Ժանետ Նեմեթ
Ժանետ Նեմեթ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 21, 1994 (30 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վեսպրեմ, Հունգարիա |
175 սանտիմետր[1] | |
Քաշ՝ | 78 կիլոգրամ[1] |
Ժանետ Նեմեթ (հունգ.՝ Németh Zsanett, հունվարի 21, 1994, Վեսպրեմ, Հունգարիա), հունգարացի մարզիկ, ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնության մեդալակիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1994 թվականին՝ Վեսպրեմում։ 2013 թվականին աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը։ 2014 թվականին Ժանետը Եվրոպայի առաջնությունում գրավել է 5-րդ հորիզոնականը, իսկ Աշխարհի առաջնությունում՝ 15-րդը։ 2015 թվականին Եվրոպական խաղերում գրավել է 8-րդ հորիզոնականը, իսկ 21-րդն էր՝ Աշխարհի առաջնությունում։ 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում գրավել է 9-րդ հորիզոնականը, և բացի այդ մասնակցել է Օլիմպիական խաղերին Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ գրավել է 10-րդ հորիզոնականը։ 2017 թվականին նվաճել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը, և Աշխարհի գավաթի խաղարկությունում գրավել է 12-րդ հորիզոնականը[2]։ 2018 թվականին Եվրոպայի առաջնությունում գրավել է 7-րդ հորիզոնականը։
Բուխարեստում կայացած Եվրոպայի 2019 թվականի առաջնությունում մինչև 76 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ։
Հիմնական արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցաշար | Վայր | Արդյունք | Քաշ |
---|---|---|---|---|
2010 | Պատանեկան Օլիմպիական Խաղեր | ![]() |
7-րդ | Ազատ ոճ 70 կգ |
2013 | Աշխարհի առաջնություն | ![]() |
16-րդ | Ազատ ոճ 72 կգ |
2014 | Եվրոպայի առաջնություն | ![]() |
5-րդ | Ազատ ոճ 75 կգ |
Աշխարհի առաջնություն | ![]() |
15-րդ | Ազատ ոճ 75 կգ | |
2015 | Եվրոպական խաղեր | ![]() |
8-րդ | Ազատ ոճ 75 կգ |
Աշխարհի առաջնություն | ![]() |
21-րդ | Ազատ ոճ 75 կգ | |
2016 | Եվրոպայի առաջնություն | ![]() |
9-րդ | Ազատ ոճ 75 kg |
Օլիմպիական խաղեր | ![]() |
10-րդ | Ազատ ոճ 75 կգ | |
2017 | Եվրոպայի առաջնություն | ![]() |
2-րդ | Ազատ ոճ 75 կգ |
Աշխարհի առաջնություն | ![]() |
12-րդ | Ազատ ոճ 75 կգ | |
2018 | Եվրոպայի առաջնություն | ![]() |
7-րդ | Ազատ ոճ 76 կգ |
Աշխարհի առաջնություն | ![]() |
5-րդ | Ազատ ոճ 76 կգ | |
2019 | Եվրոպայի առաջնություն | ![]() |
3-րդ | Ազատ ոճ 76 կգ |
Եվրոպական խաղեր | ![]() |
13-րդ | Ազատ ոճ 76 կգ | |
Աշխարհի առաջնություն | ![]() |
24-րդ | Ազատ ոճ 76 կգ | |
2020 | Եվրոպայի առաջնություն | ![]() |
12-րդ | Ազատ ոճ 76 կգ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.sports-reference.com/olympics/athletes/ne/zsanett-nemeth-1.html
- ↑ Kft, New Wave Media Group. «A második magyar érem is megvan a birkózó Eb-n». www.origo.hu (հունգարերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժանետ Նեմեթ – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)