Jump to content

Կասպիյսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կասպիյսկ
ռուս.՝ Двигательстрой
ռուս.՝ Каспийск
Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀամայնքKaspiysk Urban Okrug?[1], Դաղստանի Հանրապետություն և Դաղստանյան ԻԽՍՀ
Հիմնադրված է1932 թ.
Մակերես33 կմ²
ԲԾՄ0 մետր
Բնակչություն121 140 մարդ (2021)[2]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ87246
Փոստային դասիչ368300
Պաշտոնական կայքkaspiysk.org(ռուս.)
Կասպիյսկ (Ռուսաստան)##
Կասպիյսկ (Ռուսաստան)

Կասպիյսկ (ռուս.՝ Каспийск), քաղաք Ռուսաստանի հարավում՝ Դաղստանի Հանրապետությունում։ Հանրապետական նշանակության քաղաք է[3], կազմում է քաղաք Կասպիյսկ մունիցիպալ կազմավորումը քաղաքային շրջան կարգավիճակով որպես միակ բնակավայրը նրա կազմում[4]։

Ստուգաբանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը հիմնադրվել է որպես աշխատանքային գյուղ շարժիչների գործարանին կից և ստացել է Двигательстрой անվանումը։ 1947 թվականին վերանվանվել է Կասպիյսկ Կասպից ծովի ափին տեղակայված լինելու պատճառով[5]։

1932 թվականին Դվիգատելստրոյի գյուղական խրհուրդը դիմել է ԴԻԽՍՀ Գերագույն խորհրդին՝ գյուղին քաղաքի կարգավիճակ տալու և այն Ստալինյուրտ վերանվանելու առաջարկով[6], սակայն այդ առաջարկը մերժվել է[7]։

Մինչև 1947 թվականը գյուղը կոչվել է Դիգատելստրոյ։ 1947 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ և վերանվանվել Կասպիյսկ։

ՌԴ Կառավարության 2014 թվականի հուլիսի 29-ի № 1398-р «Մոնոքաղաքների ցանկի հաստատման մասին» որոշմամբ քաղաքն ընդգրկվել է «Ռուսաստանի Դաշնության՝ առավել բարդ սոցիալ-տնտեսական դրություն ունեցող մոնոպրոֆիլ մունիցիպալ կազմավորումների (մոնոքաղաք)» կատեգորիայում[8]։

2017 թվականին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշում է ընդունել այն մասին, որ Կասպիյսկում գտնվող բազային կետը պետք է դառնա Ռուսաստանի ռազմածովային նավատորմի Կասպիյսկի նավակազմի հիմնական բազան։ Սկսվել է ափամերձ ենթակառւցվածքի և բնակարանների շինարարության առաջին փուլը, որն ավարտվել է 2019 թվականին, իսկ շինարարության ավարտը նախատեսվել է 2020 թվականին[9][10][11]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է Կասպից ծովի ափին՝ Մախաչկալա երկաթուղային կայարանից 14 կ հեռավորության վրա։ Մախաչկալա քաղաքի արբանյակն է և մտնում է Մախաչկալա-Կասպիյսկի ագլոմերացիայի կազմի մեջ։

Գերակշռում է բարեխառն մայրցամաքային կլիման։ Ձմեռները մեղմ են ու կարճատև։ Ամառները չորային են ու տաք։

Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 385 մմ։

Կասպիյսկի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 3.3
(37.9)
3.6
(38.5)
7.1
(44.8)
14.4
(57.9)
21.1
(70)
26.3
(79.3)
28.9
(84)
28.6
(83.5)
23.5
(74.3)
17.2
(63)
10.8
(51.4)
5.8
(42.4)
15.88
(60.58)
Միջին օրական °C (°F) 0.4
(32.7)
0.8
(33.4)
4.1
(39.4)
10.7
(51.3)
17.1
(62.8)
22.3
(72.1)
25.1
(77.2)
24.6
(76.3)
19.9
(67.8)
13.8
(56.8)
7.9
(46.2)
3.1
(37.6)
12.48
(54.47)
Միջին ցածր °C (°F) −2.4
(27.7)
−2.0
(28.4)
1.1
(34)
7.0
(44.6)
13.2
(55.8)
18.3
(64.9)
21.4
(70.5)
20.6
(69.1)
16.4
(61.5)
10.4
(50.7)
5.0
(41)
0.5
(32.9)
9.13
(48.43)
Տեղումներ մմ (դյույմ) 22
(0.87)
28
(1.1)
21
(0.83)
18
(0.71)
28
(1.1)
25
(0.98)
26
(1.02)
23
(0.91)
38
(1.5)
43
(1.69)
31
(1.22)
29
(1.14)
332
(13.07)
աղբյուր: Climate-Data.org[12]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թվաքանակը
193919591967197019791987198919921996199820002001200220032005200620072008200920102011201220132014201520162017201820192020
18 90025 178[13]36 000[14]38 990[15]49 382[16]61 000[17]60 069[18]62 400[14]67 100[14]68 400[14]69 400[14]70 000[14]77 650[19]77 700[14]79 800[14]81 200[14]82 500[14]82 700[14]83 377[20]100 129[21]103 900[22]101 655[23]103 181[24]105 106[25]107 329[26]110 080[27]113 348[28]116 340[29]119 238[30]123 988[31]

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության կանխատեսման համաձայն՝ Կասպիյսկի քաղաքային շրջանի բնակչության թվաքանակը կազմելու է[32].

  • 2024 – 138,06 հազար մարդ
  • 2035 – 177,93 հազար մարդ
Ազգային կազմ

Քաղաքը պատկանում է Դաղստանի երիտասարդ և արագ աճող քաղաքների թվին[33]։ Մինչև 20-րդ դարի կեսերը նրա բնակիչների թվում գերակշռել են ռուսները (65,5 %՝ ըստ 1959 թվականի մարդահամարի տվյալների)[34]։ Սակայն հարթավայրերում լեռնային ժողովուրդների ներկայացուցիչների վերաբնակեցման և նրանց ավելի բարձր բնական աճի շնորհիվ բնակիչների շրջանում ռուսների մասնաբաժինը նվազել է մինչև 9,0 %՝ ըստ 2010 թվականի տվյալների։ Ներկայում քաղաքում ապրում են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ և ոչ մի ազգ չունի խիստ արտահայտված գերակշռություն։

2010 թվականի համառուսաստանյան մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունն ունի հետևյալ ազգային կազմը[35].

Ազգ Թվաքանակ,
մարդ
%
Լեզգիներ 21 500 21,39 %
Դարգիններ 20 760 20,73 %
Ավարներ[к 1] 14 651 14,63 %
Լակեր 14 269 14,25 %
Կւմիկներ 9 697 9,68 %
Ռուսներ 8 995 8,98 %
Թաբասարաններ 5 419 5,41 %
Ագուլներ 1 708 1,71 %
Ռուտուլներ 1 166 1,16 %
Այլ 1 870 1,87 %
Չնշած 172 0,17 %
Ընդհանուր 100 129 100 %

Տեղական ինքնակառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատգամավորների խորհրդի նախագահ
  • 2008 թվականից – Ջամալուդին Օմարով
  • ? թվականից – Աբդուլվահիդ Ջավատով
Վարչակազմի ղեկավար
  • 1998–2014 – Ջամալուդին Օմարով
  • 2007–2015 – Խուրի Պիրսաիդովա (վարչակազմի ղեկավար)
  • 2014 թվականի օգոստոսի 19-ից – Մագոմեդ Աբդուլլաև (Կասպիյսկի ղեկավար)

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Դագդիզել գործարան» ԲԸ (ռուս.՝ «Завод Дагдизель»), մեքենաշինական գործարան, որը հիմնադրվել է 1932 թվականին։
  • «Կասպիյսկի ճշգրիտ մեխանիկայի գործարան» ԲԲԸ (ռուս.՝ ОАО «Каспийский завод точной механики» ), մեքենաշինական գործարան, որը հիմնադրվել է 1960 թվականին։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Դագդիզել» գործարանի ութերորդ արտադրամաս
  • Խալիլովի անվան քաղաքային այգի

Հանրային տրանսպորտը ներկայացված է երթուղային տաքսիներով և մերձքաղաքային № 3 տրոլեյբուսով, որը երթևեկում է Մախաչկալա-Կասպիյսկ երթուղով (երթուղին բացվել է 2017 թվականի փետրվարի 1-ին[37])։ 2017 թվականի մարտի 1-ից մինչև Դագդիզել գործարանը երկարաձգվել է համար 12 տրոլեյբուսային երթուղին։ Երթուղիներն սպասարկում է «ՄԱխաչկալայի տրոլեյբուսային վարչություն» մունիցիպալ միացյալ ձեռնարկությունը։

Մախաչկալայից Կասպիյսկ է մեկնում համար 100 ավտոբուսը, որը գործում է 2015 թվականի փետրվարի 1-ից։ Այդ երթուղին սպասարկում են «НефАЗ» մակնիշի մինչև 40 ավտոբուսներ։

Համանուն երկաթուղային կայարանը քաղաքը կապում է Մախաչկալայի, Կիզիյուրտի, Իզբերբաշի, Դագեստանսկիե Օգնիի, Դերբենդի, Խասավյուրտի հետ։

Իսլամ

Կասպիյսկի հավատացյալ բնակիչների մեծ մասը իսլամի սուննի ուղղության հետևորդներ են։ Քաղաքում գործում է շուրջ տասը մզկիթ։

Ռուս ուղղափառ եկեղեցի

Քաղաքում գործում է Կազանի Սուրբ աստվածամոր եկեղեցին, որը ենթարկվում է Մախաչկալայի եպիսկոպոսությանը։ Կասպիյսկի ծխական համայնքը հիմնադրվել է 1990 թվականին Բարձր սրբազնություն Գեդեոնի օրհնությամբ։ 1993 թվականին հատկացվել է տարածք եկեղեցու շինարարության համար։ Այդ ծխական համայքնը պաշտոնապես գրանցվել է 1994 թվականի փետրվարի 2-ին։ 2000 թվականին ավարտվել է եկեղեցու շինարարությունը։

Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցի

Քաղաքում գործում է Յոթերորդ օրվա ադվենտիստների աղոթատուն։

Անժի Արենա (2014 թվական)
Մարզական ակումբներ
  • «Դագդիզել» – ֆուտբոլային ակումբ, որը հիմնադրվել է 1949 թվականին։
Մարզական կառույցներ

Հայտնի բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասպիյսկում ծնվել կամ ապրել են քաղաքական գործիչներ ու գործարարներ Դևլենտխան Ալիխանովը, Լեոնիդ Միխելսոնը, մարզիկներ Վլադիմիր Յումինը, Խաբիբ Ալլախվերդիևը, Մագոմեդ Արիպգաջիևը, Տիմուր Բոգատիրյովը, Բադավի Գուսեյնովը, Իբրահիմ Իբրահիմովը[38], Ալիյար Իսմայիլովը, Զամիրա Ռախմանովան, Ալեքսանդր Ռեշետնյակը, Ալբերտ Սելիմովը, Ռուսլան Խայիրովը, ռազմական գործիչներ Գեորգի Իլյաշենկոն, Ալեքսանդր Նազարովը, Գերման Կիրիլենկոն[39], բանաստեղծուհի Մարինա Կուրսանովան, Սոցիալիստական աշխատանքի հերոս Եվգենի Մյսաոեդովը[40], երգիչ Վիլլի Տոկարևը։

Կասպիյսկի պատվավոր քաղաքացիների գրքում գրանցված են ավելի քան 30 մարդկանց անուններ, որոնք թվում կան մանկավարժներ, ազգային տնտեսության մասնագետներ և այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ[41]։

  1. Ավարների թվում տվյալ դեպքում պետք է նկատի ունենալ նաև 13 անդո-ցեզական ժողովուրդներին և արչիններին, որոնք ընդգրկված են ավարների կազմում[36]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. OKTMO (ռուս.)
  2. https://rosstat.gov.ru/storage/mediabank/tab-5_VPN-2020.xlsx (ռուս.)
  3. Закон Республики Дагестан от 10 апреля 2002 года N 16 «ОБ АДМИНИСТРАТИВНО-ТЕРРИТОРИАЛЬНОМ УСТРОЙСТВЕ РЕСПУБЛИКИ ДАГЕСТАН»
  4. «Устав муниципального образования «город Каспийск»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  5. Поспелов, 2008, էջ 221
  6. Копия постановления СНК ДАССР, выписка из протокола заседания Президиума поселкового Совета о преобразовании рабочего поселка завода «Двигательстрой» в самостоятельный город и переименование его в «Сталин-Юрт»
  7. «Я верю, город будет». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
  8. Распоряжение Правительства РФ от 29 июля 2014 года № 1398-р «Об утверждении перечня моногородов»
  9. Военный эксперт назвал причины передислокации Каспийской флотилии
  10. Из Астрахани в Дагестан: почему Каспийская флотилия меняет прописку / RT
  11. Сергей Шойгу заявил о переводе Каспийской флотилии в Дагестан
  12. «Climate: Kaspiysk». Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  13. Всесоюзная перепись населения 1959 года. Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу. Демоскоп Weekly. Дата обращения 25 сентября 2013. Архивировано 28 апреля 2013 года.
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 Народная энциклопедия «Мой город». Каспийск. Дата обращения 6 октября 2013. Архивировано 6 октября 2013 года.
  15. Всесоюзная перепись населения 1970 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу. Демоскоп Weekly. Дата обращения 25 сентября 2013. Архивировано 28 апреля 2013 года.
  16. Всесоюзная перепись населения 1979 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу. Демоскоп Weekly. Дата обращения 25 сентября 2013. Архивировано 28 апреля 2013 года.
  17. Народное хозяйство СССР за 70 лет: юбилейный статистический ежегодник : арх. 28 июня 2016] / Государственный комитет СССР по статистике. — Москва : Финансы и статистика, 1987. — 766 с.
  18. Всесоюзная перепись населения 1989 года. Численность городского населения. Архивировано 22 августа 2011 года.
  19. Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более. Արխիվացված 2017-10-25 Wayback Machine Архивировано 3 февраля 2012 года.
  20. Численность постоянного населения Российской Федерации по городам, посёлкам городского типа и районам на 1 января 2009 года. Արխիվացված 2013-05-16 Wayback Machine Дата обращения 2 января 2014. Архивировано 2 января 2014 года.
  21. Всероссийская перепись населения 2010 года. Таблица № 11. Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, городских и сельских населённых пунктов Республики Дагестан. Արխիվացված 2013-12-24 Wayback Machine Дата обращения 13 мая 2014. Архивировано 13 мая 2014 года.
  22. Города с численностью населения 100 тысяч человек и более на 1 января 2011 года. Արխիվացված 2016-10-23 Wayback Machine Дата обращения 8 мая 2016. Архивировано 8 мая 2016 года.
  23. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года. Արխիվացված 2019-05-13 Wayback Machine Дата обращения 31 мая 2014. Архивировано 31 мая 2014 года.
  24. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года. — М.: Федеральная служба государственной статистики Росстат, 2013. — 528 с. (Табл. 33. Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, городских населённых пунктов, сельских населённых пунктов). Արխիվացված 2013-10-12 Wayback Machine Дата обращения 16 ноября 2013. Архивировано 16 ноября 2013 года.
  25. Численность населения на 1 января 2014 года по сельским поселениям Республики Дагестан. Արխիվացված 2014-04-07 Wayback Machine Дата обращения 17 апреля 2014. Архивировано 17 апреля 2014 года.
  26. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года. Արխիվացված 2015-09-23 Wayback Machine Дата обращения 6 августа 2015. Архивировано 6 августа 2015 года.
  27. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  28. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года (31 июля 2017). Արխիվացված 2017-07-31 Wayback Machine Дата обращения 31 июля 2017. Архивировано 31 июля 2017 года.
  29. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года. Արխիվացված 2018-07-26 Wayback Machine Дата обращения 25 июля 2018. Архивировано 26 июля 2018 года.
  30. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2019 года. Արխիվացված 2019-07-16 Wayback Machine Дата обращения 31 июля 2019.
  31. «Численность постоянного населения Республики Дагестан по состоянию на 1 января 2020 года» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  32. Стратегия пространственного развития Российской Федерации на период до 2025 года (проект)
  33. Численность и воспроизводство населения Дагестана — тема научной статьи по демографии читайте бесплатно текст научно-исследовательской работы в электронной библиотеке КиберЛен…
  34. «Социальное обслуживание и проблемы русскоязычного населения на контроле столичных властей». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
  35. «Перепись 2010 года. Дагстат. Том 3». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  36. Samizdat materials. — Ohio State University, Center for Slavic and East European Studies, 2010. — С. 114.
  37. Между Махачкалой и Каспийском запустили новую троллейбусную линию
  38. «Элита Российского армспорта». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  39. «Сын многонациональной страны, почётный гражданин многих городов России-генерал-майор Герман Васильевич Кириленко о себе». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  40. «Каспийск». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  41. В полосе прибоя. — Махачкала, 1994.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Поспелов Е. М. Географические названия России. Топонимический словарь. — М.: Астрель, АСТ, 2008. — 523 с. — 1 500 экз. — ISBN 978-5-17-054966-5

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասպիյսկ» հոդվածին։