Սոնոյա Միձունո
| Ծնվել է | հուլիսի 1, 1986[1] (40 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Տոկիո, Ճապոնիա[2] |
| Կրթություն | Արքայական բալետի դպրոց և Բաց համալսարան[3] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, բալետի պարող, կինոդերասանուհի և պարուհի |
Սոնոյա Միձունո (ճապ.՝ ソノヤ・ミズノ) (հուլիսի 1, 1986[1], Տոկիո, Ճապոնիա[2]), ճապոնական ծագմամբ բրիտանացի դերասանուհի, ֆոտոմոդել, բալետի պարուհի[4]։
Կյանքի վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Տոկիոյում, սակայն շուտով տեղափոխվել է Սոմերսետ՝ Մեծ Բրիտանիա[5]։ Հայրը ճապոնացի է, իսկ մայրը՝ կսով չափ բրիտանացի, կիսով չափ արգենտինացի[6]։ Մանուկ հասակում սովորել է Royal Ballet School-ում, որն ավարտելուց հետո խաղացել է մի քանի բալետային թատերախմբերում, ներառյալ` Semperoper Ballet-ը Գերմանիայում` Դրեզդենում[7], Ballet Ireland, New English Ballet Theatre և Scottish Ballet բալետներում[4][5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]20 տարեկան հասակում սկսել է ֆոտոմոդելի կարիերան[4]՝ կեցվածք ընդունելով այնպիսի ապրանքանիշների համար, ինչպիսիք են Շանելը, Yves Saint Laurent-ը, Alexander McQueen-ը, Saint Laurent-ը և Լուի Վիտոնը[5]։ 2014 թվականի ընթացքում Միձունոն Կովենտ գարդեն արքունական թատրոնում խաղացել է Արթուր Փիթի «Մեծագույն շոու» բեմադրությունում[7][8]։
Ֆիլմում առաջին քայլերն է արել՝ նկարահանվելով Ալեքսա Գառլենդի՝ «Մեքենայից» գիտաֆանտաստիկ թրիլլերում[9], որը Մեծ Բրիտանիայում վարձույթի է հանվել 2015 թվականի հունվարին[5]։ Այդ նույն տարում պարուհու էպիզոդային դերով է հանդես եկել Միքայել Դամինայի «Բարձր լարում»[7]։ 2016 թվականին նկարահանվել է The Chemical Brothersի և Բեք Հենսենի «Wide Open» երգի տեսահոլովակներում[10]։
2016 թվականի օգոստոսին նկարահանվել է Ֆրենկ Օուշենի «Nikes» երգի երաժշտական տեսահոլովակում։ Լա-Լա Լենդ ֆիլմի (Մեծ Բրիտանիայում վարձույթի է տրվել 2017 թվականի հունվարին) նկարահանումներին մասնակցելու համար, որտեղ նա խաղում էր Միի (Էմմա Սթոուն)[11] սենյակակից հարևանուհու՝ Քեյթլինի դերը, երեք անգամ առաջադրվել է մրցանակի[12]։
2017 թվականին էպիզոդիկ դերով հանդես է եկել Դիսնեյի՝ Գեղեցկուհին և հրեշը ֆիլմի էկրանավորմանը և միացել է Warner Bros «Չափազանց հարուստ ասիացիներ» ֆիլմի (որտեղ գլխավոր դերում խաղում էին Կոնստանս Վուն և Միշել Եոն[13]) դերասանական կազմին[14]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ | Դեր | Ծանոթագրություն |
|---|---|---|---|
| 2012 | Վեներան աստղագիտությունում | Ֆորեսթ Գուարդ | Առաջնախաղ ֆիլմում |
| 2015 | Մեքենայից | Կիոկո | |
| 2016 | Բարձր լարվածություն | Ջասի | |
| 2016 | Փողոցային կատուներ | Սյուզի | |
| 2016 | Լա-Լա Լենդ | Քեյթլին | |
| 2017 | Գեղեցկուհին և հրեշը | Դեբյուտանտ | |
| 2018 | Անիհիլացում | Քեթի/Հումանոիդ | |
| 2018 | Չափազանց հարուստ ասիացիներ | Արամինտա Լի | |
| 2018 | Պատվախնդրություն | Սառա | |
| 2018 | The Domestics | Բեթսի |
Հոռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հեռուստասերիալ | Դեր | Ծանուցում |
|---|---|---|---|
| 2018 | Բժիշկ Ֆուջիտա | Գլխավոր դեր | |
| 2019 | Դեվս[15] | Լիլի Չան | Նկարահանվում է մինի սերիալում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://www.imdb.com/name/nm4420495/bio
- 1 2 https://www.interviewmagazine.com/film/sonoya-mizuno
- ↑ https://www.interviewmagazine.com/film/sonoya-mizuno-devs
- 1 2 3 Slater, Lidya. «Ballet's got talent». Daily Mail. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
- 1 2 3 4 Jamieson, Teddy. «15 for 2015: Sonoya Mizuno». Herald Scotland. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ SONOYA MIZUNO By JOHN ORTVED, Photography CRAIG MCDEAN
- 1 2 3 «Sonoya Mizuno». High Strung Dance Movie. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Thomas, Rachel. «'Ladies and gentlemen, how long can they last?': The disturbing 1930s craze of dance marathons». Royal Opera House. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Ex Machina». Rotten Tomatoes. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ ChemicalBrothersVEVO (2016-01-25), The Chemical Brothers - Wide Open (feat. Beck), Վերցված է 2016-01-27-ին
- ↑ Chazelle, Damien; Stone, Emma; Conn, Amiée; Walters, Terry (2016-12-16), La La Land, Վերցված է 2017-01-17-ին
- ↑ Chazelle, Damien; Stone, Emma; Conn, Amiée; Walters, Terry (2016-12 16), La La Land, Վերցված է 2017-01-17-ին
- ↑ Kroll, Justin (2017 թ․ ապրիլի 10). «'Ex Machina' Actress Sonoya Mizuno Joins 'Crazy Rich Asians'». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ ‘Crazy Rich Asians’ Movie Casts Sonoya Mizuno – Variety
- ↑ Alex Garland's Devs Ordered by FX Starring Sonoya Mizuno, Nick Offerman | Collider
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Соноя Мидзуно Internet Movie Database կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնոյա Միձունո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հուլիսի 1 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Տոկիո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 1988 ծնունդներ
- 21-րդ դարի բրիտանացի դերասանուհիներ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- Բրիտանացի դերասանուհիներ
- Բրիտանացի կինոդերասանուհիներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ճապոնացի դերասանուհիներ
- Ճապոնացի մոդելներ