Մոլեգնություն (ֆիլմ, 2014)
«Մոլեգնություն» (անգլ.՝ Whiplash, տառ.՝ մտրակ), ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի երաժշտական հոգեբանական դրամա։ Ֆիլմի անվանումը կապված է ջազային երաժիշտ Հենք Լևիի պիեսայի հետ։ 2014 թվականի հունվար 16-ին այս ֆիլմի պրեմիերայով է բացվել Սենդենսի կինոփառատոնը, որտեղ ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի։ Պրեմիերայից Sony Pictures-ը ձեռք բերեց միջազգային վաճառքի[10]։ Գլխավոր դերակատարներն են Մայլզ Թելերը և Ջոնաթան Քիմբլ Սիմոնսը, որոնք իրենց դերասանական աշխատանքի համար բազում մրցանակների են արժանացել։ Կինոմամուլի մեծ մասի կարծիքով ֆիլմը 2014 թվականի 10 լավագույն ֆիլմերից մեկն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայլզ Թելերը խաղում Էնդրյու Նիմանի դերը, կոնսերվատորիայի առաջին կուրսեցու, որ հայտնվում է դիրիժոր Թերենս Ֆլեթչերի ազդեցության տակ։ Էնդրյուն արդեն հիանալի տիրապետում է հարվածային գործիքներին, բայց դա քիչ է դիրիժորի համար (նա կարծում է, որ աշխարհի ամենասարսափելի գովասանքը «Ապրես, լավ է» արտահայտությունն է. Այն մարդուն կանգնեցնում է և թույլ չի տալիս ներկայացնել իր ողջ կարողությունները մինչև վերջ)։ Ֆլեթչերը ցանկանում է Էնդրյուին հիանալի ջազային երաժիշտ դարձնել։ Այնպիսի երաժիշտ, որ նույն մակարդակի վրա կանգնած կլինի, ինչպես Չարլի Պարկերը և Բադի Ռիչը կամ Լուի Արմսթրոնգը։ Եվ նա վստահ է, որ աշակերտը պիտի դաժան փորձությունների միջով անցնի, մինչ դրան հասնելը։ Համերգներից մեկի ժամանակ Էնդրյուն վթարից հետո միանգամից սկսում է նվագել, ինչի պատճառով ձեռքերը իրեն չեն ենթարկվում, նա ամեն ինչ փչացնում է, և Ֆլեթչերը հեռացնում է նրան նվագախմբից։ Էնդրյուն չի դիմանում այդ ամենին և հարձակվում է Ֆլեթչերի վրա հենց բեմում, ինչից հետո նրան հեռացնում են նաև կոնսերվատորիայից։ Էնդրյուն դադարում է նվագելը, սակայն, կրկին հանդիպելով Ֆլեթչերին՝ նա իմանում է, որ վերջինս այլևս դաս չի տալիս կոնսերվատորիայում։ Պարզվում՝ Ֆլեթչերը նոր նվագախումբ է հավաքել և այժմ հրավիրում է նաև Էնդրյուին։ Ֆլեթչերը կարծում է, որ Նիմանն է բողոքել կոնսերվատորիայի ղեկավարությանը։ Այդ իսկ պատճառով նա Նիմանին խաբում է՝ հայտարարելով այն երգի մասին, որը Էնդրյուն չէր կարողանում նվագել։ Բայց որոշ ժամանակ անց Էնդրյուն սկսում է նվագել Caravan և Whiplash ստեղծագործությունները՝ չնայած բոլոր սպառնալիքներին։ Ֆլեթչերը շուտով հասկանում է, որ Էնդրյուի մեջ բացահայտել է հենց այն «մեծագույն երաժշտին»։
Դերասանական կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Մայլզ Թելեր | Էնդրյու Նիման |
| Ջոնաթան Քիմբլ Սիմոնս | Թերենս Ֆլեթչեր |
| Փոլ Ռայզեր | Էնդրյուի հայրը |
| Մելիսա Բենոիստ | Նիկոլ |
| Օսթին Ստոուել | Ռայան |
| Ջեյսոն Բլեր | Թրևիս |
| Կավիտա Պատիլ | Սոֆի |
| Մայքլ Կոեն | բեմի աշխատողը |
| Կոֆի Սիրիբոու | Գրեգ |
| Սյուան Սփոուք | տիկին Էմմա |
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն արժանացել է կինոմամուլի բարձրագույն գնահատականների։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 95 % վարկանիշ՝ հիմնված 213 կարծիքների վրա, որոնց միջին գնահատականը 8,6-ից մինչև 10[11]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը «Օսկարի» եռակի մրցանակակիր է․
- Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Ջոնաթան Քիմբլ Սիմոնս
- Լավագույն մոնտաժ՝ Թոմ Կրոս
- Լավագույն հնչունավորում՝ Քրեյգ Ման, Բեն Ոիլքինս և Թոմաս Քերլի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Whiplash — 2014.
- ↑ https://www.imdb.com/title/tt2582802/releaseinfo/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 5 6 7 8 ČSFD (չեխերեն) — 2001.
- 1 2 Box Office Mojo — 1999.
- ↑ «Sundance 2014: Sony grabs international rights to 'Whiplash'». LA Times.
- ↑ «Whiplash». Rotten Tomatoes.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոլեգնություն(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Մոլեգնություն»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- «Մոլեգնություն»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Մոլեգնություն Արխիվացված 2015-09-06 Wayback Machine ֆիլմը SundanceTV-ում
| ||||||||||||||
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2014 դրամա ֆիլմեր
- 2014 ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Blumhouse Productions ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան երաժշտական ֆիլմեր
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Անգլերեն անկախ ֆիլմեր
