ապրիլի 30-ին նրանց փոխարինելու եկան Ռայան Գոսլինգն ու Էմմա Սթոունը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռայան Գոսլինգ՝ Սեբաստիան
- Էմմա Սթոուն` Միա Դոլան
- Ջոնաթան Քիմբլ Սիմոնս՝ Բոսս
- Ֆինն Ուիթրոք՝ Գրեգ
- Սոնոյա Միձունո՝ Քեյթլին
Մրցանակներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լա-Լա Լենդ» ֆիլմի մրցանակները և առաջադրումները | |||||
---|---|---|---|---|---|
Տարեթիվ | Կինոմրցանակ / Կինոփառատոն | Կատեգորիա / Մրցանակ | Առաջադրում | Արդյունք | |
2016 | Վենետիկի կինոփառատոն | «Ոսկե առյուծ» | Դեմիեն Շազել | Առաջադրում | |
Լավագույն դերասանուհի | Էմմա Սթոուն | Հաղթանակ | |||
2017 | Ոսկե գլոբուս | Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | ||
Լավագույն ռեժիսուրա | Դեմիեն Շազել | Հաղթանակ | |||
Լավագույն դերասան կոմեդիայում կամ մյուզիքլում | Ռայան Գոսլինգ | Հաղթանակ | |||
Լավագույն դերասանուհի կոմեդիայում կամ մյուզիքլում | Էմմա Սթոուն | Հաղթանակ | |||
Լավագույն սցենար | Դեմիեն Շազել | Հաղթանակ | |||
Ֆիլմի լավագույն երաժշտություն | Ջասթին Գուրվից | Հաղթանակ | |||
Լավագույն երգ | Ջասթին Գուրվից, Բենջ Պասեկ, Ջասթին Փոլ | Հաղթանակ | |||
2017 | «Օսկար» | Լավագույն ֆիլմ | Ֆրեդ Բերգեր, Ջորդան Հորովից և Մարկ Պլատ | Առաջադրված | |
Լավագույն ռեժիսուրա | Դեմիեն Շազել | Հաղթանակ | |||
Լավագույն դերասան | Ռայան Գոսլինգ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանուհի | Էմմա Սթոուն | Հաղթանակ | |||
Լավագույն օրիգինալ սցենար | Դեմիեն Շազել | Առաջադրված | |||
Լավագույն օպերատորական աշխատանք | Լինուս Սանդգրեն | Հաղթանակ | |||
Լավագույն նկարիչ-բեմադրողի աշխատանք | Դևիդ Ուոսկո(բեմադրող), Սենդի Ռեյնոլդս-ուոսկո(դեկորատոր) | Հաղթանակ | |||
Հագուստի լավագույն դիզայն | Մերի Զոֆրիս | Առաջադրված | |||
Լավագույն մոնտաժ | Թոմ Քրոս | Առաջադրված | |||
Ֆիլմի լավագույն երաժշտություն | Ջասթին Գուրվից | Հաղթանակ | |||
Լավագույն ձայն | Էնդի Նելսոն, Այ-Լինգ Լի և Սթիվեն Մորրոու | Առաջադրված | |||
Լավագույն ձայնային մոնտաժ | Այ-Լինգ Լի և Միլդրեդ Այատրու | Առաջադրված | |||
Լավագույն երգ | City of Stars — Ջասթին Գուրվից, Բենջ Պասեկ, Ջասթին Պոլ | Հաղթանակ | |||
Audition (The Fools Who Dream) — Ջասթին Գուրվից, Բենջ Պասեկ, Ջասթին Պոլ | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 La La Land — 2017.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.imdb.com/title/tt3783958/
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 7,0 7,1 Internet Movie Database — 1990.
- ↑ D'Alessandro, Anthony (2016 թ․ դեկտեմբերի 10). «How 'La La Land' Director Damien Chazelle, His Team & Lionsgate Faced The Music & Resurrected The Original Hollywood Musical». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Scott Roxborough (17 черня 2016). «Damien Chazelle's 'La La Land' To Open Venice Film Festival». The Hollywood Reporter. Վերցված է 17 черня 2016-ին.
- ↑ Nick Vivarelli (2016 թ․ հունիսի 17). «Damien Chazelle's La La Land to Open Venice Film Festival in Competition» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «La La Land (2016)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «The 89th Academy Awards (2017) Nominees and Winners» (անգլերեն). AMPAS. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Miles Teller, Emma Watson Circling Damien Chazelle's Musical 'La La Land' (Exclusive)». thewrap.com. 5 червня 2014. Վերցված է 13 червня 2016-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լա-Լա Լենդ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա-Լա Լենդ» հոդվածին։ |
|
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- 2016 դրամա ֆիլմեր
- 2016 ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Lionsgate ֆիլմեր
- Summit Entertainment ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան երաժշտական ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ֆիլմեր Փարիզի մասին
- Ֆիլմեր դերասանների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նևադայում