Ջասթին Գուրվից
Ջասթին Գուրվից | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Justin Hurwitz |
Ի ծնե անուն | Ջասթին Գեբրիել Գուրվից |
Ծնվել է | 1985 թվականի հունվարի 22-ին Կալիֆորնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մասնագիտություն | |
Գործունեություն | 2009-այժմ |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Nicolet High School? |
Պարգևներ | |
Justin Hurwitz Վիքիպահեստում |
Ջասթին Գեբրիել Գուրվից (անգլ.՝ Justin Gabriel Hurwitz, հունվարի 22, 1985, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կոմպոզիտոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Առավել մեծ ճանաչում է ստացել որպես «Լա Լա Լենդ» (2016) ֆիլմի երաժշտության հեղինակ[2][3][4][5]։ Նա նաև երաժշտություն է գրել Դեմիեն Շազելի երեք այլ ֆիլմերի՝ «Գայը և Մեդլինը այգու նստարանին» (2009), «Մոլեգնություն» (2014) և «Առաջին մարդը» (2018) համար։
«Լա-Լա Լենդ»-ի համար Գուրվիցը ստացել է Ոսկե գլոբուս մրցանակը՝ ֆիլմի լավագույն երաժշտության և լավագույն երգի («City of Stars»), BAFTA մրցանակը՝ ֆիլմի լավագույն երաժշտության համար և «Օսկար» մրցանակը՝ ֆիլմի լավագույն երաժշտության և լավագույն երգի համար («City of Stars», ինչպես նաև ևս մեկ անվանակարգ՝ «Audition (The Fools Who Dream)»)[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուրվիցը դպրոց է հաճախել Գլենդել Վիսկոնսինում[7]։ Ռեժիսոր Դեմյեն Շազելի հետ Գուրվիցը ծանոթացել է Հարվարդի համալսարանում, որտեղ նրանք նվագել են նույն խմբում, ապրել են նույն սենյակում ու միասին աշխատել «Գայը և Մեդինը այգու նստարանին»[5] ուսանողական ֆիլմի վրա։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Մասնակցություն | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2009 | Գայը եւ Մեդինը այգու նստարանին | Կոմպոզիտոր | |
2011 | Սիմպսոնները | Սցենարիստ | սերիա «The Falcon and the D’ohman» |
2011-15 | Լիգա | Սցենարիստ | 7 դրվագ |
2014 | Մոլեգնություն | Կոմպոզիտոր | «Գրեմմի» մրցանակի առաջադրումը տեսողական ներկայացման լավագույն սաունդթրեքի համար |
2016 | Լա-Լա Լենդ | Կոմպոզիտոր | Մրցանակի դափնեկիր․
«Օսկար»՝ ֆիլմի լավագույն երաժշտության համար «Օսկար» լավագույն երգի համար ("City of Stars») «Ոսկե գլոբուս»՝ ֆիլմի լավագույն երաժշտության համար «Ոսկե գլոբուս»՝ լավագույն երգի համար ("City of Stars») Critics Choice Awards՝ լավագույն երգի համար ("City of Stars») Սպուտնիկ՝ լավագույն երգի համար ("City of Stars») BAFTA՝ ֆիլմի լավագույն երաժշտության համար Առաջադրվել է մրցանակների․ «Օսկար»՝ լավագույն երգի համար («Audition (the Fools Who Dream)») Critic's Choice Movie Awards՝ լավագույն երգի համար ("Audition (the Fools Who Dream)») |
2018 | Առաջին մարդը (ֆիլմ, 2018) | Կոմպոզիտոր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.vanityfair.fr/ecrans/article/golden-globes-2023-palmares-complet
- ↑ D'Alessandro, Anthony (2016 թ․ դեկտեմբերի 10). «How 'La La Land' Director Damien Chazelle, His Team & Lionsgate Faced The Music & Resurrected The Original Hollywood Musical». Deadline.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «'Moonlight' Named Best Picture by L.A. Film Critics». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Orr, Christopher (2016 թ․ դեկտեմբերի 9). «The Novelty and Nostalgia of 'La La Land'». The Atlantic. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ 5,0 5,1 Bryan Abrams (2014 թ․ սեպտեմբերի 23). «Whiplash Composer Justin Hurwitz Settles the Score». wheretowatch.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Justin Hurwitz wins best original score in a motion picture at Golden Globes». The Hollywood Reporter.
- ↑ Chris Foran (2017 թ․ հունվարի 9). «Nicolet's Justin Hurwitz wins 2 Golden Globes». Milwaukee Journal Sentinel.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջասթին Գուրվից» հոդվածին։ |
|
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հունվարի 22 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- XXI դարի կոմպոզիտորներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոկոմպոզիտորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Օսկարակիրներ