Ժանետ Նեմեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժանետ Նեմեթ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 21, 1994(1994-01-21) (30 տարեկան)
Ծննդավայր՝Վեսպրեմ, Հունգարիա

Ժանետ Նեմեթ (հունգ.՝ Németh Zsanett, հունվարի 21, 1994(1994-01-21), Վեսպրեմ, Հունգարիա), հունգարացի մարզիկ, ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնության մեդալակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1994 թվականին՝ Վեսպրեմում։ 2013 թվականին աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը։ 2014 թվականին Ժանետը Եվրոպայի առաջնությունում գրավել է 5-րդ հորիզոնականը, իսկ Աշխարհի առաջնությունում՝ 15-րդը։ 2015 թվականին Եվրոպական խաղերում գրավել է 8-րդ հորիզոնականը, իսկ 21-րդն էր՝ Աշխարհի առաջնությունում։ 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում գրավել է 9-րդ հորիզոնականը, և բացի այդ մասնակցել է Օլիմպիական խաղերին Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ գրավել է 10-րդ հորիզոնականը։ 2017 թվականին նվաճել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը, և Աշխարհի գավաթի խաղարկությունում գրավել է 12-րդ հորիզոնականը[1]։ 2018 թվականին Եվրոպայի առաջնությունում գրավել է 7-րդ հորիզոնականը։

Բուխարեստում կայացած Եվրոպայի 2019 թվականի առաջնությունում մինչև 76 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ։

Հիմնական արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցաշար Վայր Արդյունք Քաշ
2010 Պատանեկան Օլիմպիական Խաղեր Սինգապուր Սինգապուր, Սինգապուր 7-րդ Ազատ ոճ 70 կգ
2013 Աշխարհի առաջնություն Հունգարիա Բուդապեշտ, Հունգարիա 16-րդ Ազատ ոճ 72 կգ
2014 Եվրոպայի առաջնություն Ֆինլանդիա Վանտաա, Ֆինլանդիա 5-րդ Ազատ ոճ 75 կգ
Աշխարհի առաջնություն Ուզբեկստան Տաշքենդ, Ուզբեկիստան 15-րդ Ազատ ոճ 75 կգ
2015 Եվրոպական խաղեր Ադրբեջան Բաքու, Ադրբեջան 8-րդ Ազատ ոճ 75 կգ
Աշխարհի առաջնություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, ԱՄՆ 21-րդ Ազատ ոճ 75 կգ
2016 Եվրոպայի առաջնություն Լատվիա Ռիգա, Լատվիա 9-րդ Ազատ ոճ 75 kg
Օլիմպիական խաղեր Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա 10-րդ Ազատ ոճ 75 կգ
2017 Եվրոպայի առաջնություն Սերբիա Նովի Սադ, Սերբիա 2-րդ Ազատ ոճ 75 կգ
Աշխարհի առաջնություն Ֆրանսիա Փարիզ, Ֆրանսիա 12-րդ Ազատ ոճ 75 կգ
2018 Եվրոպայի առաջնություն Ռուսաստան Կասպիյսկ, Ռուսաստան 7-րդ Ազատ ոճ 76 կգ
Աշխարհի առաջնություն Հունգարիա Բուդապեշտ, Հունգարիա 5-րդ Ազատ ոճ 76 կգ
2019 Եվրոպայի առաջնություն Ռումինիա Բուխարեստ, Ռումինիա 3-րդ Ազատ ոճ 76 կգ
Եվրոպական խաղեր Բելառուս Մինսկ, Բելառուս 13-րդ Ազատ ոճ 76 կգ
Աշխարհի առաջնություն Ղազախստան Նուր-Սուլթան, Ղազախստան 24-րդ Ազատ ոճ 76 կգ
2020 Եվրոպայի առաջնություն Իտալիա Հռոմ, Իտալիա 12-րդ Ազատ ոճ 76 կգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kft, New Wave Media Group. «A második magyar érem is megvan a birkózó Eb-n». www.origo.hu (հունգարերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժանետ Նեմեթ – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)