Jump to content

Վինսենտ Բուգլիոզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինսենտ Բուգլիոզի
անգլ.՝ Vincent Bugliosi
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 18, 1934(1934-08-18)[1]
ԾննդավայրHibbing, Սենտ Լուիս շրջան, Մինեսոտա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 6, 2015(2015-06-06)[1] (80 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄայամիի համալսարան և Հոլիվուդի ավագ դպրոց
ԵրկերHelter Skelter?
Մասնագիտությունփաստաբան, գրող, բանաստեղծ-փաստաբան և իրավաբան
Զբաղեցրած պաշտոններդատախազ
Պարգևներ և
մրցանակներ
 Vincent Bugliosi Վիքիպահեստում

Վինսենտ Բուգլիոզի (ճիշտ, բայց համեմատաբար քիչ գործածվող արտասանությունը՝ Բուլյոզի, անգլ.՝ Vincent Bugliosi, (օգոստոսի 18, 1934(1934-08-18)[1], Hibbing, Սենտ Լուիս շրջան, Մինեսոտա, ԱՄՆ - հունիսի 6, 2015(2015-06-06)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան և գրող։ Առավելապես հայտնի է որպես Չարլզ Մենսոնի գործով դատախազության ներկայացուցիչ և որպես Միացյալ Նահանգներում վերջին տասնամյակների աղմկահարույց դատական գործերի և սկանդալների վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուգլիոզին ծնվել է Մինեսոտայում՝ իտալացի ներգաղթյալների ընտանիքում։ 1956 թվականին ավարտել է քոլեջը Մայամիի համալսարանում, իսկ 1964 թվականին՝ Կալիֆոռնիայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

1969-1971 թվականներին զբաղեցրել է Լոս Անջելեսի շրջանի դատախազի տեղակալի պաշտոնը։ Նա մեղադրանք է ներկայացրել մեծ աղմուկ հարուցած Չարլզ Մենսոնի և «Ընտանիքի» անդամ համարվող 3 աղջիկների գործով, որոնք մեղադրվում էին Շերոն Թեյթի և ևս 6 հոգու սպանության մեջ։ Բուգլիոզին շահել է գործը, ամբաստանյալները դատապարտվել են մահապատժի, որը հետագայում փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։

Ընդամենը ութ տարվա ընթացքում Լոս Անջելեսի շրջանի դատախազի պաշտոնում նա վարել է ավելի քան հազար գործ և ծանր հանցագործությունների 106 գործերից շահել է 105-ը։ 1972 թվականին առաջադրվել է Լոս Անջելեսի շրջանի դատախազի պաշտոնում, իսկ 1974 թվականին՝ Կալիֆոռնիա նահանգի դատախազի պաշտոնում, սակայն երկու անգամ էլ պարտվել է ընտրություններում։

Մենսոնի դատավարությունից անմիջապես հետո Բուգլիոզին գնացել է թոշակի և անցել մասնավոր պրակտիկայի՝ դառնալով «Steinberg & Bugliosi» իրավաբանական ընկերության գործընկերը։ 1974 թվականին Բուգլիոզին հրատարակել է «Թեյթի հետաքննության» մասին վավերագրական գիրք։ «Helter Skelter» գիրքը վաճառվել է յոթ միլիոն օրինակով, ինչը ռեկորդային է իր ժանրում։

Բուգլիոզին գրել է նաև աղմկահարույց դեպքերի մասին, որոնց ինքը չի մասնակցել։ 1985 թվականին հանդես է եկել բրիտանական հեռուստատեսային եռօրյա շոուում՝ ներկայացնելով Լի Հարվի Օսվալդի կողմից Ջոն Քենեդիի սպանության «գործը» (Օսվալդի «պաշտպանությունը» ղեկավարում էր հաջողակ փաստաբան Ջերի Սփենսը)։ Շոուին նախապատրաստվելիս Բուգլիոզին հինգ ամիս ուսումնասիրել է գործի փաստաթղթերը։ Հետագայում այս հետազոտությունը հիմք է հանդիսացել «Վերականգնված պատմություն. Նախագահ Ջոն Ֆ. Քենեդու սպանություն» (2007) աշխատության համար, որտեղ Բուգլիոզին փորձում է ապացուցել, որ հանցակիցներ չունեցող Օսվալդը իրոք մարդասպանն էր՝ հերքելով տարբեր դավադրության տեսությունները[2]։ Մեկ այլ գիրք՝ «Outrage» (1996 թվականին գրված), նվիրված էր Օ. Ջեյ Սիմփսոնի դատավարությանը՝ կնոջ և նրա սիրեկանի սպանության վերաբերյալ։

Բուգլիոզին հայտնի է որպես ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի քննադատ։ «The Betrayal of America» գիրքը նվիրված է «Բուշն ընդդեմ Գոռի» գործով ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմանը։ Գրքի հիմնական գաղափարն այն է, որ Ֆլորիդայում վերահաշվարկները դադարեցնելու մասին դատարանի որոշումները, որոնք վճռորոշ նշանակություն են ունեցել 2000 թվականի նախագահական ընտրությունների հաղթողին որոշելու համար, անօրինական են եղել։ Մեկ այլ գրքում՝ «The Prosecution of George W. Bush for Murder» (2008), Բուգլիոզին պնդում էր, որ Բուշը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի Իրաքի պատերազմ զոհված յուրաքանչյուր ամերիկացի զինվորի սպանության համար[3]։

  • Helter Skelter (Քուրտ Ջենթրիի հետ, 1974)
  • Till Death Us Do Part: A True Murder Mystery (Կեն Հերվիցի հետ, 1978)
  • And the Sea Will Tell (Բրյուս Հենդերսոնի հետ, 1991)
  • Outrage: The Five Reasons Why O.J. Simpson Got Away With Murder (1996)
  • The Phoenix Solution: Getting Serious About Winning America’s Drug War (1996)
  • No Island of Sanity: Paula Jones v. Bill Clinton — The Supreme Court on Trial (1998)
  • The Betrayal of America: How the Supreme Court Undermined the Constitution and Chose Our President (2001)
  • Reclaiming History: The Assassination of President John F. Kennedy (2007)
  • The Prosecution of George W. Bush for Murder (2008)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. «Том Хэнкс опровергнет теорию заговора в сериале об убийстве Кеннеди». NEWS.ru. 2007 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.
  3. Интервью Винсента Буглиози Արխիվացված 2009-09-03 Wayback Machine программе Democracy Now, 13 июня 2008

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինսենտ Բուգլիոզի» հոդվածին։