Jump to content

Թրու-քրայմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թրու-քրայմը (անգլ.՝ True crime, իրական հնցագործություն), ոչ գեղարվեստական գրական, փոդքասթ և ֆիլմի ժանր, որտեղ հեղինակը ուսումնասիրում է հանցագործությունը և մանրամասնում հանցավոր իրադարձությունների հետ կապված և դրանցից տուժած մարդկանց գործողությունները: Դա մշակութային երևույթ է, որը Լայն հանրությանը հասանելի է դարձնում հանցագործությունների զգայական և հուզական կողմը[1]:

Սպանության բրոշյուր, 1812 թիվ

Չժան Ինգյուի «Խարդախությունների գիրքը» (1617) Մինգ դինաստիայի ուշ շրջանի պատմությունների ժողովածու է խարդախության ենթադրյալ իրական դեպքերի մասին[2]: Դատական գործերի գեղարվեստական գրականության հարակից չինական ժանրի գործերը, օրինակ՝ 16-րդ դարի Մագիստրատ Բաոյի գործերը, կամ ոգեշնչված են եղել կամ պատմական իրադարձություններից, կամ էլ զուտ գեղարվեստական հորինվածք են եղել։

1550-1700 թվականներին Բրիտանիայում տպագրվել են հարյուրավոր բրոշյուրներ, գրքույկներ, մատյաններ և այլ փողոցային գրականություն սպանությունների և այլ հանցագործությունների մասին, քանի որ գրագիտության աճը և էժան տպագրության նոր մեթոդները թույլ էին տալիս գրքերի տպագրությունը դարձնել ավելի մասշտաբային: Նրանք տարբերվում էին ոճով. ոմանք էմոցիոնալ էին, իսկ մյուսները բարոյական ուղերձ էին հաղորդում: Այդ գրականություն մեծ մասը գնվում էր «արհեստավորների և ավելի բարձր դասերի կողմից», քանի որ ցածր խավերը գումար կամ ժամանակ չունեին դրանք կարդալու համար: Ստեղծվում էին նաև բալլադներ, որոնց տեքստերը փակցվում էին քաղաքների պատերին և պատմում էին տեղի ունեցածը հանցագործի տեսանկյունից՝ փորձելով ապրումակցել հանցագործության հոգեբանական դրդապատճառները։ Նման բրոշյուրները շրջանառության մեջ մնացին նաև 19-րդ դարում Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում, նույնիսկ էժանագին մամուլում քրեական լրագրության լայն տարածումից հետո[3]:

1807 թվականին Հենրի Թաֆթսը հրատարակեց «Հենրի Թաֆթսի կյանքի, արկածների, ճանապարհորդությունների և տառապանքների պատմությունը», որը, հավանաբար, ամերիկացի հանցագործի առաջին ընդարձակ կենսագրությունն է[4]: Թոմաս դե Քուինսին 1827 թվականին Բլեքվուդ թերթում հրապարակեց «կերպարվեստ համարվող սպանության մասին» էսսեն, որը կենտրոնացած էր ոչ թե սպանության կամ մարդասպանի վրա, այլ այն մասին, թե ինչպես է հասարակությունը վերաբերվում հանցագործության երևույթին[3]:

Սկսած 1889 թվականից, շոտլանդացի իրավաբան Ուիլյամ Ռուգհեդը վեց տասնամյակ շարունակ գրել և հրատարակել է էսսեներ բրիտանական սպանությունների ուշագրավ դատավարությունների մասին, որոնց նա մասնակցել է և որոնցից շատերը հավաքվել են 2000 թվականին «Դասական հանցագործություններ» գրքում: Շատերը Ռուգհեդին համարում են «ժամանակակից թրու-քրայմ ժանրի դեկան»[5]:

Ժանրի ամերիկացի ռահվիրաներից էր Էդմունդ Փիրսոնը, ում վրա ազդել է հանցագործության մասին գրելու Դե Քուինսիի ոճը: Փիրսոնը հրատարակել է թրու-քրայմ գրքերի շարք՝ սկսած 1924 թվականի «մարդասպանության ուսումնասիրություն»-ից և ավարտվելով 1936 թվականին լույս տեսած «ավելի շատ ուսումնասիրություններ մարդասպանության վերաբերյալ» գրքով։ Նախքան իր գրքերում հավաքելը, Փիրսոնի իրական հանցագործությունների պատմությունները սովորաբար հայտնվում էին «Լիբերթի», «Նյու-Յորքեր», «Վենիթի Ֆեյր» և նմանատիպ ամսագրերում: Այս բարձրակարգ ամսագրերում տպագրվելը տարբերակում էր Փիրսոնի թրու-քրայմ պատմությունները էժանագին մամուլում տպագրվածներից[6]: 1964 թվականի Փիրսոնի պատմվածքների անթոլոգիայի առաջաբանը պարունակում է «Թրու-քրայմ» տերմինի վաղ հիշատակումը՝ որպես ժանրի[7]։

Թրումեն Կապոտեի «Սառը արյունով» ոչ գեղարվեստական նովելին է (1965) սովորաբար վերագրվում ժանրի ժամանակակից վիպական ոճի հաստատումը և տարածումը[6][8]։

Ամենատարածված հանցագործությունները ներառում են սպանություն. մոտ 40 տոկոսը կենտրոնանում է սերիական մարդասպանների մասին պատմությունների վրա[8][9]:  

Թրու-քրայմը հանդիպում է տարբեր ձևերով, ինչպիսիք են գրքերը, ֆիլմերը, փոդքաստները և հեռուստատեսային շոուները: Այս ժանրի շատ ստեղծագործություններ պատմում են աղմկահարույց հանցագործությունների մասին, ինչպիսիք են Ջոն Բենետ Ռեմսիի սպանությունը, Օ. Ջեյ Սիմփսոնի սպանության գործը և Պամելա Սմարթի սպանությունը, մինչդեռ մյուսները նվիրված են ավելի կասկածահարույց սպանությունների:

Առաջին թրու-քրայմ ամսագիրը՝ «Իրական դետեկտիվը», լույս է տեսել 1924 թվականին։ Այն ներկայացնում էր հանցագործությունների և դրանց բացահայտման բավականին իրական պատմություններ: Ժանրի ծաղկման շրջանում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, կրպակներում վաճառվում էին 200 տարբեր թրու-քրայմ ամսագրեր, որոնցից ամեն ամիս վաճառվում էր վեց միլիոն օրինակ: Հենց միայն «Իրական դետեկտիվը» գրանցում էր մոտ երկու միլյոն վաճառք։ Ամսագրերի շապիկներին, ընդհանուր առմամբ, պատկերված էին կանայք, որոնք ինչ-որ կերպ գտնվում էին պոտենցիալ հանցագործի սպառնալիքի տակ, իսկ սցենարներն ավելի լարված են դառնում 1960-ականներին:

Հանրային հետաքրքրությունը ամսագրերի նկատմամբ սկսեց նվազել 1970-ականներին և մինչև 1996 թվականը գրեթե ոչ մի ամսագիր չէր տպագրվում, ներառյալ «Իրական Դետեկտիվը», որը գնվել է և փակել նոր սեփականատիրոջ կողմից[10]:

Թրու-քրայմ գրքերը հաճախ կենտրոնանում են զգայական, ցնցող կամ տարօրինակ իրադարձությունների, մասնավորապես սպանությունների վրա: Թեև սպանություներըը կազմում են հաղորդված հանցագործությունների 20%-ից պակասը, նրանք առկա են թրու-քրայմ պատմությունների մեծ մասում: Սովորաբար, այս գրքերը հաղորդում են հանցագործության մասին՝ քննության սկզբից մինչև դատական վարույթը[11]: Սերիական մարդասպանները շատ շահույթաբեր ենթաժանր են եղել: 1993 թվականին «Փաբլիշերս ուիքլի» ամսագրի կողմից անցկացված ոչ պաշտոնական հարցումը բերել եզրակացության, որ առավել հայտնի թրու-քրայմ գրքերը կենտրոնանում են սերիական մարդասպանների վրա, իսկ ավելի սարսափելի և գրոտեսկային բովանդակությունը ավելի լավ է գործում[6]:

Որոշ թրու-քրայմ գործեր «ակնթարթային գրքեր» են, որոնք արագորեն արտադրվում են տարածված պահանջարկից օգտվելու համար. դրանք նկարագրվել են որպես «բանաձևային» և հիպերպայմանական[12]: Մյուսները կարող են արտացոլել տարիների խոհուն հետազոտության և հարցումները և կարող են զգալի գրական արժանիք ունենալ[8]:

Ժանրի կարևոր իրադարձություններից է Նորման Մեյլերի «Դահիճի երգի» հրատարակումը (1979)․ դա ժանրի առաջին գիրքն էր, որն արժանացավ Պուլիտցերյան մրցանակի[13]:

բոլոր ժամանակների ամենավաճառվող թրու-քրայմ գիրքըն է «Հելթեր Սքելթերը», Մենսոնների ընտանիքի գլխավոր դատախազ Վինսենթ Բուգլիոսիի և Քերթ Ջենտրիի կողմից[14] և Էնն Ռուլի «Կողքիս անծանոթը», Թեդ Բանդիի մասին[15]։ Ժամանակակից թրու-քրայմ գրքի օրինակ է Միշել ՄաքՆամարայի «Ես կանցնեմ մթության մեջ»-ը[16] և Էրիկ Լարսոնի «Սատանան Սպիտակ քաղաքում» վեպը, որը ներկայացնում է Հ. Հ. Հոլմսի գործողությունները 1893 թվականի համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ:

2006 թվականին «Ըսոշիէյթիդ քոնթենթ» ամսագիրը հայտարարեց, որ 21-րդ դարի սկզբից ամենաարագ զարգացող գրական ժանրը թրու-քրայմն է: Դա հիմնականում պայմանավորված է նյութերի վերամշակման հեշտությամբ և նույն հեղինակների կողմից բազմաթիվ հատորների հրատարակմամբ, որոնք տարբերվում են միայն փոքր թարմացումներով[17]: Թրու-քրայմ գրքեր ընթերցողների մեծամասնությունը կանայք են[18][19]:  

Ֆիլմեր և հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրու-քրայմ ժանրի վավերագրական ֆիլմերը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մեծ աճ են գրանցել: Այս գործընթացում ամենաազդեցիկ վավերագրական ֆիլմերից մեկը «Բարակ կապույտ գիծն» է(1988), որի ռեժիսորն է Էրոլ Մորիսը: Այս վավերագրական ֆիլմը, ի թիվս այլոց, ունի գեղարվեստական վերարտադրումներ, թեև որոշ վավերագրական կինոգործիչներ նախընտրում են չօգտագործել դրանք, քանի որ դրանք չեն ցուցադրում ճշմարտությունը[20]:

1990-ականների սկզբին Հոնկոնգում սկսվեց թրու-քրայմ ֆիլմերի բում: Այս ֆիլմերը տատանվում էին 3-րդ կատեգորիայի գրաֆիկական ֆիլմերից, ինչպիսիք են «Անպատմությունը» և «Դոկտոր Լամբը» (հիմնված սերիական մարդասպաններ Վոնգ Չի Հանգի և Լամ Կոր-վանի պատմությունների վրա, համապատասխանաբար) մինչև ավելի բարձրորակ «Հանցագործության պատմությունը» ֆիլմը (հիմնված է գործարար Թեդի Վանգ Թեյ-հյուեի առևանգման վրա), որտեղ նկարահանվել է մարտաֆիլմ աստղ Ջեքի Չանը և դրա նման այլ ֆիլմեր[21][22]:

Նեթֆլիքսը դարձել է ամենաազդեցիկ հոսքային ցուցադրության ծառայություններից մեկը: Նեթֆլիքսի «ստեղծելով մարդասպան» շոուն այնքան մեծ հաջողության է հասել, որ ընկերությունը որոշել է ստեղծել ավելի շատ թրու-քրայմ կոնտենտ և ընդլայնել այս ժանրը՝ շահույթ ստանալով հեռուստադիտողների հետաքրքրությունից: Նեթֆլիքսն ունի մի շարք հիմնական որոնման բառեր կամ պիտակներ, որոնք օգնում են օգտատերերին գտնել թրու-քրայմ ծրագրեր: Այս հաղորդումները հաճախ հեռուստադիտողին են թողնում հիմնավորումների, դատավճռի կամ չբացահայտված իրական հանցագործության վերաբերյալ որոշում կայացնելու գործը[23][24]:

Թրու-քրայմ վավերագրական ֆիլմերից շատերն ունեն Թվիթեռյան էջեր, որոնք գովազդում են իրենց շոուի հեշթեգերը և պատասխանում երկրպագուներին և/կամ դեպքի վերաբերյալ նրանց տեսություններին: Պատճառը, թե ինչու են հեռուստադիտողները սիրում դիտել թրու-քրայմ, հատկապես Նեթֆլիքսում, այն է, որ կարծիքը ձևավորելուց հետո նրանք հեշտությամբ կարող են գտնել այն առցանց քննարկելու և իրենց հանրության կիսելվու հարթակ[24][25]:   

Թրու-քրայմ ժանրի փոդքաստները ժամանակակից միտում են: 2014-ին լույս տեսած Սերիալ փոդքասթը գերազանցեց փոդքասթինգի ռեկորդները, ԱյԹյունսում հասնելով 5 միլիոն ներբեռնման ավելի արագ, քան ցանկացած նախորդ փոդքասթ[26][27][28]: 2018 թվականի սեպտեմբերի դրությամբ այն ներբեռնվել է ավելի քան 340 միլիոն անգամ[29]։ Դրան հաջորդել են այլ թրու-քրայմ փոդքասթեր, ինչպիսիք են «Դըրթի Ջոնը», «Իմ սիրելի մարդասպանը» և այլն[30]:

Ենթադրվում է, որ վախը կարող է դեր խաղալ թրու-քրայմ փոդքասթերի տարածվածության մեջ: Այս փոդքաստները հաճախ պատմում են սարսափելի հանցագործությունների մասին, որոնք առաջացնում են վախի արձագանք և օրգանիզմում ադրենալինի արտազատում: Փոդքասթերի մեծ քանակի դիտման հնարավորության պատճառով հեշտ է դարձել ստանալը ադրենալինի արագ արտազատում, որից օրգաիզմը ժամանակի ընթացքում կախվածություն է ձևավորում[31]: Իրական հանցագործության փոդքասթերի հայտնիության մեկ այլ բացատրություն պայմանավորված է հանցագործությունների սերիական բնույթով, որտեղ իրադարձությունները տեղի են ունենում մեկը մյուսի հետևից: Փոդքաստները, որոնք էպիզոդիկ կերպով ուսումնասիրում են հանցագործությունը, կարող են օգտագործել այս ասպեկտը իրենց պատմվածքների մեջ[31]: Այս փոդքասթների մեկ այլ ուժը բնորոշ սենսացիոն մեթոդների օգտագործումն է, ինչպիսիք են անմիջական երկխոսության ընդգրկումը և զոհերի և նրանց ընտանիքների վրա կենտրոնացումը: Փոդքասթները կարող են օգտագործել երաժշտություն կամ այլ ձայնային ազդանշաններ՝ առավելագույնի հասցնելու համար փաստի ազդեցությունը[32]:

Ազդեցությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրու-քրայմը կարող եէ ազդել իրական հանցագործությունների վրա, որոնք լուսաբանվում են և այն սպառող հանդիսատեսի վրա: Նաև, իրական հանցագործության դեպքերի լուսաբանումը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ հանցագործության հետևանքների և իշխանությունների կամ տվյալ համայնքի կողմից դրա հանդեպ վերաբերմունքի վրա[33]:

Թրու-քրայմ ժանրի հետաքննական գործընթացը կարող է հանգեցնել փոփոխությունների լուսաբանվող գործերի մեջ, ինչպես օրինակ, երբ Ռոբերտ Դերստը կարծես թե խոստովանեց սպանությունը «Անեծք» վավերագրական ֆիլմում և իրոք ձերբակալվեց[34][35]:  

2011 թվականին Նեբրասկայում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ոչ գեղարվեստական հանցագործության շոուներին (հայտնի նաև որպես թրու-քրայմ) հետևելը կապված է հանցագործության զոհ լինելու վախի հետ: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թրու-քրայմի դիտումների հաճախության բարձրացման հետ բարձրացել է նաև մահապատժի աջակցությունը, մինչդեռ քրեական արդարադատության համակարգի աջակցությունը նվազել է[36]:

Նեթֆլիքսի «Ստեղծելով մարդասպան» շոուն ունեցել է մի շարք էֆեկտներ իրական կյանքում՝ սկսած նրանից, որ շոուն ցուցադրվել է իրավաբանական դպրոցներում որպես ուսումնական նյութ մինչև այն, որ քրեական հետախույզների նկատմամբ անվստահության աճ է գրանցվել[37]:

Քննադատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրու-քրայմ ժանրը քննադատվել է որպես անհարգալից վերաբերմունք հանցագործության զոհերի և նրանց ընտանիքների նկատմամբ[38]: Հեղինակ Ջեք Մայլսը կարծում է, որ այս ժանրը մեծ ներուժ ունի՝ վնաս և հոգեկան վնասվածք պատճառելու մարդկանց[39]: Թրու-քրայմ լուրերը կարող են ստեղծվել առանց զոհի ընտանիքի համաձայնության, ինչը կարող է հանգեցնել նրան, որ նրանք նորից ենթարկվեն հոգեբանական տրավմայի[40]: Թրու-քրայմ լրատվամիջոցների սպառման վերաբերյալ վերջին քննարկումները նույնպես կենտրոնացած են հանդիսատեսի հոգեկան առողջության վրա ազդեցության վրա[33]:

Կախված գրողից, իրական հանցագործությունը կարող է խստորեն հետևել հաստատված փաստերին կամ կարող է լինել խիստ սպեկուլյատիվ[12]: Գրողները կարող են ընտրել, թե որ տեղեկությունը ներկայացնեն և որը բաց թողնեն իրենց պատմության շահի համար[40][41]: Հեղինակ Քրիստիանա Գրեգորիուն վերլուծել է ժանրի մի քանի գրքեր և եզրակացրել, որ գեղարվեստականացումը համատարած է թրու-քրայմ գրականության որոշ հեղինակների ստեղծագործություններում: Որոշ դեպքերում, նույնիսկ միևնույն հեղինակի գրքերն են իրար հակասում նույն մարդասպանի կամ իրադարձությունների առումով[12]: Օրինակ, Կապոտեի «Սառը արյունով»-ում հաղորդված որոշ փաստեր վիճարկվեցին 2013 թվականին[42]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wiltenburg, Joy (2004). «True Crime: The Origins of Modern Sensationalism». The American Historical Review. 109 (5): 1377–1404. doi:10.1086/530930. JSTOR 10.1086/530930 – via JSTOR Essential.
  2. Christopher Rea and Bruce Rusk, "Translators' Introduction," in Zhang Yingyu, The Book of Swindles: Selections from a Late Ming Collection (New York: Columbia University Press, 2017).
  3. 3,0 3,1 «The Bloody History of the True Crime Genre». JSTOR Daily (ամերիկյան անգլերեն). Ithaka Harbors. 24 August 2016. Արխիվացված օրիգինալից 26 August 2016-ին. Վերցված է 14 November 2018-ին.
  4. Pearson, Edmund (1930). «Introduction». The Autobiography of a Criminal: Henry Tufts. New York City, New York: Duffield and Company. էջ ix. OCLC 8039759.. A republication of A Narrative of the Life, Adventures, Travels and Sufferings of Henry Tufts, Now Residing at Lemington, in the District of Maine. In Substance, as Compiled from His Own Mouth. Dover, New Hampshire: Printed by Samuel Bragg. 1807.
  5. «Arthur Conan Doyle, True Detective». The New Republic (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 7 January 2020-ին. Վերցված է 19 November 2018-ին.
  6. 6,0 6,1 6,2 David Schmid (2010). Charles J. Rzepka; Lee Horsley (eds.). A Companion to Crime Fiction. John Wiley & Sons. ISBN 978-1-4443-1792-3.
  7. Pearson, Edmund Lester (1964). Masterpieces of Murder (անգլերեն). Hutchinson. էջեր xi.
  8. 8,0 8,1 8,2 David Levinson (2002). Encyclopedia of Crime and Punishment. SAGE Publications. էջեր 1019–1021. ISBN 978-0-7619-2258-2.
  9. Ray Surette (2010). Media, Crime and Criminal Justice: Images, Realities, and Policies. Cengage Learning. էջ 92. ISBN 978-0-495-80914-2.
  10. Marr, John (19 August 2015). «The Long Life and Quiet Death of True Detective Magazine». Gizmodo (ամերիկյան անգլերեն). Վերցված է 15 November 2021-ին.
  11. Phelps, Shirelle, ed. (2002). World of Criminal Justice. Gale.
  12. 12,0 12,1 12,2 Christiana Gregoriou (2011). Language, Ideology and Identity in Serial Killer Narratives. Taylor & Francis. ISBN 978-0-203-83265-3.
  13. Ralph F. Voss (2011). Truman Capote and the Legacy of 'In Cold Blood'. University of Alabama Press. էջ 96. ISBN 978-0-8173-1756-0.
  14. Cruz, Lenika (11 June 2015). «The New True Crime: Telling Stories About Murder for the 21st Century». The Atlantic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2 December 2018-ին.
  15. «Women and the evolution of true crime». The Economist (անգլերեն). Վերցված է 2 December 2018-ին.
  16. Alter, Alexandra (26 April 2018). «Michelle McNamara Died Pursuing the Golden State Killer. Her Husband, Patton Oswalt, Has Questions for Him». The New York Times (անգլերեն). Վերցված է 18 November 2018-ին.
  17. Christiana Gregoriou (2011). Language, Ideology and Identity in Serial Killer Narratives. Taylor & Francis. էջ 10. ISBN 978-0-203-83265-3.
  18. Browder, Laura (December 2006). «Dystopian Romance: True Crime and the Female Reader». Journal of Popular Culture. 39 (6): 928–953. doi:10.1111/j.1540-5931.2006.00328.x.
  19. Abbott, Megan. «Why do we – women in particular – love true crime books?». Los Angeles Times. Վերցված է 4 November 2018-ին.
  20. «True crime and the rise of the docudrama». The Hub (անգլերեն). 30 January 2018. Վերցված է 18 November 2018-ին.
  21. «A history of violence: 4 gruesome killings that shocked Hong Kong». South China Morning Post (անգլերեն). Վերցված է 18 November 2018-ին.
  22. Thomas, Kevin (25 February 1994). «Movie Review : An Action-Packed 'Crime Story' : Martial arts superstar Jackie Chan cuts the clowning when he sets out to rescue a kidnaped Hong Kong tycoon». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 18 November 2018-ին.
  23. Richards, Daisy (17 February 2021). «Justice on demand: true crime in the digital streaming era». Feminist Media Studies. 21 (2): 333–334. doi:10.1080/14680777.2021.1868156. ISSN 1468-0777. S2CID 232124942.
  24. 24,0 24,1 Walters, Elizabeth (1 September 2021). «Netflix Originals: The Evolution of True Crime Television». The Velvet Light Trap. 88: 25–37. doi:10.7560/VLT8803. ISSN 0149-1830. S2CID 239179969.
  25. Melchior, Jillian Kay. «Opinion | Netflix's True-Crime Character Assassination». WSJ (ամերիկյան անգլերեն). Վերցված է 25 October 2022-ին.
  26. Dredge, Stuart (18 November 2014). «Serial podcast breaks iTunes records as it passes 5m downloads and streams». The Guardian. Վերցված է 3 April 2015-ին.
  27. Carr, David (24 November 2014). «'Serial,' Podcasting's First Breakout Hit, Sets Stage for More». The New York Times. Վերցված է 3 April 2015-ին.
  28. «What 'Serial'-mania says about the growing popularity of podcasts». PBS NewsHour. 11 December 2014. Վերցված է 12 December 2014-ին.
  29. Spangler, Todd (5 September 2018). «'Serial' Season 3 Podcast Premiere Date Set». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 16 November 2018-ին.
  30. Nelson, Hillary. «52 Great True-Crime Podcasts». Vulture (անգլերեն). Վերցված է 16 November 2018-ին.
  31. 31,0 31,1 Stahl, Michael (13 April 2017). «Why True Crime and Podcasts Were Made for Each Other». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 14 November 2018-ին.
  32. Costello, David (Spring 2018). «Un-Making a Murderer» (PDF). American Criminal Law Review. 55 – via Georgetown Law.
  33. 33,0 33,1 «How True Crime Shows Affect Your Brain, According To Trauma Therapists». Elite Daily (անգլերեն). Վերցված է 12 November 2019-ին.
  34. Cruz, Lenika (11 June 2015). «The New True Crime: Telling Stories About Murder for the 21st Century». The Atlantic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 14 November 2018-ին.
  35. Hamilton, Matt. «HBO's 'The Jinx' played key role in 'urgent' timing of Robert Durst's arrest, prosecutors say». Los Angeles Times. Վերցված է 29 November 2018-ին.
  36. Kort-Butler, Lisa A.; Sittner Hartshorn, Kelley J. (Winter 2011). «Watching The Detectives: Crime Programming, Fear of Crime, and Attitudes About the Criminal Justice System». The Sociological Quarterly. 52 (1): 36–55. doi:10.1111/j.1533-8525.2010.01191.x. JSTOR 23027459. PMID 21337735. S2CID 7127780.
  37. Thompson, Andy. «'Making a Murderer' impact far-reaching» (անգլերեն). Post-Crescent Media. Վերցված է 12 November 2019-ին.
  38. «True Crime and the Trash Balance». Longreads (անգլերեն). Automattic. 18 January 2019. Վերցված է 12 November 2019-ին.
  39. Miles, Jack (December 1991). «Imagining Mayhem: Fictional Violence vs. 'True Crime'». The North American Review. 276 (4): 57–64. JSTOR 25125321.
  40. 40,0 40,1 Bradford, Lauren (2 May 2016). «My family was traumatised first by a murder, then by the TV serialisation». The Guardian (անգլերեն). Վերցված է 16 November 2018-ին.
  41. Brockes, Emma (17 April 2016). «HBO's Confirmation: how far is too far when it comes to retelling the truth?». The Guardian (անգլերեն). Վերցված է 16 November 2018-ին.
  42. Ralph F. Voss (2011). Truman Capote and the Legacy of "In Cold Blood". University of Alabama Press. էջ 97. ISBN 978-0-8173-1756-0.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրու-քրայմ» հոդվածին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]